Երևան
12 °C
Այն տպավորությունն է, թե Հայաստանի քաղաքական կյանքն իսկապես ընթանում է ծուռ հայելիների թագավորությունում։ Երկակի ստանդարտների կիրառման հերթական դեպքը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, իսկ առիթը վարչապետ Փաշինյանի այցն էր Արցախ։ Ճանապարհին նա ընտանիքի հետ ճաշել էր ռեստորանում, նրան ՀԴՄ կտրոն չէին տվել (պատճառաբանելով, որ սարքը փչացել է), նա էլ այդ մասին տեղյակ էր պահել ԼՂՀ համապատասխան կառույցներին։ Այսինքն՝ վարվել էր այնպես, ինչպես կվարվեր ցանկացած գիտակից քաղաքացի։
Բայց դրան հաջորդած քարոզչական հարայհրոցն իսկապես տարօրինակ էր։ Նախ՝ տպավորություն էր, թե վարչապետն է մեղավոր, որ ՀԴՄ սարքը չէր աշխատում, հետո նրան մեղադրեցին, որ նա դա գնահատել է որպես «զինվորի հացը գողանալ» ու հիշեցրին, թե զինվորների համար ինչեր է արել այդ ռեստորանի սեփականատերը, հետո մեղադրեցին, որ «կիրակի օրով» նրա անվտանգությունն ապահովելու համար պետական միջոցներ են ապահովվել (երեւի ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրվա ավարտից հետո անվտանգության աշխատակիցները պիտի տաքսիներով ուղեկցեն վարչապետին)...
Խնդիրը, սակայն, ոչ թե կոնկրետ այս դեպքն է, այլ հակաիշխանական քարոզչության կիրառած երկակի ստանդարտները։ Եվ պատահական չէ, որ վարչապետը ստիպված եղավ հիշեցնել դեռեւս 2019 թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր հնչեցրած «վեց կոնսենսուսները»։ Դրանց դեմ, ի դեպ, որեւէ առարկություն չեղավ ու չէր էլ կարող լինել, որովհետեւ հասարակության մեջ այդ հարցերի շուրջ իսկապես կոնսենսուս կա։ Իսկ «5-րդ կոնսենսուսն» այն մասին էր, որ Հայաստանում եւ Արցախում օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն, արտոնյալներ չպիտի լինեն, որեւէ մեկն էլ չպետք է հայրենիքին ու ժողովրդին մատուցած իր ծառայությունները «փորձի վաճառել արտոնյալ լինելու ձեւով»։ Մինչդեռ հակաիշխանական քարոզիչների հիմնական ասելիքը հենց դա էր՝ չարժեր աղմուկ բարձրացնել չտպված կտրոնի համար, որովհետեւ այդ ռեստորանի սեփականատերն ահագին բան է արել մեր բանակի համար (այսինքն՝ եթե ուրիշ մարդ լիներ, խնդիր չկար)։ Ընդ որում՝ վարչապետն այս միջադեպը չէր հանրայնացրել, հենց սեփականատերն էր հանրայնացրել՝ երեւի համարելով, որ ինքն իրավացի է, իր նկատմամբ ահավոր անարդարություն է տեղի ունեցել, եւ ընդհանրապես՝ «բարոյական հաղթանակն» իր կողմն է։
Երկակի ստանդարտների կիրառման մեկ այլ օրինակ էլ այն աղմուկն է, որ բարձրացրել է ընդդիմությունը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ ԵԽԽՎ հնչեցրած իբր «շատ կոշտ» գնահատականի թեմայով։ Այդ աղմուկի էությունը հետեւյալն է՝ եթե ՀՀ իշխանություններն առաջնորդվեն իրենց այսրոպեական շահերով եւ արհամարհեն միջազգային կառույցների դիրքորոշումը, դա լրջորեն հարվածելու է ՀՀ շահերին, մենք դեմ ենք դուրս գալու քաղաքակիրթ աշխարհին, հետեւաբար՝ իշխանությունները պարտավոր են անվերապահորեն կատարել միջազգային կառույցների ասածը։ Այդպես է, թե ոչ՝ այլ հարց է, բայց այդ նույն գործիչներն ու քարոզչամիջոցները ճիշտ նույն բառապաշարով իշխանություններին կոչ են անում արհամարհել այդ նույն միջազգային կառույցների այլ հորդորները (օրինակ՝ ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով)։ Այսինքն՝ մի դեպքում միջազգային կառույցների ցանկացած խոսք պետք է սրբորեն կատարել (եթե իրենց քաղաքական շահերին համընկնում է կամ գոնե կարելի է նաեւ այդպես մեկնաբանել), իսկ մեկ այլ դեպքում այդ կառույցների ասածը գրոշի արժեք չունի։ Սա նույնպես երկակի ստանդարտների կիրառում է, մինչդեռ պիտի գոյություն ունենա մեկ միասնական մոտեցում՝ առաջնայինը մեր պետական շահն է, եւ յուրաքանչյուր առանձին դեպքում իշխանությունները պիտի առաջնորդվեն այդ պետական շահով։ Անկախ նրանից՝ միջազգային կառույցները գոհ կմնան, թե իրենց «խորին մտահոգությունը կհայտնեն»։ Բայց սա արդեն այլ, շատ ավելի լուրջ թեմա է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT