Երևան
12 °C
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող' Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Որպես հիմնական բանախոս մասնակցելով քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է իր քվանտային տեսության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: Քննարկմանը ներկա են եղել Ժոզեֆ Նայը, Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, բազմաթիվ հայտնի վերլուծական կենտրոնների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ ու փորձագետներ:
«Աշխարհը փոխվել և փոխվում է շատ արագ: Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, հասկանանք անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, պետք է գնալ խորքերը, գտնել պատճառները, որովհետև այն ամենն, ինչ այսօր մենք տեսնում ենք հետևանքներ են: Մենք բոլորս արդեն իսկ ապրում ենք ամբողջությամբ ուրիշ աշխարհում։ Հնարավոր է՝ մենք դա չենք նկատում, հնարավոր է՝ մենք դրա մասին չենք խոսում, քանի որ դեռ դասական ձևով ենք մտածում։ Մենք մտածում ենք մեծ պատմության, մեծ իրերի մասին, որոնք դեռևս դասական են, բայց եթե դուք ավելի մանրամասն եք դիտարկում փոքր մասնիկները, այս դեպքում, օրինակ՝ հանրությունը, իրերը կտրուկ փոխվում են։ Սա այն է, ինչ ես կանվանեի քվանտային քաղաքականություն։ Գաղափարը կարող եք փոխաբերական իմաստով ընկալել։ Դասական հաստատություններն ավելի և ավելի քիչ կարևոր և օգտակար են դառնում։ Քվանտային, նոր տեխնոլոգիաները մեր կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում։ Ավելին՝ դրանք փոխում են ոչ միայն մեր կենսակերպը, այլ նաև՝ մեր հասարակությունների կերտվածքը։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնել։ Քվանտային մեխանիկայից եկած նորարարությունների շնորհիվ մենք սկսեցինք ապրել բոլորովին ուրիշ կյանքով։ Սկսեցինք թռչել Լուսին, ստեղծեցինք միջուկային կայաններ, արտադրեցինք խելացի հեռախոսներ։ Մենք պատրաստվում ենք այս ամենն ավելի լայն օգտագործել, քանի որ քվանտային տեխնոլոգիաները, քվանտային հաշվարկները մեզ կտրուկ փոխելու են։ Դրանք փոխում են ոչ միայն սարքավորումները, տեխնոլոգիաները, այլ նաև՝ մեր հասարակությունը։ Ես ունեմ նյութական կյանք, բայց իմ կյանքի մեծ մասը վիրտուալ է։ Ես փոխկապակցված եմ աշխարհի հետ, որն ունի լույսի արագություն։ Իմ փոխկապակցվածությունը շատ լայն է և անկանխատեսելի, այն դասական ձևերով չի կառավարվում։ Այդ աշխարհը կարգավորումներ չունի , բայց այն մեր կյանքի մեծ մասն է զբաղեցնում։ Մենք՝ մարդկային արարածներս, ապրում ենք երկու կյանքով։ Մեկը վիրտուալն է, մյուսը՝ նյութականը։ Ուզենք թե չուզենք, վիրտուալությունն աճում է ամեն օր և ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա։ Այն մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի, ընդհուպ՝ ժողովրդավարության կայացման վրա։ Դասական աշխարհում ժողովրդավարությունը իրականացվում է ընտրությունից ընտրություն, երբ քո ընտրազանգվածին հանդիպում ես որոշակի ժամանակը մեկը։ Նրանք ձեզ կանաչ քարտ են տալիս՝ չորս կամ հինգ տարվա համար։ Այս նոր աշխարհում ժողովրդավարությունն իրականացվում է ամեն օր, ամեն ժամ և այն ավելի և ավելի է այդպիսին լինելու»,-ասել է Հայաստանի նախագահը։
Հարցին, արդյո՞ք ֆիզիկոս լինելն ինչ որ ձևով ազդեցություն ունենում կամ փոխում է քաղաքականության ու քաղաքական խնդիրների վերաբերյալ իր մոտեցումները' նախագահ Սարգսյանը, մասնավորապես, պատասխանել է. «Բնության մեջ առկա են մաթեմատիկական օրենքներ: Եթե բնության մեջ առաջնորդվենք միայն մաթեմատիկայով, ապա չենք կարող ճանաչել բնությունը։ Պետք է նաև ֆիզիկա, քիմիա և այլն: Մաթեմատիկան բնության Սահմանադրությունն է, ֆիզիկան, կենսաբանությունն իրական կյանքն են: Ուստի յուրաքանչյուր երկրի Սահմանադրությունն այն կարմիր գիծն է, որը չպետք է անցնել, հատել ։ Խնդիրներ ունենալու պարագայում մարդը սկսում է վերստեղծել մաթեմատիկան: Բնության հայտնագործություններն օգնում են զարգացնել մաթեմատիկան: Իրական կյանքի հայտնագործությունները նույնիսկ օգնում են փոխել Սահմանադրությունն ու օրենքները: Եթե դու գործարար ես, դու պետք է իմանաս օրենքները: Եթե ուզում ես դառնալ գործարար, պետք է իմանաս մաթեմատիկա, օրենքներ, ֆինանսական ոլորտ:
Քաղաքականության մեջ անհրաժեշտ է համակարգված մտածողություն և հավատ, որ տրամաբանությունը քո ունեցած ամենահզոր գործիքն է: Անհրաժեշտ է նաև կարգապահ մտածողություն և գործելու վճռականություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա
8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին. տեսանյութ
Թուրքիան մտադիր է խորանցնել գործընկերությունն ԱՄՆ-ի հետ
Դեսպան Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը եզրափակչում են
35-ամյա վարորդը «Տոյոտա»-ով բախվել է բլոգեր 222Lava-ի «BMW X6»-ին. ավտոմեքենաները դարձել են ոչ շահագործելի
2024-ին որ գույքերի նկատմամբ է վերականգվել պետության սեփականության իրավունքը
Մանրամասներ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից. ինչ ընգծումներ է արել ՌԴ նախագահի օգնականը
Գերագույն գլխավոր մերժված Սերժ Սարգսյանը չլինի՞ նոր ահաբեկչական ակտ է ծրագրում, թող բախտները փորձեն. տեսանյութ
«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալը լճի ջրային հատվածներում ապօրինի հարթեցումներ է արել
Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Այցելեցի Վեդիի ջրամբար՝ հետևելու լցման ընթացքին. Դավիթ Խուդաթյան. տեսանյութ
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը նորացվել են. տեսանյութ
Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողը հրազենային մահացու վնասվածք է ստացել. ԱԱԾ
Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը. տեսանյութ
ԱՄՆ-ն ՀՀ-ին ուրույն տեղ է հատկացնում. Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձի կարևոր ազդակը
2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023-ին. Դատախազություն
Ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի. տուժածները հիվանդանոցում են
Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Հայոց ցեղասպանության 110-րդ տարին. Քիմ Քարդաշյանը Հայաստանում արված լուսանկարներ է վերահրապարակել
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը. Դատախազություն
Ուիթքոֆի ավտոշարասյունը հեռացել է Կրեմլից, Պուտինի հետ նրա հանդիպումը տևել է մոտ 3 ժամ. տեսանյութ
«Մահվան զեբռա» Գյումրիում. մարդը բարձրագույն արժեք է, այստեղ 5 րոպեն մեկ բարձրագույն արժեքը վթարի է ենթարկվում
Ես երբեք Հայաստանում չեմ տեսել Հայոց ցեղասպանությունը ուրացող մարդու. Վլադիմիր Վարդանյան
Պարգևատրվել են Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները. լուսանկարներ
Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա. անձրևները չեն դադարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի հեռուստաաշտարակին հարող 254մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ
1000 խոշոր հարկատուները հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ից. արժեքները հայտնի են
Ես երանի եմ տալիս էն կոռուպցիոն համակարգին, որ կար Սերժ Սարգսյանի օրոք, ավելի երազելի է. Թագուհի Թովմասյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Արշակյանը ստորագրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու արձանագրությունը
Մեկնարկել են Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնաց Վիթքոֆի բանակցությունները
2024-ին ՀՀ-ի կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ. ամփոփում
Կողես գյուղում Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը կամրակայվի, Սանահինի վանքի բակը կբարեկարգվի
Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը
Պապոյանն ու գործարար համայնքի ներկայացուցիչները քննարկել են զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր
Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT