2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին

Քաղաքացի Սամվել Հարությունյանը բաց նամակով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նշելով, որ (Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական) Արտաշես Թումանյանի միջամտությամբ իրենից խլել են բիզնեսները, վստահեցնում է, որ այսօր էլ իրավապահ համակարգն ամեն ինչ անում է՝ կատարվածը չբացահայտելու համար: Նա համոզմունք է հայտնում, որ այդ համակարգը ոչ միայն դիմադրում է հեղափոխությանը, այլեւ պատերազմ է հայտարարել:

«Մեծարգո պարոն վարչապետ,

2008թ ազատագրական պայքարին վանաձորցի մասնակիցների հետ եղել եմ  Ազատության հրապարակում, պայքարել եմ ակտիվ՝ առանց հետևանքներին նայելու, չնայած ունեցել եմ բավականին մեծ ունեցվածք, եղել եմ գործարար: Մեծ վիրավորանք եմ ապրել, երբ Սերժ Սարգսյանի վասալները օրը ցերեկով սկսել են գումար բաժանել, և իմ աշխատասենյակի պատին փակցրել եմ Սերժ Սարգսյանի նկարը, նրա ինքնարժեքի սիմվոլ 5000 դրամը և ամեն առավոտ բարևել եմ նրան՝ թքելով այդ նկարի վրա: Մեր շարժումը արնաթաթախ ջախջախելուց հետո  ֆինանսապես օգնել եմ բանտում հայտնված զինակիցներիս բանտարկյալներից մեկի միջոցով, որի անունը կհայտնեմ Ձեզ:

Հարգելի պարոն վարչապետ,

մեր պայքարը, իհարկե, վերահսկվել է իշխանության կողմից, նաև դասական ձևով՝ մեր շարքերում «стукач»-ներ ապահովելով: Մեզ հետ պայքարի մեջ եղած անձանցից, ինչպես պարզվեց հետագայում «стукач»-ը Արտաշես Սամվելի Թումանյանն է եղել: Կարծում եմ մեզ ջախջախելուց հետո նրա կարիերայի վերածնունդը կասկած չի թողնում: Արտաշես Թումանյանը իր աշխատասենյակում ինձ տալիս էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթների սկավառակները, հորդորում էր անպայման բաժանել, ակտիվ լինել, չնայած ես նրա հորդորելու ոչ մի կարիք չունեի:

Ես ոչ մեկի զինվորը չեմ եղել, ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել մասնակցել եմ իմ քաղաքացիական պարտքի դրդումով և հպարտ եմ դրանով: Լեւոնականի դիմակը հանելուց հետո Արտաշես Թումանյանը իր հավատարմությունը Սերժի իշխանությանը ապացուցելու համար իր զեկուցումների հետ փոխանցել  է համապատասխան ատյաններին իմ լուսանկարը, որտեղ ես նկարված եմ հինգ հազար դրամանոց Սերժի ֆոնի վրա: Անձամբ Սերժի վաղեմի թշնամի է հայտնաբերել:

Թե ինչ են անում սրա համար գործարար, լուրջ ունեցվածքի տեր մարդուն, դուք ինձնից լավ գիտեք պարոն վարչապետ: Իմ դեմ հարուցվել է 4 քրեական գործ, ինձ կալանավորել են և փակել Նուբարաշենում և միայն համոզվելով, որ իմ հայտարարարծ հացադուլը ձևական չի և կարող է լուրջ խնդիրներ առաջացնել իշխանության համար, ինձ բաց են թողել, սակայն դատել և հանցագործի պիտակ կպցրել: Իմ տունը խուզարկել են, անօրինական հարկային ստուգումների և կեղծիքներ պարունակող դատական հայցերի հիման վրա ինձնից խլել են Լեռնապատի ռիոլիտների հանքավայրը, երկաթուղային բեռնատար կայարան, «Կարատ» և «Կոնկուրենտ» ընկերությունները, «Ստանկոմետ» ընկերության իմ բաժնեմասը  և այս բոլորը իշխանությունը հանձնարարել է կազմակերպել հենց Արտաշես Թումանյանին:

Այսինքն կեղծիքների, խարդախություների սև գործը հանձնարարվել է նրան և այդ հանցագործությունների բացահայտման դեպքում պատասխանատվությունը պետք է կրի ինքը և իր կատարածուները: Հենց սա էլ  սարսափեցնում է Թումանյանին և ստիպում ամեն կերպ խոչընդոտել հնարավոր բացահայտումներին:

Հարգելի պարոն վարչապետ,

պայքարի մեջ մտնելիս ես չեմ էլ կասկածել, որ պարտության դեպքում դա իր հետևանքներն է ունենալու և ավելի վատն եմ սպասել, քան ստացել եմ, ոչ մի արածիս համար չեմ զղջում և հպարտանում եմ: Հպարտանում եմ առանձնապես նրանով որ պայքարի մասնակից եմ դարձրել 2008 թ  իմ 8 տարեկան որդուն, որը օպերաի մոտ տեղադրված վրաններին մոտենալիս բարձր արտասանում էր «лишь тот достоин жизни и свободы, кто каждый день идет за них на бой»: Այսօր իմ որդին հայրենասեր և օրինապաշտ երիտասարդ է:

Հեղափոխության հաղթանակից հետո վստահ լինելով, որ ՀՀ ում գերակայում է օրենքը, բազմաթիվ անգամ փորձել եմ վերականգնել իմ իրավունքները և ապրել աշխատավորի կյանքով, սակայն ապարդյուն: Վերջին անգամ Ձեզ դիմելուց հետո, նոյեմբեր ամսին  ինձ հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել են, որ Ձեր հանձնարարականով իմ հարցով զբաղվում է անձամբ ՀՀ գլխավոր դատախազը, հավաստիացրել են, որ բոլոր խնդիրներս պետք է լուծվեն Օրենքի սահմաններում, ես էլ հավատալով՝ շատ մեծ ինֆորմացիա եմ տրամադրել գլխավոր դատախազին ուղղված իմ հաղորդման մեջ՝ վստահ լինելով, որ ճիշտ կատարվող քննությունը կապահովի իմ իրավունքների վերականգնումը և կնպաստի մի քանի հանցագործներից և կոռուպցիոներներից ոչ պակաս քան 10 մլն ԱՄՆ դոլար վերադարձնել բյուջե:

Հարգելի պարոն վարչապետ,

օրեր առաջ Դուք ասացիք, որ համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Այն ինչ ես տեսել եմ վերջին մեկ ամսում, ինձ պարտավորեցնում է զեկուցել Ձեզ, որ ՀՀ իրավապահ համակարգը ոչ թե դիմադրում է հեղափախությանը, այլ պատերազմ է հայտարարել բարեփոխումներին և գրոհի է անցել: Լոռու մարզի դատախազության և Վանաձորի ոստիկանության կողմից կատարվող «քննությունները» բացարձակ կեղծիքներ են, հակապետական են և հանցագործ: Սարսափելին այն է, որ մատնացույց անելով Ձեզ, հայտարարելով, որ քննություն է իրականացվում  ՀՀ գլխավոր դատախազի անձնական հսկողության տակ, Լոռու մարզի դատախազությունը նախկինում կատարած հանցագործությունները չբացահայտելու նպատակով կատարում է այնպիսի գործողություններ, ինչպիսին ես նույնիսկ անցյալում չեմ տեսել:

2008թ մեր շարքերը խցկված դավաճանը այսօր իրավապահների վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան իշխող քաղաքակա ուժը: Ինչո՞վ է Թումանյանը ճնշում իրավապահներին: Կաշառքո՞վ: Իր ունեցած թղթապանակներո՞վ: Իսկ ի՞նչ տարբերություն: Սա կոռուպցիա է և վերջ:

Պարոն Վարչապետ, հեղափոխությանը մարտահրավեր է նետվել, ես հայտնաբերել եմ այդ մարտահրավերի Լոռու մարզային շտաբը, ընդունել եմ այդ մարտահրավերը և արդեն արել եմ իմ առաջին քայլը: Հաղորդում եմ ներկայացրել իրավապահների կատարած հանցագործության մասին:

 Իրավապահների բացահայտ դեմարշը քաղաքական իշխանության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին, ես՝ հպարտ և դուխով քաղաքացի Սամվել Հարությունյանս, գնահատում եմ որպես քաղաքական դիվերսիա և պարտավորություն եմ վերցնում ապացուցել այն:

Խնդրում եմ ընդունել ինձ, քանի որ խնդիրն ինքը տեղափախվել է քաղաքական դաշտ և չի կարող իրավապահների քննության առարկա լինել:

Մեծարգո  պարոն վարչապետ, ես գիտակցում եմ, թե որքան պատասխանատու է վարչապետի առջև մեղադրել բարձրաստիճան իրավապահների և պատրաստ եմ ստանձնել այդ քաղաքացիական պարտավորությունը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4558 դիտում

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Խաղաղության պայմանագրի կնքումը կբերի պատերազմ, չկնքումը փաստորեն մեզ փրկում է. սպուտնիկաբարո լոգիկա. Ղազարյան

Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ամենախիստ պատժի

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

ՀՀ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում՝ խաղաղության պայմանագրի կնքում. Միրզոյան

ՀՀ-ն բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Ովքեր են «Տաշիր գրուպ»-ի խուզարկության արդյունքում կալանավորվածները

2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով. ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսի 3-ին

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. նախարարը մանրամասնել է

Միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ քանի միլիարդ դոլար կարող էր ստանալ ՀՀ-ն և չի ստացել 20 տարի. Ղազարյան

Արմեն Ռուստամյանը հեռախոսազանգի ձայնը եկեղեցու ղողանջներն է դրել

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

ՀԷՑ-ը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Հովհաննիսյան

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում կան կալանավորվածներ

Սահմանադրության նոր տեքստը ամբողջությամբ պատրաստ չէ, խորհուրդն առաջիկայում նիստ կհրավիրի. Գալյան

Երևանում տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծն ընդունվեց

Ասում են՝ դե Սամվել Կարապետյանը մի օր դուրս կգա, կասենք՝ մենք եկել էինք, մի երկու կոպեկ փող տուր. Սիմոնյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հովիկ Աղազարյանին կոչ արեցին վայր դնել մանդատը

Քաղաքական խարդավանքներով զբաղված ՀԷՑ-ի աշխատակիցները կազատվեն աշխատանքից, հանձնաժողով կստեղծվի․ Կոնջորյան

Կա նախաձեռնված ավելի քան տասնյակ վարույթ, առնվազն 10-ի դեպքում ՀԷՑ-ի մեղավորությունը փաստարկված է. Խուդաթյան

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հովիկ Աղազարյան անունով մարդն էլ դաշնակցական թերթի արտահոսքի անցքն է եղել․ Ալեքսանյան

Տեռորիստների պլանի համաձայն՝ գրոհային քոմենթչիները անցել են գործի. Ալեքսանյան

Բնակապահովման հավաստագիր է ստացել ԼՂ-ից տեղահանված շուրջ 1600 ընտանիք, այժմ ծրագիրը փոփոխվել է. Մկրտչյան

Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ հետ են տալու, վերադարձնեն ՀՀ ժողովրդին․ Սիմոնյան

Չբերեց բախտը Բագրատի, չկարողացավ գյուլլել ՀՀ քաղաքացիներին․ Նարեկ Գրիգորյան

Մարզադպրոցների մարզիչներին վերապատրաստման հնարավորություն կտրվի. ՀՀ կժամանեն արտերկրի մասնագետներ. նախարար

Նամակներ եմ ստացել ՀԷՑ-ի աշխատողներից, պնդում են՝ իրենց ուզում են տանել միտինգների․ Հակոբյան

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Աղազարյանի հույսին մնաք դուք, լա՞վ չէին Կիրկորովն ու Սոբչակը․ ՀՀ-ի դեմ սուտ մատնություն է տալիս․ Եղոյան

Գուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից

ԶՊՄԿ-ն այս շաբաթ ՀՀ պետական բյուջե վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին. վարչապետ

Վարչապետի խոսնակն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

ՀԷՑ-ի հաշվիչների մատակարարները փոխկապակցված են, սեփականատերը հենց «Տաշիր գրուպ»-ն է․ Վարդանյան