Երևան
16 °C
Պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ քիչ առաջ բողոքի ցույց էին անում անհատ տաքսու վարորդները: Նրանք դժգոհում էին իրենց եւ օն-լայն համակարգով աշխատող վարորդների համար սահմանված ոչ հավասար իրավական պայմանների դեմ, պահանջում զրոյացնել վերջին չորս տարիներին կուտակված պարտքերը, տույժ-տուգանքները:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի տվյալներով՝ իրենց բարձրացրած հարցը 5000 տաքսու վարորդի 2016-2018թթ. կուտակած մոտ 900 մլն դրամին է վերաբերում. «Օն-լայնն ասում է՝ ես տաքսի չեմ, ես միայն պատվեր եմ ընդունում: Եթե այդպես է, թող կառավարությունը որոշի, որ տաքսի ծառայություն չկա, կա միայն պատվեր, եւ զրոյացնի էս տղերքի պարտքերը»:
Նրա խոսքով՝ անհատ տաքսիստները ԱՊՊԱ ապահովագրություն գնում են, պետտուրքը՝ վճարում, իսկ օն-լայն օպերատորների միջոցով աշխատող տաքսիստները՝ ոչ: «Հիմա էս պարտքերն ուղարկում են հարկադիր ծառայություն: Ճիշտ է, մեր վերջին բողոքի ակցիայից հետո կասեցվել է, հարկադիրը չի բռնագանձում, բայց կուտակված գումարը դեռ տղաների վրա է: Մենք ուզում ենք գերատեսչությունների հետ քննարկենք սա, որ կառավարությունը զրոյացնի: Թող ՊԵԿ-ն ուսումնասիրություն իրականացնի, եւ եթե դրանք տաքսի չեն, թող իրանց մեքենաների վրա տաքսի չգրեն, գրեն՝ պատվեր իրականացնող ընկերություն»,- ասաց նա:
Տաքսիստները հավաստում էին, որ հարկեր չվճարելու արդյունքում է, որ օն-լայն համակարգով աշխատողները կարողանում են ավելի լավ պայմաններ առաջարկել հաճախորդներին. «Յանդեքսը» հինգ տարի է, որ հարկ չի վճարում, դրա համար էսօր մարդիկ ասում են՝ ամենալավ տաքսին ա, դա նստենք»:
«Պահեստազորի զինծառայողների միության» նախագահ Գեւորգ Հովհաննիսյանն էլ նշեց, որ Պետական կառավարման համակարգի խնդիրների հետեւանքով է իրավահավասարությունը սկզբունքորեն խախտվել. «Ֆիզիկական անհատ տաքսիներից լիցենզիաների համար վերցվում են պետական տուրքեր, երբ նույն գործողությունը «Յանդեքսի» միջոցով իրականացնող անձանցից չի վերցվում: Պետության իրավաչափ ակնկալիքի հաշվին տաքսու գումարը մրցակցության առումով իջնում է, եւ նրանք (օն-լայն համակարգով աշխատողները) դառնում են ավելի մրցակցային: Դրա հետեւանքով ֆիզիկական անձանց գործունեությունը կրում է վնասներ, քանի որ իրենց պատվերները կրճատվում են: Իրականում խնդիրն այն է, որ եթե լինեն իրավահավասար պայմաններ, նրանք առաջարկեն ավելի լավ ծառայություններ՝ թարմ մեքենաներ, պատրաստված եւ գրագետ վարորդներ, հիգիենայի իդեալական պայմաններ, մենք դրան կողմ կլինենք, բայց հիմա իրավահավասարության սկզբունքի խախտմամբ մեկին առավելություն է տրված»:
Գեւորգ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ օպերատորական դեր կարող է ստանձնել պետությունն ու ստանալ ոչ փոքր շահույթ: «ՊԵԿ-ն ասում է՝ մեր պետության եկամուտները պետք է շատ լինեն: Բազմամիլիոնանոց դոլարների տեղը ցույց ենք տալիս. կարող եք՝ գնացեք հավաքեք: Չեք կարող, որովհետեւ «Յանդեքս» տաքսու տերերը պատահական մարդիկ չեն: Այստեղ կան արտոնյալ մարդիկ, որ տաքսու ոլորտը փչացնում են: Ու դրանց պիտի բացահայտեն պետական մարմինները, այն պետական մարմինները, որ ֆիզիկական անձանց վճարած 12 հազարական դրամ լիցենզիաների հաշվին ստանում են աշխատավարձ, պարգեւավճար, պետական մեքենայի բենզին: Բա մեզ ո՞ւր եք տանում: Բա, չե՞ք մտածում, որ մի օր էդ փողը կարող ա կտրեն ու չտան, ասեն՝ դու՝ որպես պետական կառավարման մարմին, դրան արժանի չես»:
Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ տաքսիստներն այլ բազմաթիվ խնդիրներ էլ ունեն, մեր քաղաքի բնակչության համար չափազանց շատ են, որի արդյունքում այս ծառայությունը մատուցվում է բավական ցածր գներով, ճանապարհային երթեւեկության խիստ կանոններ են գործում, որոնք խախտելու արդյունքում կուտակվում են մեծ պարտքեր: Ըստ նրա՝ ծուղակներ կան նաեւ օն-լայն համակարգերում աշխատող տաքսիստների համար. «Օրինակ՝ «Յանդեքսը» տալիս է պատվեր էն տեղի վրա, որտեղ գործում է «կանգառն արգելված է» նշանը: Վարո՛րդ հարգելի, դու ստիպված պիտի կանգառ կատարես, որ ուղեւորին նստեցնես կամ իջեցնես: Հետեւաբար, հայտնվում ես «կանգառն արգելված» նշանի գործողության տակ, ու արձանագրվում է խախտում»:
«Վարորդների պաշտպանության լիգա»-անդամներից Պողոս Օղլուկյանը հավելեց, որ կառավարության խոստումը, որ որոշ՝ ոչ էական խախտումների համար տուգանքները վերացվելու են, չի իրականանում: «Վերջերս ԳԱՅ-ի պետն ասաց՝ վարչապետի խոսքից հետո մանր-մունր խախտումների համար չենք տուգանի: Ես երեկ եմ ստացել 5000 դրամի տուգանք գիծ տրորելու համար: Մենք առավոտից իրիկուն տուգանման մեջ ենք. քայլելուց, վարելուց, կանգնելուց»:
Նա հավաստեց, որ իրենք չեն բողոքում գործընկեր տաքսիստների դեմ, այլ իրավական համակարգի. «Էդ 300 դրամով մարդ տեղափոխողը 300 դրամից ոչ մի դրամ հարկ չի տալիս, բայց շահույթ է ունենում, չէ՞: Նաեւ էդ 300 դրամից իր օգուտն ունի «Յանդեքսը» ու էլի ոչ մի դրամ չի վճարում: Մի ուրիշ խնդիր ա նաեւ 300 դրամով քշելը. մարդիկ ճար չունեն: Ռայոններից գալիս են, քնում են էդ մեքենայի մեջ, կորժիկն ուտում են էդ մեքենայի մեջ, մեքենայի տիրոջ վրա էլ մի կես միլիոն պարտք են հավաքում, որ մի կտոր հացի փող աշխատեն: Հիմա մենք արդեն չգիտենք՝ ի՞նչ անենք: Էս ավտոները ծախենք՝ մի հատ ռո՞ւմբ առնենք՝ մի հատ շենք տրաքցնենք, որ մեզ ուշադրություն դարձնե՞ն»:
Տաքսու վարորդներին ընդունեց ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Հանդիպումից հետո Պողոս Օղլուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին էապես այլ՝ առավել հանդարտ ոճով: Նա նշեց, որ ՊԵԿ-ում իրենց լսել են, եւ թերեւս ստուգումներ կանցկացնեն օն-լայն տաքսի ծառայություն իրականացնող տաքսիների մոտ՝ տեսնելու, թե ինչքան եկամուտ են ստանում նրանք, ինչպես նաեւ քննարկումներ կանեն իրավական ոլորտում՝ իրենց նշած ոչ հավասար պայմանները բացահայտելու եւ հարցը լուծելու համար:
«Խոստացան, որ քննարկումներ կանեն: Մենք խնդրել ենք, որ հնարավորինս շուտ անեն: Խնդրել ենք, որ գոնե տույժ-տուգանքները հանեն, մնան վճարումների միայն մայր գումարները: Մարդիկ չունեն էդ վճարելու հնարավորությունը, քանի որ տարիներով եղել են անհավասար պայմաններ: Ոմանք միլիոններ ու հարյուրավոր միլիոններ են ստացել, ոչ մի բան չեն վճարել, ոմանք էլ լիցենզավորվել են, վճարումները կատարել են, բայց օն-լայն տաքսիների դուրս գալուց հետո աշխատել են չվճարել ու ճիշտ են արել, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ հավասար չեն: «Յանդեքսում» հազարավոր գրանցված մարդիկ կան, բայց դա ոչ մի տեղ չի երեւում, ՊԵԿ-ին ոչինչ չի տրվում»:
Լրագրողների հարցերին քիչ անց պատասխանեց նաեւ Ռաֆիկ Մաշադյանը: «Իրականում այն, ինչ ներկայացնում են տաքսու վարորդները, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ես ներկա պահին գործող օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չեմ տեսնում անհատ տաքսի վարորդների եւ օն-լայն տաքսի ծառայություններում աշխատող տաքսու վարորդների միջեւ: Տաքսի ծառայություն մատուցող վարորդներն այսօր պիտի ունենան լիցենզիա, ընդ որում, դրա համար գումարի վճարում օրենսդիրը չի նախատեսել: Լիցենզիայի առկայության դեպքում անհատ տաքսու վարորդը, անկախ նրանից՝ օն-լայն ծառայություններով տրված պատվերներով կաշխատի, թե առանց դրանց, ոչ մի լրացուցիչ պարտավորություն չի առաջանում: Այսինքն՝ այսօր չկա տարբերություն օն-լայն տաքսի ծառայությունների վարորդների եւ անհատ վարորդների միջեւ»,- ասաց նա:
Մաշադյանը հիշեցրեց, որ նախկինում լիցենզիաների համար եղել է 12 հազար դրամ վճար, որ հիմա չկա, եւ դա է, որ վարորդները տարիներ շարունակ չեն վճարել՝ կուտակելով պարտքեր. «2019թ. հունիսին ընդունվեց օրենք, որով առաջարկվեց վճարել միայն մայր գումարները եւ բոլոր տույժ-տուգանքները՝ դրանց նկատմամբ հաշվարված, դրա համար տրվեց վեց ամիս ժամանակ: Շատերը վճարեցին: Հիմա եթե մենք ունեցել ենք քաղաքացիներ, որ իմանալով օրենքի այդ դրույթը, որ նշանակված է ամնիստիա հարկային պարտավորությունների նկատմամբ, չեն վճարել, հիմա ունեն պարտավորություններ մայր գումարների եւ տույժերի նկատմամբ, այո՛, դրանք ենթակա են վճարման»:
Մաշադյանի խոսքով՝ տաքսիստների հետ հանդիպումն ավելի շատ եղել է խորհրդատվական բնույթի. «Ես իրենց հետ զրույցում եւս ընդունեցի, որ դաշտում կան խնդիրներ, իդեալական չէ, բայց ներկայացրի այսօրվա գործող օրենսդրությունը, իսկ ՊԵԿ-ը գործում է այս օրենսդրության շրջանակներում: Եթե կլինեն փոփոխություններ օրենսդրության մեջ, կգործենք՝ ըստ այդ փոփոխությունների»:
Այն հարցին, թե արդյոք ուղղորդված էին բողոքի դուրս եկել տաքսիստները, Մաշադյանն ասաց. «Չեմ կարող հաստատել, բայց չեմ էլ կարող հերքել»:
Ավելի քան 2 ամիս փակ կլինի «Վստրեչ»-ի կամրջի մի հատվածը
ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններն ուշադրություն գրավելու նպատակ ունեն. Զախարովա
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով. Զախարովա
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա
Բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի կարևորությունը. Իվու
Հատվող ծառերն այլևս կենսունակ չեն, թթվածնի արտադրության ֆունկցիան արդեն չեն կատարում. Խաժակյան
Հայտնի է՝ ով է սպասարկելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը
Իսրայելը նշել է, թե որ պարագայում հարվածներ կհասցնի Իրանին
Խստագույնս հետևել անվտանգության կանոններին. շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը զորամասեր
Հյուրանոցային քոթեջում մեծաքանակ թմրամիջոցներ պատրաստելու իրեր են հայտնաբերվել. կան կալանավորվածներ
Դե այնպես, ոչինչ. Մեդվեդևը ոչ այնքան արդյունավետ է անվանել թուրքական «Բայրաքթար»-ները
Սուբվենցիոն ծրագրերով մարզերում 80 նախագիծ է հաստատվել. հայտնի է ֆինանսավորման չափը
Միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանը ուժեղացնում է ագրեսիվ քաղաքականությունը. պետնախարար
ԱՄՆ-ն Հայաստանի ԱԱԾ-ին ամենագնաց մեքենաներ կտրամադրի. մանրամասներ
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ. պատճառը կապված է Լաչինի միջանցքի փակման հետ
Վարժական հավաքներին մասնակից աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի
Զինծառայողը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից. մանրամասներ
Հայտնի է` երբ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հերթական հավաքները
Մշակույթը պետք է հասնի մարզեր, բովանդակություն պետք է լցնենք․ վարչապետ
Հայաստանն իր առաջարկներով է բանակցում, Ադրբեջանն՝ իր. Ջուլհակյան
Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան
Սպանել էր գեղհովիտցի տղամարդուն, հափշտակել խոշոր գումարը, ապա՝ դին թաքցրել անտառում
Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագիր լինելու է․ վարչապետ
ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են չափագրումներ, կազմվում՝ թերությունների ակտեր
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ–ի հանդեպ, դժվար է որակել. վարչապետ
3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
Ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, արդեն իրականություն է. Նիկոլ Փաշինյան
Մի քանի կգ թմրամիջոց, հրազեններ, 51.900 դոլար և 187.700 եվրո․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)
Ադրբեջանը քանդում է հայերի տները, փոխարենը կառուցում տներ ադրբեջանցիների համար․ վարչապետ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
36 ժամ ջուր չի լինելու Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մի շարք գյուղերում
Հրդեհից զոհված զինվորների դիերի դատաբժշկական եզրակացությունները ավելի մեծ հարցեր են առաջացրել. Նորիկյան
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնություն կնքելու իրական հնարավորություն կա. Բլինքեն
Լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Արմեն Գրիգորյանը կմեկնի Մերձբալթյան երկրներ
Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է. Մարուքյան
Արտերկրում Պուտինի ձերբակալությունը հավասար կլինի պատերազմ հայտարարելուն. Մեդվեդև
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինի Արմավիրի մարզում
Նոր երկրաշարժ Տաջիկստանում
© 2023 Հայկական ժամանակ