Երևան
12 °C
ԱԺ-ն կայացրել է որոշում, եւ այդ որոշման հիման վրա ՀՀ նախագահը պետք է նշանակի հանրաքվե, հետագա ընթացքը պարզ կլինի դրանից հետո։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։
«Ի վերջո, իրավական տեսանկյունից մենք պետք է սպասենք հրամանագրի ստորագրմանը, դրանից հետո նոր հնարավոր կլինի անդրադառնալ բովանդակային հարցերին»:
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հանրաքվեի մասին որոշում կայացնելուց հետո կարծես թե ՍԴ-ի կարծիքը ստանալու իմպերատիվ պահանջ չունեն։ Բայց այստեղ կա խնդիր․ հարցը վերաբերում է ոչ միայն «ինստիտուտ Սահմանադրական դատարանին», այլ դրա անդամների մեծամասնությանը․
«Այս պարագայում արդյոք առկա՞ է շահերի բախում, թե՞ այն բացակայում է։ Այստեղ դատարանը կարո՞ղ է ընկալվել որպես անաչառ եւ անկողմնակալ դատարան, թե՞ ոչ, սա էլ այլ խնդիր է։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Բացի այդ, եթե առկա է դիմումը, ՍԴ-ն իրականացնում է գործառույթը, դիմումի բացակայության պարագայում ՍԴ-ն իրավունք չունի իր նախաձեռնությամբ որեւէ գործ իրականացնել»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ իր կարծիքով ՍԴ 7 անդամներն այս հարցում ունեն շահագրգռվածություն. «Եվ ինչ-որ առումով վատ դրության մեջ կդնենք նրանց, եթե հարցը փոխանցվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության»:
Անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը, որտեղ առաջարկում են նախագիծը նախ ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ Վարդանյանն արձագանքեց, որ Վենետիկի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Հանձնաժողովում ներկայացուցիչ ունեցող որեւէ երկրում իրականացվող իրավական գործընթացներին․
«Սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին դեպքն է, երբ Վենետիկի հանձնաժողովը նման հայտարարությամբ է հանդես գալիս։ Այդ հայտարարություններն անպայման չեն, որ ընկալվեն որպես քննադատություն, սա մոտեցում է, եւ, ամենայն հարգանքով Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ, պետք է նշենք, որ այն մարմինն է, որը գործում է դիմումների հիման վրա. կլինի դիմում՝ Վենետիկի հանձնաժողովը կտա համապատասխան եզրակացություն»։
Վարդանյանն ափսոսանք հայտնեց, որ շատ դեպքերում միջազգային կազմակերպությունները դարձել են մանիպուլյացիաների օբյեկտ․
«Ցանկացած միջազգային կառույց, որը հրապարակում է իր մոտեցումները, դիրքորոշումները, չի կարող պարտադրանք ուղղել այս կամ այն պետությանը։ Դա ստանդարտների խումբ է, որոնց պետք է բավարարի այս կամ այն պետությունը, եթե ուզում է այդ միջազգային կազմակերպության հետ աշխատի․ պարտադրող դիրքորոշում չի կարող լինել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT