Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց Մարտի 1-ի գործի ամբողջ նյութերն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ Դատախազության բողոքի քննությունը:
Ռոբերտ Քոչարյանը, սակայն, նիստին չի մասնակցում:
Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նախորդ տարի՝ 2019 թվականի ապրիլի 15-ին, Հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդել էին տրամադրել Մարտի 1-ի՝ դեռեւս նախաքննության փուլում գտնվող բուն գործի նյութերը: Մասնավորապես, պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ բուն գործից անջատված մասի նյութերում ներառված են ինչպես 2018-2019, այնպես էլ 2008-2009 թվականներին կատարված քննչական գործողություների արձանագրությունները: Սակայն, պաշտպանի գնահատմամբ, բուն գործով նյութերը շատ ավելի մեծածավալ են, քան իրենց տրամադրվել է. «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի որոշման մեջ շոշափվում են 2008 թվականի փետրվար-մարտ ամիսների բոլոր կարեւոր իրադարձությունները, եւ պաշտպանության լիարժեք իրականացումը հնարավոր չէ առանց բուն գործի նյութերին ամբողջությամբ ծանոթ լինելու»,- նշել էր պաշտպանը:
Պաշտպանի այս միջնորդությունը ՀՔԾ քննիչ Հրաչ Մուշեղյանը մերժել էր՝ պատճառաբանությամբ, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ անջատված գործին կցված են նրանց մեղսագրվող հանցավոր արարքներն ապացուցող բոլոր փաստաթղթերը:
Քննիչի այս որոշումը պաշտպանը բողոքարկել էր Գլխավոր դատախազություն, որն էլ այն մերժել էր անհիմն լինելու պատճառաբանությամբ, ինչից հետո արդեն որոշումը բողոքարկվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանին ուղղված բողոքում պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ իրենք զրկված են հնարավորությունից՝ իմանալու, թե անջատված գործի նյութերից բացի՝ մեղադրյալներին վերաբերող այլ նյութեր առկա են, թե ոչ, ինչը, ըստ նրա, հանգեցրել է Ռոբերտ Քոչարյանի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի, արդարացի քննության, մեղադրյալի իրավունքների պաշտպանության եւ քրեական դատավարության մրցակցային սկզբունքի խախտմանը:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, քննության առնելով բողոքը, 2019 թվականի նոյեմբերի 25-ին բավարարել էր այն՝ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը եւ պարտավորեցնելով քննիչին պաշտպանության կողմին տրամադրել ամբողջ նյութերը: Անդրադառնալով քննիչի այն հավաստմանը, թե անջատված գործին կցված են մեղսագրվող հանցավոր արարքներն ապացուցող բոլոր փաստաթղթերը՝ դատավորը նշել էր, որ թեեւ չի առաջնորդվում անբարեխղճության կանխավարկածով, բայց դա կողմերի գնահատման հարց է, որը չպետք է իրականացվի միայն նախաքննական մարմնի հայեցողությամբ, այսինքն՝ պաշտպանության կողմի գնահատմամբ, գործին չկցված որեւէ տվյալ կարող է էական նշանակություն ունենալ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պահանջվող նյութերը կարող են պարունակել նախաքննական գաղտնիք, դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռման արդյունքում մասնավորի պաշտպանության իրավունքը պետք է ավելի բարձր դիտվի հանրայինից, բայց եթե, այնուհանդերձ, նախաքննական մարմինը գտնում է, որ կան հրապարակման ոչ ենթակա նյութեր եւս, ապա կարող է այդ մասին բողոքաբեր կողմին նախազգուշացնել:
Այս որոշման դեմ էլ Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը
ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը
Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանին ՌԴ «Օրեշնիկ» հրթիռով հարվածի կադրերը
Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
Հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք (տեսանյութ)
Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին
Մակունցը և Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաձնառությունը
Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն
Բիթքոինի գինը կրկին հասել է պատմական առավելագույնի
Պենտագոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման կապակցությամբ
ՃՏՊ Երևան քաղաքում. մոտոցիկլավարը տեղում մահացել է
Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան
Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին
Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել
Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին
Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի
Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել
Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին
Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ
Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա
Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը
Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ
Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին
Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը
Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ
ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»
Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հանդիպում է անցկացվել Գյումրիում. ինչ է քննարկվել
Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը
Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT