Երևան
12 °C
Ի վերջո, եկել է պահը՝ արձանագրելու, թե ինչ է մեզ հարկավոր ՀՀ-ն հզոր, կենսունակ, ինքնիշխան, լիարժեք եւ անշրջելիորեն պետություն դարձնելու համար. մեզ հարկավոր են ինստիտուտներ, որովհետեւ ժամանակակից բոլոր տեսությունները եւ պրակտիկաները ապացուցել են, որ հնարավոր չէ ունենալ հզոր, կայացած, մրցունակ, ժողովրդավարական պետություն՝ առանց ինստիտուտների: «Դվին» հյուրանոցում ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավի համար կազմակերպված դրամահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս ճաապարհը, որն անցնում են, իրականում ինստիտուտների կայացման ճանապարահ է, եւ 2018-ի մայիսին ՀՀ-ու արձանագրվեց ինստիուտներից կարեւորագույնի՝ քաղաքացու հաղթանակը.
«Որովհետեւ քաղաքացին այն ամենաառանցքային ինստիտուտն է, որի վրա հենվում է պետությունը: Չի կարող լինել պետություն՝ առանց քաղաքացու: Եւ 2018-ը ի ցույց դրեց, որ ՀՀ-ն պիտի լինի եւ պիտի հաղթի, որովհետեւ ՀՀ-ում հազարավոր մարդկանց զրկանքների, պայքարի գնով կայացել է քաղաքացու ինստիուտը: Հետեւաբար, հաջորդ փուլում Հայաստանում վերահաստատվեց ընտրական ինստիտուտը, որովհետեւ մենք շատ արագ փակեցինք ընտրությունների եւ որեւէ քվեարկության կեղծիքների ինստիտուտը»,- ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ էջը փակել են անշրջելիորեն:
Հաջորդ փուլում, ինչպես ներկայացրեց վարչապետը, կայացավ ԱԺ-ն՝ որպես ինստիտուտ: Եւ այս ԱԺ-ի ամենամեծ գնահատականը, ըստ Փաշինյանի, այն է, ինչ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, երբ Ադրեջանում արձանագրեցին, որ իրենց խորհրդարանն այլեւս մրցունակ չէ մեր խորհրդարանի նկատմամբ, եւ հրավիրեցին արտահերթ ընտրություններ՝ հստակ ասլեով, որ ավելի երիտասարդ ու մրցունակ խորհրդարան ունենալու կարիք ունեն:
«Հաջորդ ինստիտուտը, որը կայացավ ծագումնաբանության առումով, կառավարությունն է, որովհետեւ ՀՀ ժողովուրդն ընտրեց վարչապետ ու կառավարություն: Եւ մենք արդեն հստակ գծագրել ենք դատաան համակարագի՝ որպես ինստիտուտ կայացման ճանապարհը: Հիմա եկել է հերթը ՍԴ-ն որպես ինստիտուտ կայացնելու: Իսկ ինչո՞վ կայացած չէ»,- հարց հնչեցրեց Փաշինյանն ու շարունակեց, որ կայացած չէ երկու շատ կարեւոր եւ առանցքային դրվագով.
«Մենք այսօրվա Սահմանդրությամբ ունենք ՍԴ շատ կոնկրետ եւ մանրամասն նկարագրություն եւ չունենք այդպիսի ՍԴ, եւ եթե ոչինչ չփոխենք, այդպիսի Դատարան չենք ունենալու մինչեւ 2035 թվականը: Եւ ՀՀ Սահամանդրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը արձանագրում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն այն իրացնում է ազատ ընտրություների, հանրաքվեների, պետական մարմինների միջոցով: Սա նշանակում է, որ ՀՀ-ում չի կարող լինել իշխանության որեւէ օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին»:
Փաշինյանը կրկին հարց հնչեցրեց. այսօր ՀՀ գործող ՍԴ-ն ո՞ւմ է ներկայացնում, որտեղից ու ումի՞ց է բխում նրա իշխանությունը.
«Մենք կարող ենք բարձրաձայնել տասնյակ վարկածներ, բայց գիտենք մի հստակ բան. ՀՀ-ում այս պահին գործող ՍԴ-ն որեւէ կապ չունի ՀՀ ժողովրդի հետ, որեւէ իշխանություն չունի ստացած ժողովրդից, եւ վայելում է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության բացարձակ անվստահությունը: Եւ սա է այն իրողությունը, որը պիտի այսօր լուծենք: Սա լուծել, նշանակում է ՀՀ-ում զարգացումը եւ ժողովրդավարությունը դարձնել անշրջելի, եւ չփոխել այս ինստիտուտը, նշանակում է առաջնորդվել այն կարգախոսով, նույնն է, թե հավատալ այն բանին, որ կարելի ունենալ S դասի «Մերսեդես», եւ նրանով առաջ շարժվել, երբ նրա վրա տեղադրված են «Մոսկվիչ 408»-ի անվադողեր: Մենք էսօր պետք է մեր հայրեիքում իրականացնենք էդ ինստիտուցիոնալ բարեփոխումները»:
Գործադիրի ղեկավարը պարզաբանեց նաեւ, թե ինչ նկատի ունի՝ ասելով ինստիտուցիոնալ բարեփոխումներ.
«Ի՞նչ է նշանակում երկրում ունենալ կայացած ինստիտուտ. նշանակում է, որ արդարությունը կախված չլինի մեկ, երկու երեք կամ տասը մարդու սուբյեկտի ընկալումներից եւ տրամադրություններից, մարդու իրավունքների պաշտպանությունը կախված չլինի մի քանի մարդու ընկալումներից, կոռուպցիա լինել-չլինելը մեկ կամ մի քանի մարդու սուբյեկտիվ ընկալումներից կախված չլինի»:
Վարչապետը հայտարարեց, որ սկսելու են ինտենսիվ քարոզարշավ, ինքն անձամբ մասնակցելու է, քարոզչական հանդպումներ է ունենալու նաեւ ՀՀ բոլոր քաղաքաներում: Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» հույս ունի, որ «ԱՅՈ»-ն կհաղթի.
«Դա մեր հույսն է, եւ մենք հանուն սրա գործադրելու ենք մեր լավագույն ջանքերը, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, բայց ես կարող եմ երաշխավորել, թե ով է լինելու հանրաքվեի արդյունքում արձանագրված կամ չարձանագրված հաղթողի դերում: Այդ հանրաքվեում հաղթելու է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացին՝ անկախ արդյունքներից: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա, եւ ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած աբողջ կյանքը, այն բոլոր արժեքները, որի վրա մենք կանգնած ենք»,- եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT