Հայաստանում կստեղծվի ՆԳՆ, որի կազմում կգործի ազգային գվարդիա. նախկին փոխոստիկանապետը ողջունում է բարեփոխումները

Մինչեւ 2022 թվականը Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որը կիրականացնի նաեւ նախաքննական գործառույթ: Դրա կազմում կստեղծվի Ազգային գվարդեա, որը կզբաղվի եւ պետական պահպանությամբ եւ անհրաժեշտության դեպքում զանգվածային անկարգությունների կանխմամբ ու խափանմամբ: Նախատեսվում է նաեւ դետեկտիվների ինստիտուտի ներդրում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր» փաստաթղթից: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումների ռազմավարության մշակումը եւ ներկայացնել քննարկման:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այսօր հրապարակելով բարեփոխումների նախագիծը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները: Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր մոդելի մասին, նոր տեխնիկական միջոցների մասին: Բարեփոխման հիմնական ուղղությունը, ամեն դեպքում, ոստիկանության ակադեմիայի վերափոխումն է եւ նոր, ազնիվ կադրերի պատրաստումը պարեկային ծառայության համար: Մեկնարկը շուտով»:

Նախագծի հիմնավորման մասում ասվում է, որ այս ամենի նպատակը պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջը հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող վստահելի եւ հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակով փոխարինումն է:

Ռազմավարության ու միջոցառումների ծրագրի վերջնարդյունքում նախատեսվում է ունենալ նոր հանդերձանքով, պրոֆեսիոնալ, տեխնիկապես հագեցված եւ վերափոխված վարվելակերպով ոստիկանի կերպարը։

Այս նպատակին հասնելու համար, ըստ բարեփոխումների նախագծի, անհրաժեշտ կլինի լուծել մի քանի խնդիր: «Անհրաժեշտ է ստեղծել  ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման եւ իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ եւ ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը եւ կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը։ Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե խորհրդարանական, և թե քաղաքացիական վերահսկողությանը»,- ասվում է նախագծի առաջին կետում։

 

Սպասվող բարեփոխումներից հաջորդը վերաբերում է նախաքննություն կատարելու լիազորությունը ոստիկանությանը վերադարձնելուն: Ինչպես հայտնի է՝ քրեական գործերով նախաքննություն կատարելու լիազորությունը 2014 թվականին ամբողջությամբ փոխանցվեց քննչական կոմիտեին:

Նախագծում ասվում է, որ այս պայմաններում ոստիկանության համակարգի ամբողջ ռեսուրսը դուրս է մնում քրեական գործերի քննության գործառույթից։ Այդ իսկ պատճառով առաջարկվում է քննարկման առարկա դարձնել նաեւ ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահելու հարցը։

Մյուս հարցը, որի շուրջ առաջարկվում է քննարկում ծավալել՝ քրեական ոստիկանությունում քննչական ու օպերատիվ ֆունկցիաների միավորմամբ դետեկտիվների ինստիտուտի ներդրումն է, ովքեր լիազորված կլինեն ամբողջական քննություն իրականացնել առանձին հանցագործությունների դեպքերով, ինչպես նաեւ գործուն կապ կապահովեն մյուս քննչական մարմինների հետ։

Բարեփոխումների մի մեծ բաժին առաջարկվում է Ոստիկանության կրթահամալիրի համար: Ներկայացված նախագծում, ընդգծելով, որ անհրաժեշտ է ոստիկանությունում ներգրավել հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողական, իրավունքների պաշտպանությանը զգայուն եւ հասարակության անվտանգության հարցերով մտահոգ, բարեվարք ու հարգարժան հանրային ծառայող ոստիկաններ, կարեւոր է համարվում հենց կրթահամալիրի դերը: Նախատեսվում է այն դարձնել հիմնական ինստիտուտը, որտեղից կհամալրվի ոստիկանության անձնակազմը՝ դասընթացներն ավարտելուց հետո։

«Ծառայությունը պետք է առավել բաց, հասանելի ու գրավիչ դառնա պոտենցիալ կադրերի համար՝ խրախուսելով կիրթ, պատրաստված, օտար լեզուներ տիրապետող ու ժամանակակից ոստիկան ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացումը։ Նոր իմիջով ու վարվելակերպով կադրերի և բարելավված հաղորդակցության կարողությունների միջոցով հնարավոր է կարճ ժամանակահատվածում փոխել ոստիկանության նկատմամբ հանրության ունեցած վերաբերմունքը»,- ասվում է նախարարության պատրաստած նախագծում։

Ինչ վերաբերում է ծախսին, ապա 2020 թվականի բյուջեում ոստիկանության համար նախատեսված ավելի քան 65 միլիարդ դրամից ոստիկանության կրթահամալիրի մասով նախատեսված է ավելի քան 1,5 միլիարդ դրամ:

Առաջարկվող մյուս հետաքրքիր փոփոխությունը վերաբերում է ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ՆԳՆ կառուցվածքում ներառելուն: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է միգրացիոն ծառայության գործառույթների ներառումը ոստիկանության նոր կազմակերպաիրավական ձեւում:

Հաջորդ հետաքրքիր նորամուծությունը Պարեկային ծառայության ստեղծումն ու Օպերատիվ կառավարման մեկ միասնական կենտրոնի ստեղծումն է: «Անհրաժեշտ է ստեղծել տուժողներին արագ օգնության հասնելու եւ որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն»,- ընդգծում են ծրագրի հեղինակները։ Պարեկային ոստիկանության ստեղծման արդյունքում կրճատվելու են Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։

Ինչ վերաբերում է օպերատիվ կառավարման կենտրոնին, ապա այն հանդիսանալու է իրավախախտումների եւ պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող միասնական օպերատոր, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովելու է պարեկային ոստիկանության ուժերի եւ միջոցների կառավարումը: Կենտրոնն ունենալու է տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր: Այս համատեքստում նախատեսվում է քննարկման առարկա դարձնել նաեւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ ոստիկանության օպերատիվ կենտրոնի միավորման հարցը։

 

Հետաքրքիր փոփոխություն է նախատեսվում նաեւ ոստիկանության զորքերի մասով. այն կվերանվանվի Ազգային գվարդիայի, կդառնա ոստիկանության ստորաբաժանում, որի կազմակերպման եւ գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: Ազգային գվարդիան ըստ անհրաժեշտության կարող է մասնակցել հասարակական կարգի պահպանման աշխատանքներին, ապահովել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը (պետական պահպանության գլխավոր վարչության գործառույթները պետք է փոխանցվեն ազգային գվարդիային): Ազգային գվարդիան ներգրավվելու է զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովելիս:

Ի վերջո, ըստ երեւույթին կլինի եւ նախարար եւ ոստիկանապետ: Առաջարկվում է, որ օրինակ, ոստիկանության պետին նշանակի վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ։

Այս ամենով հանդերձ հանրության քննարկմանը ներկայացված նախագծում ընդգծվում է, որ ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող եւ չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ։ Այս համեմատությունը տեղին չէ միայն թեկուզ այն հիմնավորմամբ, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե քաղաքական եւ թե քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են։

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը մեր զրույցում ասաց, որ դրական է գնահատում առաջարկվող փոփոխությունները եւ ողջունում է նախագծի հեղինակներին, որ շատ կարճ ժամկետում կարողացան ապահովել համապարփակ առաջարկություններ:

«Ռազմավարության նախագծի նոր տեքստը առանցքային հարցերով շատ չի տարբերվում ավելի վաղ ոստիկանության կողմից առաջարկած բարեփոխումների տեքստից, ոստիկանության առաջարկությունները լիովին հաշվի են առնվել եւ ավելի ամբիցիոզ լուծումներ կան քաղաքական որոշումների իմաստով, քան նախորդ տեքստում: Մասնավորապես շատ դրական ու արդյունավետ եմ համարում նախաքննական լիազորությունների վերադարձը ոստիկանությանը (լրիվ կամ մասնակի` էական չէ), որովհետեւ դա բերելու է հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Միգրացիոն ծառայության ստեղծումը եւ սահմանապահ զորքերի ենթակայությունը ոստիկանությանը վերապահելը եւս շատ կարեւոր քայլ է»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով պարեկային ծառայության գաղափարին՝ նախկին ոստիկանապետը նկատեց, թե այն դառնալու է ոստիկանության ամենաուժեղ պրոֆիլակտիկ ծառայությունը, որն իր 24-ժամյա աշխատանքային ռեժիմի շնորհիվ լինելու է հանցավորությունը զսպող ծառայություն:

«Օպերատիվ կառավարումը ժամանակից լուծում է, ամբողջ աշխարհում առանց այս կառավարման կենտրոնների պարեկային ծառայությունները չեն կարողանում աշխատել. դա պարեկային ծառայության ինտելեկտուալ կենտրոնն է, որտեղ հավաքվելու է ահազանգերի մասին ամբողջ տեղեկատվությունը եւ փոխանցվելու է պարեկային մեքենաներին: Այսինքն սա ոստիկանության շտապօգնության գաղափարն է, որը էլի կբարձրացնի մեր քաղաքացիների անվտանգության աստիճանը»,- պարզաբանեց Հ. Քոչարյանը:

Արդյո՞ք այս ծրագրի իրականացման վերջնարդյունքում իշխանությունները կհասնեն այն նպատակին, որը դրված է բարեփոխումների հիմքում, նախկին փոխոստիկանապետը պատասխանեց, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ոստիկանության եւ ներքին գործերի նախարարության հավասարակշռությունը օրենսդրորեն ինչպես կկարգավորվի: «Նախարարության ստեղծումով ոստիկանության գործունեության նկատմամբ պառլամենտական վերահսկողության ինստիտուտն է երաշխավորվում, իսկ ոստիկանության գործունեությամբ իրավապահ ֆունկցիաներն  են երաշխավորվում: Եվ ճիշտ կլինի, որ եթե ոստիկանապետին նախարարի ներկայացմամբ վարչապետն է նշանակում, ապա աշխատանքից ազատելու հայեցողություն չունենա: Օրենքում պետք է  ամրագրել, թե որ դեպքերում նախարարը կարող է դիմել վարչապետին՝ ոստիկանապետին ազատելու հարցով: Այսինքն ոստիկանապետը ունենա որոշակի ինքնավարություն՝ որպես իրավապահ կառույցի ղեկավար: Եթե այս խնդիրներն ապահովվեն, ես կարծում եմ առաջադրված խնդիրները կլուծվեն»,- եզրափակեց Հովհաննես Քոչարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
29057 դիտում

Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել

Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար

Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել

Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել

Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ

Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին

Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան

Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ

Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է

Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին

Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին

Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ

Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան

Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները

Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ

ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում

Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ

Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը