Երևան
12 °C
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը հաջորդած քարոզչական «առանց կանոնների մարտերը» բացահայտեցին փոխադարձ ատելության ու անհանդուրժողականության այն ահավոր մթնոլորտը, որն իշխում է Հայաստանի քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներում: Ահավոր տհաճ էր տեսնելը, թե ինչպես են «կողմերը» փորձում դիվիդենտներ քաղել այդ ողբերգությունից, մեղադրել միմյանց, ոչնչով չհիմնավորված «վարկածներ» ներկայացնել, եւ այլն:
Ինչո՞ւ այդպես եղավ: Պատճառները, ցավոք, խորն են եւ տասնամյակների պատմություն ունեն: Հիմնական պատճառներից մեկը երեւի այն է, որ հատուկ ծառայությունները միշտ էլ էական դերակատարում են ունեցել ներքաղաքական կյանքում եւ իրենց հիմնական գործառույթից զատ (գուցե նույնիսկ առաջնահերթության կարգով) զբաղվել են նաեւ ներքաղաքական հարցերով, ինտրիգներով, կարեւոր դերակատարում են ունեցել իշխանությունների ձեւավորման եւ պահպանման հարցերում, օրվա իշխանությունների քաղաքական հակառակորդների դեմ պայքարում, մի խոսքով՝ նաեւ ներքաղաքական գործիքի դեր են կատարել: Ու բնականաբար՝ ԱԱԾ որեւէ նախկին տնօրենի բռնի մահվան դեպքում հասարակությունն առաջին հերթին մտածում է ներքաղաքական «հետքի» մասին:
Եթե հատուկ ծառայությունները ներքաղաքական հարցերով չզբաղվեին եւ իրենց հիմնական գործը համարեին երկրի արտաքին անվտանգության ապահովումը՝ հասարակությունը, բնականաբար, առաջին հերթին «արտաքին հետք» կփնտրեր: Հատուկ շեշտում ենք՝ սա ընդհանուր դիտարկում է եւ կոնկրետ Կուտոյանին չի վերաբերում: Այսինքն՝ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան շուրջ առաջացած այս աղմուկի հիմնական պատճառներից մեկը համակարգային է:
Երկրորդ պատճառը երեւի այն է, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ արդարադատության ու իրավապահ մարմինների նկատմամբ հասարակության վստահության մակարդակը շատ ցածր է եղել ու հիմա էլ շարունակում է ցածր մնալ: Այսինքն՝ հասարակության որոշակի մասը (հատկապես քաղաքականացված հատվածը) թերահավատ է, որ դեպքը կբացահայտվի, բացահայտվելու դեպքում էլ՝ կասկածներ կմնան, որ իրավապահներն ինչ-որ բան այնուամենայնիվ թաքցնում են, անմեղ մարդկանց «գլխին սարքումեն», եւ այլն: Ընդորում, նման կասկածներ կմնան՝ անկախ նրանից, թե ինչպես կաշխատեն իրավապահները, եւ սրա համար հասարակությանը մեղադրել չարժե: Այս հասարակությունը քաղաքական չբացահայտված սպանություններ եւ «ուչաստկովիի գործեր» շատ է տեսել:
Իսկ վստահության պակասը միշտ է կասկածներ առաջացնում: Ինչպե՞ս են վարվում, օրինակ, հիվանդի հարազատներն ու բարեկամները, եթե անվերապահորեն հավատում են բժշկին: Ճիշտ է` հանգիստ սպասում են ախտորոշմանը: Իսկ եթե բժշկին չեն հավատում՝ մեկն ասում է «երեւի սխալ բան ա կերել», մյուսն ասում է «սաթրջան ա», երրորդը պնդում է, որ «թուղթ ու գիր են արել», չորրորդը հայտարարում է, որ բժիշկը պարզապես իր ընկերոջ ներկրած դեղերն է նշանակում, որովհետեւ դրանից փայ ունի... Այլ կերպ ասած՝ այս դեպքում նույնպես պատճառը համակարգային է:
Թե ինչպես պիտի հաղթահարել այս իրավիճակը՝ հասկանալի է:
Առաջին՝ եթե հասարակության մեծամասնությունը վստահում է իշխանություններին, ուրեմն պիտի վստահ լինի նաեւ, որ այս իշխանությունների օրոք հատուկ ծառայությունները ներքաղաքական գործընթացներին չեն մասնակցելու, եւ պետք է ամեն ինչ անել, որ դա դառնա անշրջելի: Երկրորդ՝ հասարակությունը պիտի կամաց-կամաց սովորի վստահել իրավապահ համակարգին եւ ներքին համոզվածություն ունենա, որ իշխանություններն այդ համակարգը չեն ծառայեցնելու սեփական քաղաքական շահերին, ինչպես դա եղել է շատ երկար ժամանակ: Հասկանալի է, որ սա հեշտ չի լինելու, խանգարողների պակաս էլ չի զգացվելու:
Բայց եթե սրան չհասնենք՝ հասարակության տարբեր հատվածների միջեւ խնամքով փորվող խրամատները գնալով միայն խորանալու են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT