«Բարոյականության ճիչերը»՝ կեղծավորության անդունդի հատակից

01/02/2020 schedule13:50

Իշխանությունների դեմ սանձազերծված քարոզչական պատերազմի նպատակներից մեկն էլ ներքաղաքական բանավեճը ռացիոնալ հարթությունից դուրս մղելն ու կեղծիքների եւ բամբասանքների տիրույթ տեղափոխելն է, որովհետեւ ռացիոնալ հարթությունում իրենց քաղաքական ընդդիմություն հռչակած նախկինները պարզապես ասելիք չունեն։ Տեսեք՝ կապանյան ասուլիսում վարչապետը նոր Հայաստանի մասին հերթական հարյուր փաստերը ներկայացրեց, բայց դա երկրորդ պլան մղվեց, որովհետեւ նախկինների քարոզչամեքենային հաջողվեց երկրորդական-երրորդական հարցերով շեղել հասարակության ուշադրությունը։ Եվ ընդհանրապես՝ չոր փաստերին ինչ-որ վերացական «մարդկային-բարոյական վսեմ արժեքներ» հակադրելը բավականին տարածված հնարք է։ Վարչապետի՝ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչին անդրադառնալն ըստ երեւույթին հենց այդ հնարքը բացահայտելու փորձ էր։ Ի վերջո՝ կա կոնկրետ քրեական գործ, ըստ որի՝ Հրայր Թովմասյանը կեղծիքներով է դարձել Սահմանադրական դատարանի նախագահ։ Բայց նա այդ մեղադրանքին անդրադառնում է հուզական դաշտում՝ջանալով ցույց տալ, թե ինչ անվեհեր, բարձր բարոյական ու սկզբունքային մարդ է ինքը, թե ինչպես է իր բաժին հայրենիքի սահմանն անցնում իր կաբինետով, մի խոսքով՝ թե ինչ վեհ բարոյական նկարագրի տեր է։ Փաշինյանն էլ ընդամենը «գրիչի պատմությամբ» փորձեց ցույց տալ, որ այդ մարդու բարոյական նկարագիրն էլ մի բան չէ։

Այո, ներքաղաքական պայքարում կեղծավորությունն ու երեսպաշտությունը հատել են բոլոր թույլատրելի սահմանները, ու դժվար է ասել՝ երբեւէ կհաջողվի՞ մինչեւ վերջ հաղթահարել այս նստվածքը, թե ոչ։ Հայոց բանակի 28-ամյակի առթիվ հնչած տոնական ուղերձներին երեւի շատերն են հետեւել։ Վստահաբար՝ ցանկացած հայ մարդ առանց տատանվելու կստորագրի դրանցից յուրաքանչյուրի տակ։ Կարդում ես ու հիանում՝ ինչ լավ է, որ բոլորն այսքան արժեվորում են հայոց բանակն ու պետությունը, պատրաստ են ամեն ինչ անել զինված ուժերի հետագա հզորացման համար... Ու հանկարծ նկատում ես, որ այդ նույն հայրենասիրական ուղերձների հեղինակներն իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներում հենց բանակի օրը ամենաայլանդակ կեղծիքներն են տարածում փաստացի պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի պոտենցիալ գերագույն գլխավոր հրամանատարի հասցեին։ Այն մարդու հասցեին, ում օրոք իրենց ուղերձներում նշված հերոս զինվորները վերջապես սկսել են նորմալ սնվել, իսկ «80-ականների զենքի» էջը փակվել է։ Եվ դա, կրկնում ենք, անում են այն լրատվամիջոցներով, որոնց ֆինանսավորումը, մեծ հավանականությամբ, իրականացվում է նաեւ տարիներ շարունակ բանակից գողացված միջոցների հաշվին։ Այ սա է լկտիության ու ցինիզմի գագաթնակետը։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ ինչքան կեղծավոր ու անբարոյական պիտի լինի, որ բանակի տոնը շնորհավորելուց հինգ րոպե անց նույն լրատվամիջոցի նույն էջի վրա բացահայտ կեղծ տեղեկատվություն տարածի, թե բա գիտե՞ք, ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետը հոգեկան խնդիրներ ունի։ Այսքանից հետո ինչպե՞ս հավատալ, որ այդ մարդկանց իսկապես հետաքրքրում է մեր բանակը։ Հետաքրքրելն, իհարկե, հետաքրքրում է, բայց՝ այլ տեսանկյունից։ Սրանց համար բանակը միշտ էլ եղել է կառույց, որի զինվորների սննդի ու հագուստի հաշվին կարելի է ահռելի հարստություն կուտակել, զինվորներին որպես ձրի աշխատուժ օգտագործելով՝ սեփական հազարավոր հեկտարները մշակել, տոն օրերին նրանց ֆոնին լուսանկարվել, դե դիզվառելիքի տենդեր ա-բան ա...

Մի խոսքով՝ այս ամենն իսկապես անբարոյականություն է։ Բայց իշխանությունները ոչ մի դեպքում չպետք է հիբրիդային հեղաշրջման դեմ պայքարը տեղափոխեն «բարոյական հարթություն»։ Դրա դեմ պետք է պայքարել բացառապես իրավական գործիքակազմով։ Ի դեպ՝ցանկացած իշխանության համար հենց դա էլ բարձրագույն բարոյականության լավագույն ապացույցը կլինի։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2947 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ