Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր սկսված դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները հայտարարեցին, որ բացարկի միջնորդություն ունեն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին:
Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ծանոթանալով սույն քրեական գործի նյութերին՝ իրենց մոտ մեղադրողի կողմնակալության, նրա ինքնուրույն գործելու, ճնշումներից զերծ մնալու եւ ենթադրություններով չառաջնորդվելու վերաբերյալ ողջամիտ կասկածներ են հարուցվել. «Սույն գործով նախաքննությունը ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել օրինականության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ»: Պաշտպանի խոսքով՝ մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինները չեն ձեռնարկել բոլոր միջոցառումները գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի բացահայտման համար, չեն ձեռնարկել բավարար միջոցներ Սերժ Սարգսյանին արդարացնող հանգամանքների պարզման համար:
Պաշտպանի կարծիքով՝ եղել է ուղղորդում Սերժ Սարգսյանին ամեն գնով մեղադրյալի կարգավիճակ տալու համար. «Քննիչի ծանուցագրով Սերժ Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կանչվել է հարցաքննության որպես վկա, հարցաքննության ավարտից րոպեներ անց կատարվել է առերեսում նրա եւ սույն գործով մեկ այլ մեղադրյալի միջեւ (ամենայն հավանականությամբ՝ խոսքը Սերգո Կարապետյանի մասին է,-խմբ.), ժամը 16:10 առերեսումն ավարտվել է, իսկ դրանից երկու րոպե անց քննիչն իր սեղանին դրված փաստաթղթերի մի փաթեթը շրջել է՝ հայտարարելով, որ դա նրան մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումն է»: Ըստ պաշտպանի՝ այդ որոշումը արդեն իսկ կազմված, տպագրված եւ ստորագրված է եղել, իսկ որոշման մեջ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ժամը հասկանալի պատճառներով բացակայել է. «Այսինքն՝ վկայի կարգավիճակով հարցաքննություն եւ առերեսում կատարելը կրել է ձեւական բնույթ, դրա արդյունքները քննիչի համար որեւէ նշանակություն չեն ունեցել, եւ որպես մեղադրյալ ներգրավվելու հանգամանքը նախապես որոշված է եղել ամենայն հավանականությամբ այլ պաշտոնատար անձի կողմից»:
Ռուբեն Հակոբյանը պնդեց՝ որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու որոշումներն ապօրինի են. «Օրենքով սահմանված է, որ անձին հնարավոր է ներգրավել որպես մեղադրյալ միայն ապացույցների բավարար լինելու պարագայում, մինչդեռ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կազմված է մեկ անձի իրարամերժ, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի ցուցմունքներից»,- նշեց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելուն՝ Հակոբյանն ասաց, որ այդ որոշման մեկ օրինակը քննիչը պարտավոր էր ներկայացնել այդ գույքի տիրոջը եւ ստանալ նրա ստորագրությունը. «Սակայն օրենքի իմպերատիվ պահանջը չի կատարվել, եւ մենք մամուլից ենք տեղեկացել, իսկ այդ որոշումը ստացել ենք դրա կայացումից 21 օր անց՝ 3-րդ միջնորդությունը ներկայացնելուց հետո»: Խոսելով ընտրված խափանման միջոց ստորագրությունից՝ պաշտպանը նշեց, որ առկա չեն եղել խափանման միջոց կիրառելու հիմքեր, այդ որոշումը բողոքարկել են քննիչին, ապա՝ դատախազին, սակայն դարձյալ մերժվել են:
Ռուբեն Հակոբյանը հայտնեց նաեւ, որ նախաքննության ավարտ հայտարարելով՝ Սերժ Սարգսյանի եւ մյուսների մասով գործն անջատվել է, եւ մայր գործից իրենց չեն տրամադրվել ողջ ծավալի նյութերը. «Այդ գործում առկա են եղել բազմաթիվ այլ դատավարական փաստաթղթեր, որոնցում եղած տվյալները կարող են առնչվել սույն գործով ամբաստանյալներին»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ այդպիսով իրենք զրկված են եղել մեղադրանքը արդյունավետ պաշտպանվելու իրավունքից:
Պաշտպանը բացառեց, որ իրենց թվարկած խախտումները հսկողություն իրականացնող դատախազը կարող էր չնկատել, ուստի միջնորդեց, որ նա ինքնաբացարկ հայտնի, հակառակ պարագայում նշեց, որ բացարկ է հայտնում դատախազին:
Դատավորի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ միանում է իր պաշտպանների միջնորդությանը: Դրան միացավ նաեւ ամբաստանյալ Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանը, իսկ Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ասաց, որ այս պահին դիրքորոշում չունի: Մյուս պաշտպանները դիրքորոշում չհայտնեցին:
Այս պահին միջնորդության դեմ առարկում է մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT