Երևան
12 °C
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ատելության ու թշնամանքի քարոզին ու հիշեցրեց հոկտեմբերի 27-ը: Ընդդիմախոսներն էլ, ինչպես եւ սպասվում էր, ձեւացրին՝ իբր չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, եւ «եզրակացրին», թե փաստորեն ոստիկաններն ընդդիմադիր ակտիվիստներից մի քանիսին մի քանի ժամով բերման էին ենթարկել, որ հոկտեմբերի 27 կանխեն: Իրականում խոսքն այն մասին էր, որ հասարակության մեջ ատելության եւ թշնամանքի քարոզը ահաբեկչության համար բարենպաստ միջավայր է ստեղծում, հետեւաբար՝ պետք է պայքարել այդ քարոզի դեմ, այդ թվում՝ նաեւ ահաբեկչության եւ այլ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման շրջանակներում:
Եվ իսկապես, այսօր երեւի քչերն են հիշում, բայց 1999 թ. հոկտեմբերի 27-ից առաջ Հայաստանում լրատվական դաշտը բառացիորեն հեղեղված էր ատելության ու թշնամանքի քարոզով: Մի կողմից՝ հանրության զգալի մասը ոգեւորված էր Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքով, մյուս կողմից՝ լրատվամիջոցներով անընդհատ «տեղեկություններ» էին շրջանառվում, թե իբր նախագահ Քոչարյանը եկել է երկիրը փրկելու «նախկին հանցավոր ռեժիմի դավաճաններից», բայց Վազգեն Սարգսյանը դա թույլ չի տալիս եւ դրանով իսկ խոչընդոտում է երկրի զարգացմանը: Ու ամենայն հավանականությամբ հենց այս փոխադարձ ատելության մթնոլորտն էր պատճառը, որ Նաիրի Հունանյանը վստահ էր՝ կմտնի Ազգային ժողով, կոչնչացնի «ժողովրդի արյունը ծծողներին», եւ հարյուր հազարավոր մարդիկ ցնծությամբ կլցվեն փողոցները՝ ողջունելու իրենց «ազատարարին»: Կամ էլ՝ նման մթնոլորտ ձեւավորողներն իրեն այդպես էին վստահեցրել: Ամեն դեպքում, չլիներ այդ մթնոլորտը՝ հոկտեմբերի 27-ն էլ կարող էր չլինել:
Նույնպիսի փոխադարձ ատելության ու թշնամանքի մթնոլորտ էր նաեւ 2008-ի մարտի 1-ից առաջ: Նախագահական ընտրությունների քարոզարշավը երեւի շատերն են հիշում՝ հեռուստացույցը միացնում էիր թե չէ՝ բոլոր եթերներից իշխանությունների վարձկանները հիմնական ընդդիմադիր թեկնածուին թուրք էին անվանում, պատկերում թուրքական ֆեսով՝ Թուրքիայի դրոշը ձեռքին, մեղադրում պետական դավաճանության մեջ... Այդ ամենն ավարտվեց արյունալի բախումներով ու տասը զոհով, այսինքն՝ ժողովրդի դեմ բառիս բուն իմաստով իրականացված ահաբեկչությամբ: Չլիներ նախապես ձեւավորված այդ մթնոլորտը՝ չէր լինի նաեւ մարտի 1-ի ահաբեկչությունը: Բայց իշխանություններին «արդարացում» էր պետք. իբր՝ իրենք ոչ թե սեփական ժողովրդին են «գյուլլում», այլ միջազգային մութ ուժերի վարձկան դավաճանների կողմնակիցներին, ու իբր դա ոչ թե սեփական աթոռներն ու լափամանը պաշտպանելու համար են անում, այլ հանուն ազգային շահերի:
Հիմա Հայաստանում ատելության ու թշնամանքի քարոզի ծավալների առումով մոտավորապես նույն վիճակն է: Ընդ որում՝ շատերն են դա տեսնում, գուցե նաեւ հեռահար նպատակներն են հասկանում, բայց դեմն առնելու ձեւերը չեն գտնում (կամ էլ՝ նրանք, ովքեր պիտի գտնեն, առանձնապես մեծ ցանկություն չունեն): Ավելին՝ ըստ էության նպաստում են այդ քարոզչությանը, որովհետեւ եթե ինչ-որ ապաշնորհ գործողության արդյունքում երկրում ահաբեկչության մթնոլորտ ձեւավորողներից մի քանիսին բռնում-բաց են թողնում, ու դրանից հետո նրանց բառապաշարում լկտի հայհոյանքների չափաբաժինը միայն մեծանում է, ստացվում է, որ ըստ էության հակառակ արդյունքն արձանագրվեց:
Իսկ ատելության քարոզի ստվերային դիրիժորները ոգեւորված շփում են ձեռքերը՝ սպասելով այն օրվան, երբ քարոզչությունը կտա իր արդյունքը, եւ նոր «ռոմանտիկներ» կհայտնվեն: Իսկ առայժմ պետք է ընդամենը ատամներով պաշտպանել ատելության քարոզի իրավունքը եւ դա կանխելու ցանկացած փորձ ներկայացնել որպես խոսքի ազատության չտեսնված ոտնահարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT