Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապանում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն անդրադարձավ Քաջարանի ծննդատանը՝ նշելով, որ այն տեխնիկապես զինված է, սակայն 40 ծնունդ է ընդունում եւ կարող է փակվել։
Վարչապետը հետաքրքրվեց, թե Քաջարանից Կապան քանի՞ կիլոմետր է, ինչին ի պատասխան լրագրողն ասաց՝ 25։
«Երեւան քաղաքի մեջ, երբ որ մարդիկ ծննդատուն են գնում՝ շատ հաճախ 25-30 կիլոմետր ճանապարհ են կտրում։ Ինչո՞ւ, որովհետեւ շատերը կան, որ ենթադրենք Քանաքեռ-Զեյթունում են ապրում, բայց նախընտրում են, որ ծննդկանը ծննդաբերի «Էրեբունի» հիվանդանոցում, «Սուրբ Աստվածածին» հիվանդանոցում եւ այդպես շարունակ։ Օրեր առաջ ես կառավարության նիստում խոսեցի Հ1-ի ռեպորտաժի մասին, որ ծննդկանը Ոսկեպարից Աչաջուր է գնացել՝ կտրելով 25 կիլոմետր ճանապարհ, իսկ Ոսկեպարից Նոյեմբերյան, որտեղ ավելի լավ պայմաններում գտնվող ծննդատուն կա 19 կմ է, ինչո՞ւ է ծննդկանը որոշել կտրել երկար ճանապարհը»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ վերջերս ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարել է, որ իրենք լրիվ օրինական ճանապարհով միլիարդավոր դրամներ են մսխում ուղղակի։
«Այն դեպքում, երբ որ կարող ենք ունենալ ֆինանսավորվող մի օբեյկտ, մենք պահում ենք ֆինանսավորվող 3 օբյեկտ։ Դա նշանակում է՝ 3 տնօրեն, 3 հաշվապահություն, 3 տնօրենի տեղակալ, 3 շենք, 3 կոմունալ վարձեր եւ այլն։ Բայց եկեք անենք դա, եթե դրա անհրաժեշտությունը մեր երկիրը ունի կոնկրետ։ Եթե Քաջարանի ծննդատանը տարեկան ընդամենը 40 ծնունդ է ընդունվում եւ նույնիսկ Քաջարանի ծննդկանները նախընտրում են շատ դեպքերում գալ եւ Կապանում են ծննդաբերում, եթե Մարալիկում 150-ից պակաս ծնունդ է ընդունվում ու շատ մարալիկցի ծննդկաններ նախընտրում են գնալ Գյումրիում եւ Արթիկում ծննդաբերել, մենք պետք է հասկանանք՝ մեզ ավելի լավ է այդ միջոցները կենտրոնացնել կոնկրետ պոպուլյար ծննդատները ուժեղացնենք՝ բոլոր հնարավոր երաշխավորությունները ստեղծենք։ Խոսքը պետական միջոցների արդյունավետության մասին է»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով ուղղաթիռային ծառայության թանկ լինելուն Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք թանկի ու էժանի խնդիր չենք դնում։ Մենք չենք ասում թող էժան լինի մեր ծառայությունը։ Մենք ասում ենք՝ թող թանկ լինի, բայց լինի բարձր մակարդակի եւ արդյունավետ։ Ես ասում եմ շատ դեպքերում Երեւանում 29 կիլոմետր ավելի են կտրում, որ գնան ծննդատուն։ Այդ 29 կիլոմետրը Երեւանում կիլոմետր է, Սյունիքում կիլոմետր չի՞, Շիրակում կիլոմետր չի՞։ Ընդ որում, այդ ծառայությունները պետությունը մատուցում է անվճար։ Մենք այսպես, թե այնպես ծննդկանի համար նույն գումարն ենք ծախսում՝ անկախ նրանից, նա Քաջարանում է, Երեւանում է, թե Մարալիկում։ Ընդ որում, այդ գումարները կառավարությունը ինչքան հիշում եմ ավելացրել է»։
Հարցին՝ բարդ ծննդալուծումների դեպքում ի՞նչ կլինի, վարչապետը պատասխանեց. «Երբ որ Աչաջուրի ծննդատանը բարդ ծննդալուծում լինի չեն կարողանալու իրենք լուծել, որովհետեւ վիրահատարան չունեն։ Կանչելու են ավիացիա, կանչելու են շտապ օգնությունը։ Մենք ասում ենք՝ եկեք մարդուն ռիսկի չենթարկենք ուղարկենք այնտեղ։ Մենք միանգամից ասում ենք խնայված միջոցներով պետք է այս ծննդատները վերազինենք, երաշխավորենք։ Այսօր շատերը ելույթ են ունենում ասում են՝ ազգադավ քաղաքականություն է վարում քաղաքականությունը, ծննդատները փակում է։ Այ մեր երկրի ամենամեծ պրոբլեմը դա է, որ չիմացությամբ արվում են հետեւություններ։ Ես Մարալիկի ծննդատան բողոքի ցույցի մասին ռեպորտաժը, երբ տեսա՝ մարդիկ աշխատանքային խալաթներով, կոշիկներով դուրս էին եկել փողոց ու այդպես բարձրանալու էին ծննդատուն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿատարվածը չտեղավորվեց քաղաքացիական ակտիվիզմի տակ, Չախոյանը նախօրեին տեղափոխել էր քուչի տղայական դաշտ. Սաֆարյան
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսին ևս մարզերում ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
«Կրթվելը նորաձև Է». հայտնի են մայիս և հունիս ամիսների հանդիպումների օրերը
Գյուղերից մեկում թոնրատուն է այրվել
Ժնևում տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան
Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածություններն՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի
Ինչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ
Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով կա 2 տուժած
Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը
Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքեր կհեռանան
Վարչապետը լրջության մեծ դոզա է ներմուծել հանրային խորհրդի գործունեության մեջ. Խզմալյան. տեսանյութ
Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին
Հայաստանի Առաջին խմբում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները
Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին
Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ
Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան
Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան
ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել
ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ
«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել
Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում
Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան
Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան
Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել
Առաջիկա օրերին որոշ հատվածներում կարճատև, մյուսներում հորդառատ անձրևներ են սպասվում
Իսրայելի անտառային հրդեհները որակվել են ամենախոշորը երկրի պատմության մեջ. այն հասնում է ռազմական օբյեկտներին
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ. ՆԳՆ-ն պարզաբանել է Արմավիրի բնակչի հետ կապված միջադեպը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT