Երևան
12 °C
Հանրաքվեի քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ընդդիմադիր ուժերն աղմուկ են բարձրացրել, թե տեսեք, Փաշինյանը երկու լուսանկար էհրապարակել, քանդուքարափ ճանապարհի նկարի վրա գրված է « ոչ», ասֆալտապատ ճանապարհի վրա՝ «այո», ախր ի՞նչ կապ ունեն ճանապարհները հանրաքվեի դրված հարցի հետ, եւ այլն: Ընդ որում՝ այդ նույն ընդդիմադիր ուժերն ամեն առիթով հայտարարում են, թե հանրաքվեն պետք է օգտագործել որպես գործող իշխանություններին անվստահություն հայտնելու հնարավորություն: Այսինքն՝ հենց իրենք են մի կողմ դնում հանրաքվեի կոնկրետ բովանդակությունն ու դրան մոտենում «սեւ ու սպիտակի» տրամաբանությամբ, բայց դժգոհում են, որ իշխանությունները նույնպես հանրաքվեն ընկալում են որպես հանրային հսկայական աջակցության վերահաստատման հնարավորություն:
Իսկ եթե հարցին մոտենանք իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակի տրամաբանությամբ, ապա այո, ոչ միայն Հայաստանում իրականացված աննախադեպ ծավալի ճանապարհաշինությունն անմիջական կապ ունի հանրաքվեի հետ, այլեւ ընդհանրապես հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած բոլոր դրական տեղաշարժերը: Ընդ որում՝ այնպես չէ, որ նախկինների օրոք Հայաստանում որեւէ ճանապարհ չի նորոգվել կամ ընդհանրապես շինարարություն չի իրականացվել: Իհարկե իրականացվել է, բայց՝ շատ ավելի փոքր ծավալներով, ու կոռուպցիոն համակարգն էլ այդ ամենն ընկալել է որպես «կթու կով» ու «քերել»՝ ինչքան պետք է եղել (ապացույց՝ հարուցված քրեական գործերը): Հենց նախկինների օրոք են տարբեր տրամաչափի պաշտոնյաները միլիարդներ կուտակել ու հիմա չարախնդում են, թե « էս չե՞ք, արա, էդքան խոսում եք, բայց եղած-չեղած՝ 105 միլիոն դոլար եք հետ բերել»:
Այո, 20 տարի շարունակ երկիրը թալանվել է, ու այդ ընթացքում պաշտոնավարած գրեթե բոլոր «պետական այրերը» դոլարային միլիոնատերեր են՝ անկախ նրանից, հնարավո՞ր է դա փաստերով ապացուցել, թե՞ «թղթերով ամեն ինչ կարգին է»: Ընդ որում՝ մեծ ցանկություն կար այդ 20 տարիները երկարաձգել անորոշ ժամանակով, ու այսօր որպես «օրինականության վերջին բաստիոն» ներկայացող Հրայր Թովմասյանը հաճույքով ստանձնեց այդ գործը եւ այնպիսի Սահմանադրություն գրեց, որը Սերժ Սարգսյանին տալիս էր այդ հնարավորությունը: Ճիշտ է, նա իրենից անկախ պատճառներով չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից, բայց դրանից Հրայր Թովմասյանի մատուցած ծառայության էությունը չի փոխվում: Ու նաեւ այնպես չէ, որ այդ ամենն անցյալում է մնացել, եւ հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանն այլեւս նախկիններին որեւէ բանով չի կարող օգնել: Լավ էլ կարող է ու ինքն էլ կարծես թե առանձնապես դեմ չէ: Օրինակ՝ եթե իշխանությունները նախկինում պետությունից ու ժողովրդից թալանածը վերադարձնելու մեխանիզմներ ստեղծեն, Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը միշտ էլ կարող է ինչ-ինչ պատճառաբանություններով այդ մեխանիզմները ճանաչել հակասահմանադրական ու դրանով իսկ անգնահատելի ծառայություն մատուցել նախկիններին: Նույն կերպ կարող է խոչընդոտել, ասենք, որ բացահայտվեն ազգային հարստությունը շահագործող բիզնեսների իրական սեփականատերերը, ու կստացվի, որ անցյալում ինչ եղել՝ եղել է, ով ինչքան թալանել՝ թալանել է, հիմա թող հանգիստ վայելեն այդ միլիարդները, քարոզչամիջոցներ ֆինանսավորեն, վարձկաններ հավաքագրեն ու բողոքի ակցիաներ կազմակերպեն...
Պարզ ասած՝ ոչ թե Սահմանադրական դատարանն է «արդարադատության վերջին բաստիոնը» այլ Հրայր Թովմասյանն է այն խրամատում, որը պաշտպանում է նախկինների՝ կուտակած հսկայական հարստությունն իշխանությունների դեմ օգտագործելու իրավունքն ու հնարավորությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT