Հեղափոխության երկրորդ փուլը՝ հանրաքվեի տեսքով

09/02/2020 schedule10:30

Եվ այսպես, խորհրդարանական մեծամասնությունը որոշեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծել հանրաքվեի միջոցով։ Պատճառը, կարծում ենք, հասկանալի է. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ եթե ինչ-ինչ գործընթացների արդյունքում երկրում հայտնվել է մի կառույց, որը վեր է ժողովրդից (այսինքն՝ բարձրագույն իշխանության կրողից), ուրեմն հենց ժողովուրդն էլ պիտի շտկի այդ իրավիճակը։ Ընդորում՝ այն շահարկումները, թե իբր այս որոշմամբ իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից եւ ամեն ինչ թողնե լժողովրդի վրա, մեղմ ասած՝ տարօրինակ են։ Որովհետեւ նման «թեզ» առաջ քաշողներն ըստ էության մի բան են ասում՝ «ինչի՞համար եք ժողովրդի կարծիքը հաշվի առնում, ժողովուրդը ձեզ ընտրել է՝ գնացեք, ինչ ուզում եք՝արեք» (ի դեպ, հետաքրքիր է՝ նման բան ասողները կհամաձայնվեի՞ն, որ իշխանություններն իրենց դեպքում էլ առաջնորդվեին «ժողովուրդը մեզ ընտրել է, ձեր նկատմամբ ինչ ուզում՝ անում ենք» սկզբունքով)։Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրածներն ու իշխող քաղաքական ուժին ձայն տվածներն իրենք դեմ կլինեին «մենք ձեզ ընտրել ենք՝գնացեք, ինչ ուզում եք՝ արեք» սկզբունքին, որովհետեւ հեղափոխության նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ հանրությունը պետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերին միջամտի ոչ թե հինգ տարին մեկ, այլ ամեն անգամ, երբ դրա անհրաժեշտությունը կա։

Բայց հարցը հանրաքվեով լուծելու որոշումն, իհարկե, չի նշանակում, թեվերջ, խնդիրը կարգավորված է, եւ կարելի է թեթեւացած շունչ քաշել։ Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ նոր միայն սկսվում է։ Առջեւում շատ լուրջ քարոզարշավ է, եւ ակնհայտ է, որ նախկիններն ամեն ինչ անելու են՝ «ոչ»-ի շտաբ ձեւավորելու եւ հսկայական ֆինանսական ռեսուրսներով այդ շտաբի շուրջ ռեւանշիստական ուժերի համախմբման համար։ Եվ, հասկանալի է, չեն խորշելու ոչնչից ու կիրառելու են քարոզչական ամենակեղտոտ տեխնոլոգիաները։ Ավելի ճիշտ՝ արդեն կիրառում են։ ՀՀԿ խոսնակն, օրինակ, արդեն հայտարարել է, թե հանրաքվեի ժամանակ «այո» ասողները «այո» են ասում ստամբուլյան կոնվենցիային, տրանսգենդերության քարոզին, եւ այլն։ Վաղն էլ կհայտարարեն, որ ով «այո» ասի՝ ծախում է Ղարաբաղը։ Նույն հաջողությամբ, ի դեպ, կարող էին հայտարարել, թե «այո» ասողները կողմ են, որ ադրբեջանցիներն անարգել գան Երեւան, ասենք՝ Առնո Բաբաջանյանի արձանը էժանով առնեն, տանեն դրանից փամփուշտներ ձուլեն ու գան Հայաստանը գրավեն, որովհետեւ այդպես են ուզում սորոսականները, Կանադայի ու Ինդոնեզիայի հատուկ ծառայությունները,  եւ իհարկե՝ Փաշինյանի կատվի անձնական վարորդը, որն, իդեպ, ազգությանբ սելջուկ տրանսգենդեր է։ Բա իհարկե, չէ՞ որ նման քարոզչության համարպատասխանատվության ենթարկելը բարդությունների հետ է կապված, որովհետեւ գոյությունունի Սերժ Սարգսյանի կողմից նշանակված Սահմանադրական դատարան, որն էլ այդ հակազգային գործունեությունը կասեցնելու ցանկացած փորձ «օրենքի շրջանակներում» կներկայացնի որպես հակաօրինական գործողություն։

Իսկ ահա իշխանությունների համար շատ բարդ է լինելու, որովհետեւ առաջիկա հանրաքվեն, ըստ էության, լինելու է հանրային աջակցության մակարդակի թեսթ, ընդորում՝իշխանությունները չեն կարողանալու քարոզարշավն իրականացնել հավասար պայմաններում։ Նախ՝որովհետեւ կաշկանդված են օրենքներով, եւ երկրորդ՝ որովհետեւ քարոզչամիջոցներ չունեն։ Միակ լուսավոր կետն այն է, որ հաջողության դեպքում իշխանությունները կվերահաստատեն հասարակության վստահության քվեի առկայությունը եւ կկարողանան ավելի համարձակ գործել։

Հ. Գ. Այս ամենը հաշվի առնելով՝ բացարձակապես անհասկանալի են բոլոր այն պնդումները, թե հանրաքվեի արդյունքները կանխորոշված են։ Եթե ամեն ինչ կանխորոշված է՝ ինչո՞ւ պիտի մարդիկ իրենց նեղություն տան ու մասնակցեն հանրաքվեին։ Իրականությունն այն է, որ ոչինչ կանխորոշված չէ, ու հետեւաբար՝ բոլորի մասնակցությունը պարտադիր է լինելու։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2320 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ