Դեռևս չմեկնարկած քարոզարշավի հիմնական հարցը

15/02/2020 schedule17:57

Ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանրաքվեի քարոզարշավը, վստահաբար, աննախադեպ է լինելու եւ՛ քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաների, եւ՛ ագրեսիվ հռետորաբանության առումով, ու դրա նախանշաններն արդեն երեւում են: Ընդ որում, նախաձեռնողը լինելու է «ընդդիմադիր բեւեռը», եւ անկախ լավատեսական գնահատականներից՝ ակնհայտ է, որ այդ բեւեռը հանրաքվեին մոտենում է ավելի շահեկան դիրքերից: Նախ՝ որովհետեւ հանրաքվեն նախկինների համար համախմբվելու լեգիտիմ առիթ է, ինչից նրանք պարզապես զրկված էին: Բանն այն է, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքների վերաբերյալ բացարձակապես որեւէ կասկած չկար, հետեւաբար՝ մինչեւ հաջորդ ընտրությունները համապետական քվեարկության մասին խոսք անգամ լինել չէր կարող, իսկ ահա հանրաքվեն տալիս է այդ հնարավորությունը: Երկրորդ՝ որեւէ քվեարկության արդյունք մեծապես կախված է քարոզչությունից, իսկ քարոզչամիջոցների 90 տոկոսն այսօր այս կամ այն կերպ սպասարկում է նախկիններին կամ իբր նրանց հետ կապ չունեցող, բայց գործող իշխանությունների դեմ կատաղի պայքար մղողներին:

Ի՞նչ խնդիր է դնելու իր առջեւ ընդդիմադիր բեւեռը: Հասկանալի է՝ նրանք չեն կարող բացահայտորեն հայտարարել, թե իրենց նպատակը իշխանական համակարգում նախկինների «վերջին բաստիոնը» պահպանելն է, հետեւաբար՝ պիտի ձեւացնեն, թե պայքարում են հանուն օրինականության եւ սահմանադրական կարգի, ու դրա համար մարդիկ պիտի «ոչ» ասեն: Բայց նրանց համար դա չափազանց բարդ կլինի, որովհետեւ հազիվ թե որեւէ մեկը կարողանա Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին պատկերացնել օրինականության ու սահմանադրական կարգի պահապանների դերում: Այնպես որ՝ «ոչ» ասողների թիվը մեծ չի լինելու, եւ նրանք դա շատ լավ հասկանում են: Դրա համար էլ արդեն այսօրվանից խոսում են «ոչ» ասելու կամ հանրաքվեն բոյկոտելու մասին: Հասկացա՞ք տարբերությունը: Հանրաքվեի ժամանակ ոչ իշխող քաղաքական ուժ է ընտրվելու, ոչ էլ երկրի ղեկավար, ու նման դեպքում ընտրողների ակտիվությունն առանձնապես բարձր չի լինում: Իսկ հանրաքվեից հետո ընդդիմադիր բեւեռը կհայտարարի, թե հանրաքվեին չմասնակցածներն իրականում հետեւել են իրենց կոչին ու բոյկոտել քվեարկությունը, հետեւաբար՝ իրենք հանրության մեջ մեծ աջակցություն ունեն:

Իսկ իշխող քաղաքական ուժն իր առջեւ բոլորովին այլ խնդիր պիտի դնի: Պիտի կարողանա հանրությանը բացատրել, որ սա ընդամենը Սահմանադրական դատարանի խնդիր չէ, սա թավշյա հեղափոխության աջակցության խնդիր է, հետեւաբար՝ հանրաքվեն պիտի ընկալել ճիշտ այնպես, ինչպես կընկալեին, ասենք, խորհրդարանական (հետեւաբար՝ նաեւ պետության առաջին դեմքի) ընտրությունները: Մոտ 650 հազար «այո» ապահովելն իսկապես էլ բավականին բարդ է լինելու՝ հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչ ահռելի ֆինանսական միջոցներ են ներդնում նախկինները դա խափանելու համար, բայց խնդիրը, վստահաբար, լուծելի է: Դրա համար էլ, ի դեպ, դեռ քարոզարշավը չսկսված՝ ընդդիմադիր բեւեռը հայտարարում է, թե հանրաքվեի արդյունքները կեղծվելու են (երեւի նրանք ընտրությունների միջոցով հաղթելու այլ տարբերակ պարզապես չեն պատկերացնում):

Մի խոսքով՝ հանրաքվեից առաջ բավականին հետաքրքիր պատկեր է ուրվագծվում: Մեծ հաշվով՝ խնդրի վերաբերյալ հանրության մեծամասնության կարծիքը հայտնի է. նախկին կոռումպացված համակարգի «վերջին բաստիոնը» պիտի  չլինի, եւվերջ: Հարցն այն է, թե արդյո՞ք քաղաքացիները կգնան տեղամասեր՝ քվեարկությամբ հաստատելու իրենց այդ դիրքորոշումը, թե՞ չեն գնա՝ համարելով, որ առանց իրենց անմիջական մասնակցության էլ ամեն ինչ պարզ է, ու հարցը կլուծվի: Այնպես որ, հիմնական քարոզարշավն «այո»-ի ու «ոչ»-ի շուրջ չի լինելու: Լինելու է այլ հարցի շուրջ՝ մարդիկ պիտի հեղափոխությունը պաշտպանեն տանը նստա՞ծ, թե՞ տեղամասերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2684 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ