Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սարգիս Օհանջանյանի եւ Նարեկ Մութաֆյանի գործով դատական նիստին պաշտպան Արամ Վարդեւանյանը միջնորդեց դադարեցնել ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնելով, որ նրանց մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար՝ Վարդեւանյանն ընդգծեց, որ այդ հոդվածն իրենից ենթադրում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննությունն իրականացնող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտություն, ինչպիսին չի կարող համարվել դատարանի կամ իրավապահ մարմինների գործունեության քննադատությունը, նրանց կողմից կայացված որոշումներին բացասական գնահատական տալը. «Բացի այդ, անձի գործողությունները պետք է ուղղված լինեն փաստացի հենց վարույթ իրականացնող մարմնի գործունեությանը միջամտելուն, մինչդեռ տվյալ դեպքում ենթադրյալ հանցագործության կատարման օրը Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակում չի գտնվել, ավելին, նա եղել է արձակուրդում»,- նշեց Վարդեւանյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես է իր պաշտպանյալների՝ Արդարադատության ակադեմիայի դիմաց գտնվելու հանգամանքը դիտարկվել որպես արդարադատությանը խոչընդոտող արարք:
Վարդեւանյանի պնդմամբ՝ տվյալ իրավիճակում ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանի կողմից կատարված այն հարցադրումը, թե արդյո՞ք դատավոր Աննա Դանիբեկյանը հանդիսանում է «վնգստացող դատավոր»՝ հստակ նշելով նման հարցադրման աղբյուրը, չի կարող դիտարկվել, որպես արդարադատության իրականացմանը խոչնդոտել, քանի որ նման հարցադրումը իրենից պարզապես ենթադրում է քննադատություն, եւ քանի որ այդ եզրույթն առաջին անգամ օգտագործել է ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը, ինչին անդրադառնալով էլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հետագայում ասել է. «Ես չեմ վիրավորվել, քանի որ գտել եմ, որ դա ինձ և շատ դատավորների չի վերաբերվում։ Այդ արտահայտությունը թիրախ ուներ և մենք լավ գիտենք, թե դա ում էր հասցեագրված»: Արամ Վարդեւանյանը հիշեցեց՝ դատական նիստերից մեկի ժամանակ «վնգստացող դատավոր» եզրույթը օգտագործել է նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հետաքրքրվելով, թե դատավոր Դանիբեկյանը այդ ցանկում կա թե ոչ, եւ Հայկ Ալումյանի այդ հայտարարության վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից որեւէ սանցկիա չի կիրառվել, իսկ Փաստաբանների պալատը, քննարկելով Ալումյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, որոշել է մերժել այն. «Այսպիսով, Նարեկ Մութաֆյանի կողմից պարզապես վերարտադրվել և Սարգիս Օհանջանյանի կողմից առանց որևէ բառ արտաբերելու, հեռավորության պահպանմամբ նկարահանվել է փաստաբան Հայկ Ալումյանի հարցադրումն ուղղված դատավոր Աննա Դանիբեկյանին»:
Անդրադառնալով Դանիբեկյանի կողմից տված ցուցմունքներին՝ պաշտպանը նշեց. «Աննա Դանիբեկյանը իր հարցաքննության ընթացքում պարզապես ենթադրել է հնարավոր արդարադատությանը խոչընդոտելու մասին, առանց հերքելու կամ հիմնավորելու նախկինում իր հայտնած դիրքորոշումը, որը վերաբերել է բացառապես անհարգալից վերաբերմունքին, ավելին՝ Աննա Դանիբեկյանն իր և ամբաստանյալների միջև կատարած առերեսման ընթացքում հայտնել է, որ իր կողմից նշված արարքը արդարադատության իրականացմանը խոչընդոտել դիտարկելը չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի Ս. Օհանջանյանի և Ն. Մութաֆյանի կողմից կատարված արարքը վարույթ իրականացնող մարմնի կողմից ևս որակվի որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտել»: Վարդեւանյանը բարձրացրեց նաեւ Դանիբեկյանի կողմից տրված ցուցմունքի արժանահավատության հարցը, քանի որ դատավորն իր ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալները իրեն հարցեր են հղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ իր կայացրած դատական ակտից, սակայն սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում Քոչարյանի և մյուսների մասին քրեական գործին առնչվող որևէ հանգամանք չկա:
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացնելիս պաշտպանը հղում կատարեց դատաքննության ընթացքում դեռեւս չհետազոտված ապացույցների, եւ քանի դեռ դրանք չեն հետազոտվել, դատարանը որեւէ կերպ չի կարող դրանց հղում կատարելով որոշում կայացնել:
Լսելով կողմերին՝ նախագահող դաավոր Արմինե Մելիքսեթյանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹուրքիայում գրանցված երկրաշարժի և հետցնցումների հետևանքով կա գրեթե 240 տուժած
Ռուսաստանն արգելել է բրիտանացի 21 պատգամավորի մուտքը երկիր
Պատերազմի դեպքում առաջինն են զավակներին երկրից հանում, ՌԴ-ի դրոշը ինչո՞ւ չեն այրում. Դալլաքյան. տեսանյութ
Խաչատուրյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ հարցեր
Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը
Միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին. Լավրով
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ուղղությամբ իրականացվող քայլերը
Թուրքիայի նախագահի՝ ՀՀ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը. ուրացողը ո՞վ է. տեսանյութ
Սեղանի վրա կա նախագիծ և դրա իրագործումը 90 և ավել տոկոսով կախված է մեզնից, պետությունից և ժողովրդից. Փաշինյան
Հանդիպել են Միրզոյանն ու ԵԽԽՎ նախագահը, քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր
Փոփոխություններ Wildberries-ում. ընկերությունը պարզաբանում է տարածել առաքման արժեքի վերաբերյալ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան վիրավորներ
Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը. լուսանկարներ
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս, լիցքավորիչներ, քարտեր, wi-fi սարքեր
Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հնարավորությունները
Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը
Ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտես և հյուրատուն. կայացել է «Երիտասարդի երազանք» նախագծի 3-րդ փուլը
Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է
Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է
Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս
Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը
Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան
Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր
38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ
28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում
«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է
Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել
Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել
ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ
Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության անդամների հետ
«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան
Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է
004 շրջաբերականը և Իրական Հայաստանը. Թագուհի Ղազարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT