Անփութության որեւէ բան չկա, սա մարտավարություն է. ԱԺ փոխնախագահը խորհուրդ է տալիս չշտապել հետեւություններ անելու հարցում

«Ինչո՞ւ եք սենց անհանգստացել, ինչի՞ց եք սենց խառնվել իրար»,- դիմելով իրեն շրջապատած տասնյակ լրագրողներին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Լրագրողները նրանից եւս փորձում էին պարզել, թե ինչո՞ւ է հետ կանչվել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը:

«Որեւիցե արտառոց բան տեղի չի ունեցել, բացի նրանից, ինչ ԱԺ նախագահը հայտարարեց, այսինքն՝ հեղինակը հետ է կանչել իր օրենսդրական նախաձեռնությունը: Իմ գործընկեր Վլադիմիր Վարդանյանը բացատրեց, որ հետկանչման պատճառ կարող է հանդիսանալ սկսած ստորակետից՝ վերջացրած որեւիցե բառ փոխելուց: Նոր խորհրդի նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն: Օրակարգ է բերվելու նոր հարց»,- հայտարարեց Սիմոնյանը:

Լրագրողների հարցին՝ արդյոք այս իրավիճակի պատճառն անհամաձայնությո՞ւնն է կամ շտապողականության հետեւանքով առաջացած անփութությունը.

«Որեւիցե անհամաձայնություն չկա: Ես տեսել եմ համացանցում, որ գրվում է, թե 37-ը (պատգամավոր-խմբ.) ստորագրել է, 38-րդը չի ստորագրել: Եթե պետք լինի, բոլոր 88-ս էլ կստորագրենք, 88-իս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է, եւ որեւիցե գաղտնիք չկա, որ սա արվում է այդ ճգնաժամը լուծելու համար: Մենք ունեցել ենք հեղափոխության տարբեր փուլեր. կախված այն չակերտավոր քաղաքական հակառակորդից, որը եղել է, մենք ընտրել ենք տարբեր մարտավարություններ: Որոշել ենք ՀՀ քաղաքացիներին հրավիրել ԱԺ-ի մոտ, որոշել ենք ճանապարհ փակել, որոշել ենք ձեռք մեկնել ՍԴ դատավորներին: Հիմա այս ձեւով, այո՛, քաղաքական որոշում է կայացվել, որ ՍԴ-ում եւ ընդհանուր առմամբ դատական համակարգում առկա ճգնաժամը լուծվելու է՝ որպես մի բաստիոն, որ մնացել է հին Հայաստանից»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ անփութության որեւէ բան չկա, սա մարտավարություն է:

Սիմոնյանը լրագրողներին եւ քաղաքական գործիչներին խորհուրդ տվեց չշտապել հետեւություններ անելու հարցում՝ առանց իմանալու, թե ինչ է կատարվում: Իսկ թե ինչ է կատարվում, Ալեն Սիմոնյանը ոչ մի կերպ չցանկացավ բացահայտել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2960 դիտում

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը