Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է. «Ընդհանրապես ոստիկանության բարեփոխումները մեր կառավարության ձևավորման առաջին օրից եղել են մեր օրակարգում և սա, կարծում եմ, մեր ընթացիկ կարևորագույն հարցերից է: Պետք է արձանագրել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները և շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները, բայց մենք բոլորս արձանագրում ենք, որ քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով: Ընդհանուր առմամբ մեր այս գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»:
Այս ընթացքում տարբեր քննարկումներ են ունեցել, տարբեր մոդելներ դիտարկել, բայց ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, եզրակացությունը հետևյալն է, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ մնացած դեպքերում պետք է ձեռնպահ մնալ հատվածական քայլերից, բոլոր քայլերը պետք է լինեն ռազմավարական բնույթի: «Ի՞նչ նկատի ունեմ ռազմավարական փոփոխություններ ասելով. ցանկացած ոլորտում, երբ մենք որևէ փոփոխություն անում ենք, պետք է հաշվի առնենք, որ այդ փոփոխությունը, նույնիսկ ամենափոքր, ունի փոխազդեցությունների որոշակի դաշտ: Եվ փոփոխությունները քննարկելիս պետք է դիտարկել ոչ թե իրեն հենց իր կետում, այլ հնարավոր փոխազդեցությունների դաշտը, գնահատել այդ փոխազդեցությունների դաշտում տեղի ունեցող փոփոխությունները և դրանից հետո միայն կայացնել համապատասխան որոշումներ: Եվ այս առումով կարծում եմ և հույս ունեմ, որ ոստիկանության բարեփոխումները կլինեն մեր ամենահաջողված օրինակներից մեկը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների հիմնական ուղղություններին, ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքին և իրականացմանը վերաբերող հարցեր: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների, կադրային քաղաքականության նոր բովանդակության, տեխնիկական վերազինման, կրթական նոր ծրագրերի ներդրման, մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ պաշարի ձևավորման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով անելիքների շուրջ: Անդրադարձ է եղել նաև այդ շրջանակում միջազգային համագործակցությանը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումների ռազմավարության մշակումը և ներկայացնել քննարկման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
6 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ո՞վ պիտի պաշտպանի պատմության ուսուցչուհուն, որ համարձակվել է ճշմարտությունն ասել. Վահրամ Աթանեսյան
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
«Road Control»-ը այդպես էլ նորմալ չաշխատեց, գուցե մեր գործընկերները չե՞ն կարծում, որ սա լավ գործիք է. Թորոսյան
Հրազդան գետից դուրս է բերվել Կիևյան կամրջից նետված քաղաքացու դին
20 տարի այս բնագավառում եմ, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում. Սուրենյան. տեսանյութ
Սուրեն Պապիկյանն ու Պիստորիուսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. երբ է ելույթ ունենալու Պարգը
Թուրքիային F-35-երով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածաշրջանում
Ծեծկռտուք Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալների հետ
ՌԴ պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին. Պեսկովը հայտնել է՝ երբ կհրապարակվի կազմը
Քննարկվել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Ընդդիմության երեսփոխանները «կատաղած են». ինչի համար է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «սիրտը գցում». տեսանյութ
«Նոա»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը
Շինաղբով պատված «Եռաբլուր»-ին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ է հիմնվել. Ավինյան
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
Ադրբեջանից և Թուրքիայից հետո որպես երրորդ սպառնալիք ՀՀ քաղաքացիները դիտարկում են ՌԴ-ն. Ղազարյան. տեսանյութ
Գործընկերության նոր օրակարգի ստորագրումը կարևոր հանգրվան՝ ԵՄ-ՀՀ համագործակցության ընդլայնման ճամփին. Միրզոյան
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում. ժամանակացույց
ՀԷՑ վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով. ինչու լույս չկա Երևանի բազմաթիվ հասցեներում
Մեր ռազմավարական դիրքը Հայաստանը դարձնում է բիզնեսի համար իսկական տարածաշրջանային հաբ. Գևորգ Պապոյան
ԲՏԱ նախարարն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային
Ծաղկունքի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. դրանցից մեկը հայտնվել է դաշտում
Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը. Արշակյանն ընդունել է Հունգարիայի պատգամավորներին
Հակակոռուպցիոն կոմիտեն թեժ գիծ է գործարկել. այն արդեն գործում է
Ոչ ֆորմալ շփումներ գործընկերների հետ. Սուրեն Պապիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Ահազանգում եմ և անհանգստացած եմ համայնքային մանկապարտեզներում բռնության դեպքերով. Սոնա Ղազարյան
Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Լյուքսեմբուրգում Արարատ Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը համագործակցության հարցեր են քննարկել
Արայիկ Հարությունյանը մասնակցել է փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման մրցույթ. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ»
Թրամփը չի խմել թագաժառանգ Բեն Սալմանի հյուրասիրած սուրճը. տեսախցիկները ֆիքսել են պահը. տեսանյութ
Բեռլինում հանդիպել են Սուրեն Պապիկյանն ու Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարարը. ի՞նչ է քննարկվել
Նյու Դելիում Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկվել
ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Գերտ Յան Կուպմանը՝ վարչապետին
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը
ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցները. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT