Առաջիկայում «միտումնավոր ձախողումներ» էլի են լինելու

01/02/2020 schedule17:10

Նախօրեին ոստիկանությունը ապօրինի զենք ունենալու կասկածանքով բերման ենթարկեց մի քանի ընդդիմադիր ակտիվիստների ու կարճ ժամանակ անց ոչինչ չհայտնաբերելով՝ ազատ արձակեց։ Սա, բնականաբար, դարձավ օրվա թիվ մեկ լուրը, ու շատերը՝ ե՛ւ իշխանությունների կողմնակիցները, ե՛ւ ընդդիմախոսները փորձում էին հասկանալ, թե ո՞րն էր, ի վերջո, դրա իմաստը։ Ընդդիմադիրները, հասկանալի է, ավելի ոգեւորված էին, որովհետեւ հերթական անգամ կարող էին խոսել «իշխանությունների կողմից իրականացվող ահաբեկումների եւ բռնաճնշումների», «ոստիկանական բեսպրեդելի», «քաղաքական դաշտը կրկեսի վերածելու» եւ այլնի մասին։ Ընդ որում՝այդ ամենի մեջ տարօրինակ բաներ իսկապես շատ կային։ Օրինակ՝ այդ երիտասարդներից մեկը, իր իսկ պատմելով, բերման ենթարկվելու պահին գնում էր ինչ-որ հանդիպման, բայց այդ ամենը պատշգամբից տեսանկարահանվում էր (հետաքրքիր է՝ նրան մի՞շտ են նկարահանում փողոց դուրս գալիս), մյուսը մեքենայից «լայվ» էր մտել՝ հեռախոսը դիմացը դրած ինչ-որ բան էր պատմում, բայց մեքենայի ետեւի նստատեղից էլ ինչ-որ մեկը տեսախցիկով նկարում էր այդ ամենը՝ կարծես նախապես գիտեր, որ քիչ անց իրենց բերման են ենթարկելու, ոստիկաններն էլ ապօրինի զենք (կամ գուցե թմրամիջոցներ) էին փնտրում, բայց մեքենան չխուզարկեցին...

Բայց սրանք, իհարկե, մանրուքներ են։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել մեծ հաշվով։ Տեղի է ունեցել ինչ-որ անհասկանալի գործողություն, որի արդյունքում իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն շահել եւ նույնիսկ տուժել են քարոզչական դաշտում, իսկ ընդդիմությունը շահել է, որովհետեւ իշխանությունների դեմ քարոզչության հերթական առիթն է ստացել։ Համաձայնվեք՝ տրամաբանական կլիներ կարծելը, որ եթե ինչ-որ գործողության արդյունքում կողմերից մեկը շահում է, ուրեմն հենց այդ կողմն էլ կազմակերպել էր այդ գործողությունը։

Հարց է ծագում՝ բայց արդյո՞ք տվյալ դեպքում դա հնարավոր էր, ինչպե՞ս կարող էր ընդդիմությունը կազմակերպել իր իսկ ակտիվիստներին բերման ենթարկելու գործողությունը։ Այո, տեսականորեն հնարավոր էր։ Օրինակ՝ կարելի էր անանուն հեռախոսազանգով ոստիկանությանը հայտնել, որ այս-այս-այս անձինք ապօրինի զենք-զինամթերք կամ թմրամիջոցներ ունեն ու հենց հիմա գտնվում են այս ինչ տեղում։ Այլ տարբերակ էլ կա։ Ոստիկաններն ասում են, որ իրենք «օպերատիվ տվյալներ են իրացրել», բայց ակնհայտ է, չէ՞, որ դրանք կեղծ տվյալներ էին (այլապես ինչ-որ բան կհայտնաբերեին)։Ուրեմն՝կամ ինչ-որ մարդիկ ոստիկանությանը կեղծ «օպերատիվ տվյալներ» են տվել, կամ էլ ոստիկանության ներսում է ինչ-որ մեկը վերադասին կեղծ զեկույց ներկայացրել, թե այդ անձանց մոտ ապօրինի զենք-զինամթերքի առկայության մասին «օպերատիվ տվյալներ» ունի։ Կարո՞ղ էր նման բանլինել։ Իհարկե կարող էր։ Չէ՞ որ այդ երիտասարդներն իրենք են անընդհատ խոսում « «ոստիկանությունում ունեցած իրենց աղբյուրների» մասին։ Չենք պնդում, թե ամեն ինչ հենց այսպես էլ եղելէ, բայց կրկնում ենք՝ այս տարբերակը բացառել չի կարելի։

Հարց է ծագում՝ ի՞նչ պիտի անեն այս իրավիճակում Հայաստանի քաղաքական իշխանությունները։ Բնականաբար՝ պիտի ոստիկանության ղեկավարությանը հանձնարարեն ծառայողական քննություն սկսել եւ ամենայն մանրամասնությամբ պարզել, թե այդ ի՞նչ «օպերատիվ տվյալներ» էին, ումի՞ց են ստացվել, եթե կեղծ էին՝ ինչո՞ւ չեն ստուգվել, եթե իրական էին՝ ո՞վ է նախապես զգուշացրել, որ ոչ միայն ոչինչ չհայտնաբերվի, այլեւ ամեն ինչ տեսաձայնագրվի, եւ այլն։ Ու քանի որ ռեզոնանսն ամեն դեպքում քաղաքական էր՝ պետք կլինի պարզել նաեւ, թե արդյո՞ք այդ ձախողման մեջ քաղաքական հետք չկա։

Վերջին հաշվով՝ երբ խոսվում է նաեւ ուժային կառույցներում առկա «թաքնված ռեւանշիստների» մասին, դրանք դատարկ խոսքեր չեն, իսկ հետագա «միտումնավոր ձախողումները» կարող են նաեւ ավելի լուրջ լինել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3691 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ