Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից 13 անգամ պակաս գնով. դատախազություն

24/01/2020 schedule12:25

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը պետական սեփականություն հանդիսացած հերթական գույքի օտարման գործընթացի վերաբերյալ, որի ընթացքում պարզվել են հանցավոր դրսևորումներ:

92.4 մլն ՀՀ դրամ արժեքով գույքը օտարվել է 35.5մլն ՀՀ դրամով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը ներկայացնում է առերեւույթ չարաշահումների մասին մանրամասներ:

Մասնավորապես, պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից 2017թ. մարտին կազմված եզրակացությամբ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, ՀՀ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Միկոյան փողոց, թիվ 18/2 հասցեում գտնվող 145.2 քմ մակերեսով վարչական մասնաշենք 2-ի, 495.32 քմ մակերեսով ավտոլվացման տեղամասի, 18.9 քմ մակերեսով բենզալցման կայանի, 1062.8 քմ մակերեսով տնտեսական մասնաշենքի, 3687.6 քմ մակերեսով արտադրական մասնաշենքի, 24.5 քմ մակերեսով էլեկտրակայանի, 27.7 քմ մակերեսով տրանսֆորմատորային ենթակայանի, 10.14 քմ մակերեսով արհեստանոցի, 31.36 քմ մակերեսով պահեստի, 220.14 քմ մակերեսով ճաշարանի, 471.22 քմ մակերեսով վարչական մասնաշենք 1-ի, 102 քմ /183.6 խմ/ մակերեսով պարսպի և 24678 քմ մակերեսով հողատարածքի շուկայական արժեքը գնահատվել է ընդամենը 92.4մլն ՀՀ դրամ:

Մինչդեռ ՍՊԸ-ի կողմից գնահատումն իրականացվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման, բացի այդ, գնահատման եզրակացությունը սահմանված կարգով չի հաստատվել Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ:

Չնայած այս ամենին՝ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է գույքը մրցույթով օտարել՝ հիմք ընդունելով վերջինիս գնահատման վերոնշյալ արժեքը:  Արդյունքում 2017թ. սեպտեմբերի 4-ին կայացած մրցույթով գույքն օտարվել է 35.5մլն ՀՀ դրամով:

Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. մարտ ամսվա դրությամբ կարող էր կազմել 464մլն ՀՀ դրամ, կամ ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքից գրեթե 5 անգամ ավելի։

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, 2017թ. ընթացքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել Գույքի գնահատման աշխատանքներ, ապա ապօրինի գործողությունների արդյունքում ընդունել են վերջինիս կողմից կազմված՝ օրենսդրության պահանջներին հակասող անհիմն եզրակացությունը, և դրանով գնահատված՝ հավանական շուկայական արժեքից գրեթե հինգ անգամ պակաս արժեքը հիմք է դարձվել  գույքը հետագայում մրցույթով օտարելիս: Արդյունքում՝ գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1970 դիտում

17-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

Վեճի ընթացքում տղամարդու ձեռքի նռնակը պայթել է, 2 մարդ՝ մահացել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գորիսի միջադեպից

Նարեկ Կարապետյանը սխալ է․ Պորոշենկոյի «Ռոշեն» գործարանը փակվել է 2017-ին, ազգայնացվել՝ 2024-ին. Fip

2024-ին և 2025-ին ՀՀ ավտոճանապարհներին 95 կյանք է խնայվել․ վարչապետ

Զե՞նք, թե՞ հեռախոս. Մինեապոլիսում իրավապահի կողմից 37-ամյա տղամարդու սպանությունը բողոքի ալիք է բռնկել ԱՄՆ-ում

Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ

Մենք հեքիաթներ չենք պատմում, մենք գրանցում ենք իրական արդյունքներ. Ղազարյանը՝ աշխատատեղերի մասին

Հռոմի պապը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար

Փոքր Այրում գյուղում մեծաքանակ անասնակեր է հրդեհվել

Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 5:4 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը երբեք ոչինչ չեն քննարկի ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կալլասի հետ. Կրեմլ

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայտնի է Հայաստանի ֆուտզալի հավաքականի մեկնարկային կազմը Չեխիայի դեմ խաղում

Սուրբ եւ անմահ պատարագ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը կադրեր է հրապարակել

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները բաց են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը

Արփունք տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «ՈՒԱԶ» ավտոմեքենան

Հոյակերտ դղյակ մեր երեխաների համար. Հարությունյանը հրապարակել է Հրազդանի թիվ 2 դպրոցի նախկին և ներկա տեսքը

Հանրապետության մի շարք հատվածներում և Երևանում սպասվում է մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին

ԱՄՆ-ն արդիականացնում է «Թոմահավկ» հրթիռները և երկարացնում դրանց ծառայության ժամկետը

Թալինում և Հաղարծինում գործարկվելու են էլեկտրական շչակներ

ԱՄՆ-ն հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկիի միջև առաջիկա հանդիպումը

Այսինքն, Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Ալեքսանյան

Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

ՀՀ կառավարությունը ավելի քան 100 մլն դրամ է տրամադրել նոր երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. տեսանյութ

2024 թ.-ի համեմատ որքան է 2025-ին կազմել Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը. Պապոյանը թվեր է հրապարակել

ՌԴ քաղաքացի Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին ինձ սպառնում է բանտով, կալանավորելով. Չախոյան

ՀՀ վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Երևանի բնակելի շենքերից մեկից գողացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ. կան ձերբակալվածներ

Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան

Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան

Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունը, որը հերքում է իրենց իսկ տարածած կեղծ թեզերը. Առաքելյան

Հրդեհի հետևանքով խնդիրների բախված ընտանիքը որպես Ղարաբաղից տեղահանված պետաջակցությամբ արդեն գնել է բնակարան

Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են

ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. Պետրոսյան

Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով

Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին