Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սարգիս Օհանջանյանի եւ Նարեկ Մութաֆյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազ Ասպուրակ Ավետիսյանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ:
Նշենք, որ այս քրեական գործի շրջանակում Նարեկ Մութաֆյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրվել էր դեռ 2019 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը: Երկու ամիս անց Մութաֆյանի կալանավորումը երկարաձգվել էր: Դատարանի այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ որոշել էր Նարեկ Մութաֆյանին ազատ արձակել: Հետագայում քրեական գործը վարույթ ընդունելով՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Միջնորդությունը ներկայացնելիս մեղադրող դատախազ Ասպուրակ Ավետիսյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը, իրավաչափ ճանաչելով Մութաֆյանի նկատմամբ կալանավորման երկարաձգման որոշումը, բեկանել է այն՝ պատճառաբանելով անմեղության կանխավարկածի չհաղթահարված լինելու հանգամանքով: Սակայն, դատախազի խոսքով, խափանման միջոցի կիրառման համար ամենեւին էլ պարտադիր չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայություն. «Դատարանին ներկայանալիս ամբաստանյալը նշեց մեկ այլ քրեական գործով նախկինում դատվածություն ունենալու մասին: Այդ քրեական գործով Մութաֆյանի նկատմամբ կիրառվել է կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց գրավը: Գտնում եմ, որ գրավ կիրառված լինելու պայմաններում եւս վերստին չթույլատրված արարք կատարելը բավարար է Քրեական դատավարության 135-րդ հոդվածի կարգով՝ կալանավորում խափանման միջոցը կիրառելու համար»: Դատախազի խոսքով՝ այլ քրեական գործով դատական ակտն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ, սակայն այդ հանգամանքն իր միջնորդության մեջ, ըստ էության, որեւէ բան չի փոխում:
Մեղադրող դատախազը նշեց, որ չհեռանալու մասին ստորագրությամբ հնարավոր չէ կանխել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը եւ խնդրեց փոփոխել այն:
Պաշտպան Արամ Վարդեւանյանը առարկեց միջնորդության դեմ՝ այն որակելով ակնհայտ անհիմն: Ըստ Վարդեւանյանի՝ միակ գնահատականը, որ կարող է Դատախազությունը տալ Վերաքննիչ դատարանի որոշմանը, Վճռաբեկ բողոք ներկայացնելն է, ինչն էլ արել է: Պաշտպանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը բողոքը դեռ վարույթ չի ընդունել, հետեւաբար Վերաքննիչի դեռեւս գործող դատական ակտը դատախազի կողմից կասկածի տակ դնելը տարօրինակ է. «Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից կայացված դատական ակտը ամբողջովին իրավաչափ է: Դրա կայացման ժամանակ պաշտպանյալս ամբողջությամբ անմեղ էր, չուներ դատվածություն, հիմա ունի, թե ոչ, ես չգիտեմ: Ես գտնում եմ, որ սույն գործով, հատկապես Նարեկ Մութաֆյանի նկատմամբ, դրսեւորվում է առանձնահատուկ վերաբերմունք»:
Պաշտպանի խոսքով՝ այս ընթացքում ամբաստանյալը դրսեւորել է պատշաճ վարքագիծ եւ այսօրվա նիստին ներկայացել է առանց ուշացման: Ըստ Վարդեւանյանի՝ ազատ արձակվելուց հետո ոչ պատշաճ վարքագծի որեւէ փաստական տվյալ դատախազը չներկայացրեց. «Նոր հանցանք կատարելու ռիսկը չի կարող գնահատվել այն պայմաններում, երբ անձը ունի անմեղության կանխավարկածի երաշխիք, իսկ եթե հաշվի առնենք, որ հիշյալ մեղադրական ակտը ուժի մեջ է մտել, չպետք է դա կտրված դիտարկենք, պետք է հաշվի առնենք, թե ինչ է եղել այս ընթացքում, ինչ վարքագիծ է անձը դրսեւորել»: Վարդեւանյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ դատարանն այժմ գտնվում է դատաքննության փուլում, որը խափանման միջոցի տեսանկյունից առավել նվազ ռիսկային փուլ է:
Արամ Վարդեւանյանը նշեց, որ ինքը վերապահում ունի անգամ ընտրված խափանման միջոց ստորագրության նկատմամբ, սակայն եթե խնդրին նայի դատախազի տեսանկյունից, ապա այդ խափանման միջոցը բավարար է:
Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց մերժել Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը:
Այսպիսով, դատական նիստը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում
Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը
Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան
Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան
Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT