Ախր հեչ հանդուրժելու բաներ չեն

26/01/2020 schedule20:55

Վերջին ամիսներին Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկն ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտն է։ Ընդ որում՝ այդ մթնոլորտն ստեղծողները եւ դրանով մտահոգվածները, որպես կանոն, նույն մարդիկ են։

Այո, Հայաստանում իսկապես էլ մթնոլորտն այդպիսին է։ Ոչ այնքան դրամատիկ, իհարկե, որքան ներկայացվում է սոցկայքերում ու լրատվամիջոցներում, բայց որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, կա։ Ու ժամանակ առ ժամանակ այստեղից-այնտեղից համերաշխության ու փոխադարձ հանդուրժողականության կոչեր են հնչում, որոնք, սակայն, որեւէ արդյունք չեն տալիս։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այն, ինչը հասարակության տարբեր շերտերի կոչ են անում հանդուրժել, իրականում հանդուրժելու բան չէ։

Օրինակ՝ երբ երկիրը թալանելով միլիոններ կուտակածներն  այդ միլիոններով լրատվամիջոցներ են ֆինանսավորում ու բացահայտ կեղծ լուրերով իշխանություններին մեղադրում բոլոր մահացու մեղքերի մեջ, դրա ի՞նչը հանդուրժես։ Թե՞ հասարակությունը պիտի ասի «հա դե լավ, մարդիկ են՝ նեղվել են, որ իրենց թալանածը քթերից են բերում, հիմա սրան-նրան փող-բան են տալիս, որ իշխանությունների դեմ կեղծիքներ տարածեն, բայց նրանց նույնպես կարելի է հասկանալ՝ ընտանիք են պահում, եկեք մենք ներողամիտ լինենք, ըմբռնումով մոտենանք եւ հանդուրժենք այս ամենը»։ Կամ, օրինակ, կարո՞ղ է նորմալ հասարակությունը հանդուրժել, որ իշխանությունները փորձում են օրենսդրական ճանապարհով արմատախիլ անել քրեական ենթամշակույթը, իսկ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից մեկը քրեական բառապաշարով «ռազբորկաներ» է սկսում ու փորձում հենց դահլիճում «նակազատ անել» այդ նախաձեռնության կողմնակիցներից մեկին։

Նախկինների տեսանկյունից էլ այսօրվա իշխանությունների քաղաքականությունն է անհանդուրժելի։ Դե հա, հիմա իշխանություն են եղել, մի քիչ էլ փող են աշխատել (մեղր ծախողը մատը կլիզի), ծանոթ-բարեկամներին լավություն են արել, մեկ-մեկ էլ ընտրություն-բան են կեղծել, բայց դե ո՞վ չի արել, իսկ իրենք լավից-վատից յոլա են տարել, հիմա հանդուրժելո՞ւ բան է, որ այս նորերը եկել ու անցյալը փորփրում են։ Առանց հեգնանքի՝ նրանք անկեղծորեն հենց այդպես էլ մտածում են ու համոզված են, որ ներկա իշխանությունների պահվածքն անընդունելի է։ Ու քանի որ հաշտության եզրեր չկան՝ չեն հանդուրժում այս վիճակը։ Եթե իշխանություններն իրենց անցյալը չեն ներում, իրենք ինչո՞ւ պիտի ներեն իշխանությունների ներկան ու հանդուրժեն թեկուզ մանր-մունր սխալները։

Հասարակության որոշակի խավերի համար նույնպես իշխանությունների քայլերն անհանդուրժելի են։ Մարդիկ կան, ովքեր անկեղծորեն կարծում են, որ եթե իրենք հեղափոխության օրերին փակել են, ասենք, իրենց գյուղից շրջկենտրոն տանող ճանապարհը, ուրեմն վերջ, այսօրվա իշխանությունները պարտավոր են իրենց թույլ տալ անտառ կտրել, ձկնագողությամբ զբաղվել եւ այլն, եւ եթե այդպես չեն անում ու դեռ մի բան էլ պահանջում են ենթարկվել օրենքներին, ուրեմն երախտամոռ անբարոյականներ են, որոնց նկատմամբ որեւէ հանդուրժողականություն լինել չի կարող։

Մի խոսքով՝ փոխադարձ անհանդուրժողականության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում առայժմ «խաղի միասնական կանոնների» շուրջ համաձայնություն չկա։ Խնդիրն այն չէ՝ լա՞վն է այս կամ այն օրենքը, թե ոչ. ցանկացած օրենք, ցանկացած նորարարություն, ցանկացած բարեփոխում ունենում է եւ՛ կողմնակիցներ, եւ՛ հակառակորդներ։ Խնդիրն այն է, որ նախ համընդհանուր համաձայնություն պիտի լինի այն հարցում՝ Հայաստանն օրենքի՞ երկիր պիտի լինի, թե՞ զոռբայության։ Հենց որ այս հարցում համընդհանուր կոնսենսուս եղավ՝ անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտը կվերանա։ Որովհետեւ հասարակությունը  կհանդուրժի բոլորին՝ բացի օրինախախտներից։ Ինչպես ցանկացած առողջ հասարակությունում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3833 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ