Երևան
12 °C
Սպասելի էր, իհարկե, որ Սերժ Սարգսյանը դատական հենց առաջին նիստը վերածելու է թամաշայի ու հարցն այնպես է ներկայացնելու, թե իբր իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որ իշխանություններն անարգել «Արցախը թողնեն Ադրբեջանի կազմում», բայց որ թամաշան այսքան անտաղանդ կկազմակերպվեր՝ որեւէ մեկը չէր սպասում: Մարդուն կանչել են դատարան, որ պարզեն, թե ո՞նց է եղել, որ գյուղնախարարությանը հանձնարարել է դիզվառելիքը գնել իր ընկերոջ ընկերությունից, ու արդյունքում պետությանը հասցվել է մոտ մեկ միլիոն դոլարի վնաս, իսկ նա եկել ու դատարանի բակում հայտարարում է, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Կարծես թե դատարանում Արցախի ապագա կարգավիճակն էր որոշվում, եւ ոչ թե կոռուպցիոն գործարքի մասնակիցների մեղավորության աստիճանը:
Թե մարդկանց հատկապես որ տեսակի վերջին հանգրվանն է հայրենասիրությունը՝ վաղուց է հայտնի, բայց կոնկրետ այդ օրվա թամաշայի անհեթեթության պատճառներից մեկն էլ, հնարավոր է, պարզ մարդկային խուճապն էր՝ զուգորդված իրավիճակի համարժեք ընկալման անկարողության հետ: Երեւի շատերն են հիշում ռուսական հայտնի «Եղբայրը-2» ֆիլմի դրվագներից մեկը: Ամերիկյան ոստիկանությունը շրջապատում է շենքը, որտեղ պատսպարվել է ռուս գանգստերը, իսկ սա անիմաստ հռհռում է, դիմադրում մինչեւ վերջին փամփուշտն ու գոռում «Ազատություն Անջելա Դեւիսին»... Ավելորդ է ասելը, որ Անջելա Դեւիսը ռուս «հայրենասեր» (իրականում՝ վախկոտ ու հարազատ եղբորը մի քանի անգամ դավաճանած) գանգստերի կատարած հանցանքների հետ մոտավորապես նույնքան կապ ուներ, որքան դիզվառելիքի գործով պետությունից 1 մլն դոլար թռցնելը՝ Արցախի անկախության հետ:
Չնայած՝ եթե փաստաբաններին լավ վճարեն, նրանք երեւի կարող են հիմնավորել, որ դիզվառելիքի գործն ուղղակիորեն կապ ունի Արցախի ապագա կարգավիճակի հետ: Օրինակ՝ կարող են ասել, որ եթե Բարսեղ Բեգլարյանն այդ գործարքից հավելյալ մեկ միլիոն դոլար վաստակելու հնարավորություն չունենար՝ ստիպված կլիներ այդ գումարը վաստակել բանակին դիզվառելիք մատակարարելու հաշվին, ավելի անորակ վառելիք կմատակարարեր, արդյունքում՝ բանակի մարտունակությունը կնվազեր, Արցախը չէր կարողանա պաշտպանել իր անկախությունը... Հասկացա՞ք: Այսինքն՝ դա կանխելու համար է Սերժ Սարգսյանն աջակցել նրան: Նույն հնարքն, ի դեպ, կարող են կիրառել նաեւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները՝ այլ աղմկահարույց դատավարությունների ժամանակ: Օրինակ՝ 2008 թ. մարտի 1-ի վերաբերյալ կարող են դատարանի բակում կամ դահլիճում հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում եւ դա բացատրել այսպես. այդ օրն առաջնագծից զորքեր են բերվել Երեւան, որպեսզի բանակը նաեւ փողոցային մարտերի հմտություններ ձեռք բերի եւ դրանով իսկ բարձրացնի մարտունակությունը: Չէ՞ որ ցանկացած պահի պատերազմը կարող է վերսկսվել, ու հայկական ուժերը գուցե ստիպված լինեն մտնել, ասենք, Գյանջա: Իսկ առանց փողոցային մարտերի փորձի բանակի մարտունակությունն այն չէր լինի, եւ արդյունքում՝ Արցախը կարող էր մնալ Ադրբեջանի կազմում...
Իսկ եթե լուրջ, ապա սեփական անցյալի համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով սեփական երկրի իշխանություններին դավաճանության մեջ մեղադրելն ու հասարակության մեջ նրանց նկատմամբ անվստահություն սերմանելը, մեղմ ասած, անպատվաբեր գործ է: Շատ ավելի արժանապատիվ կլիներ, եթե հայրենասիրությունը որպես վերջին հանգրվան օգտագործելու փոխարեն փորձեին դատարանում ապացուցել, որ իրենք իրավացի են, ու եթե չստացվեր՝ արժանապատվորեն կրեին իրենց պատիժը: Առանց Արցախը որպես խաղաքարտ օգտագործելու:
Հ. Գ. Ինչ վերաբերում է «Արցախը երբեւէ չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությանը, ապա նկատենք, որ Հայաստանի նոր իշխանությունների որեւէ բարձրաստիճան պաշտոնյա երբեւէ կասկածի տակ չի էլ դրել դա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT