Երևան
12 °C
Եվ այսպես, Սերժ Սարգսյանի դատավարությունը սկսվում է, ու զուգահեռաբար ակտիվանում է իշխանությունների նկատմամբ նրա կողմնակիցների ձեռնարկած քարոզչական գրոհը, որի գլխավոր ասելիքը հետեւյալն է՝ Սերժ Սարգսյանը ոչ մի հանցանք էլ չի գործել, այս ամենը քաղաքական հետապնդում է, նպատակն էլ նրան մեկուսացնելն է, որպեսզի իշխանությունները հանգիստ «ծախեն Ղարաբաղը»։ Ուշադրություն դարձրեք՝ «Ղարաբաղը ծախելը» ծանրագույն հանցագործություն է, բայց նախկինների քարոզչամեքենան, որ ամեն առիթով խոսում է անմեղության կանխավարկածի մասին, այս դեպքում թքած ունի դրա վրա ու իշխանությունների հասցեին լրջագույն մեղադրանք է հնչեցնում՝ առանց որեւէ փաստ հնչեցնելու, հիմնվելով բացառապես անհեթեթ ենթադրությունների վրա։ Այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ կապված քրեական գործերը հիմնված են կոնկրետ փաստերի վրա։ Դատարանում դրանք, հասկանալի է, կարող են հաստատվել կամ հերքվել, բայց մեղադրանքներն, ամեն դեպքում, օդից վերցված չեն։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։
Փորձենք հասկանալ այս գործընթացի տրամաբանությունը, որովհետեւ Հայաստանում սանձազերծված քարոզչական պատերազմն ամեն դեպքում ոչ թե արձանագրված փաստերի հիման վրա է ընթանում, այլ ենթադրությունների ու եզրահանգումների։ Եվ այսպես, որքանո՞վ է հավանական, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես նպատակ ունի «ծախել Ղարաբաղը» եւ ամեն ինչ անում է, որ այդ հարցում իրեն խանգարողներ չլինեն։ Հավանականությունը զրո է՝ այն պարզ պատճառով, որ անգամ մեծագույն ցանկության դեպքում Հայաստանի որեւէ ղեկավար չի կարող «ծախել Ղարաբաղը»։ Դա անգամ Խորհրդային Հայաստանի ղեկավարները չկարողացան անել, թեեւ ուղղակիորեն հրահանգավորվում էին Մոսկվայից, Հայաստանն էլ ոչ անկախ պետություն էր, ոչ միջազգային հանրության լիարժեք սուբյեկտ, ոչ էլ բանակ ուներ։
Իսկ որքա՞ն է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բացարձակապես կապ չունեն իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների հետ, եւ ընդհանրապես՝ իրենց պաշտոնավարման տարիներին ոչ մի հանցանք չեն գործել, ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում, ընտրություններ չեն կեղծել, ժողովրդի նկատմամբ բռնություններ չեն կիրառել, նրանց ընտանիքներն էլ դոլարային մուլտիմիլիոնատերեր են դարձել միայն բացառիկ բիզնես-տաղանդի շնորհիվ։ Համաձայնվեք՝ հավանականությունը զրոյական է։ Բայց հիմա հասարակությանը պարտադրված քարոզչական պատերազմով փորձ է արվում հարցը ներկայացնել այնպես, թե իբր ժողովրդի 71 տոկոսի քվեներով իշխանության եկած ուժը մտադիր է ծախել Ղարաբաղը, իսկ ահա քսան տարի այդ նույն ժողովրդի կամքը բռնաբարած ուժերի միակ «մեղքն» այն է, որ ուզում են փրկել Ղարաբաղը։ Եվ այս վայ-քարոզիչները հույս ունեն, որ որեւէ մեկը կհավատա՞ սրան։
Հասկանալի է, որ իրականում նման հարցերը ոչ «հավանականության տեսությամբ» են որոշվում, ոչ էլ հասարակության մեջ իշխող տրամադրություններով, բայց ամեն դեպքում՝ տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր մեղադրվում են կոնկրետ քրեական գործերով, փորձում են հանրության մեջ աջակիցներ գտնելու նպատակով իշխանություններին մեղադրել ապագայում իբր կատարվելիք ենթադրյալ հանցանքների մեջ։ Ընդ որում՝ խնդիրն այդ «մարտավարության» կասկածելի արդյունավետությունը չէ։ Խնդիրն այն է, որ դա ներսից պառակտում է մեր հասարակությունը եւ կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ պետության համար։ Շանտաժի մարտավարությունը հասկանալի է՝ «մեզ հանգիստ թողեք, թե չէ կհայտարարենք, որ ծախում եք Ղարաբաղը, ու ոնց էլ լինի՝ հավատացողներ կգտնվեն»։ Բայց սա երեւի այն դեպքն է, որ շանտաժին տրվելը կարող է ավելի վտանգավոր լինել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT