Իսկ «հերոսնե՞րն» ովքեր են

01/03/2020 schedule15:24

Հայաստանի բախտը բերել է: Փետրվարի 27-ի երեկոյան պարզվեց, որ Հայաստանում ոչ թե  2 «հերոս» կա, այլ 9, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ավելացան նաեւ Սահմանադրական դատարանի յոթ անդամները: Նրանցից ոչ մեկը չցանկացավ վաղաժամ թոշակի անցնել, ընդդիմադիր քարոզչամիջոցներն էլ շտապեցին դա ներկայացնել որպես չտեսնված-չլսված հերոսություն, բացառիկ անձնազոհություն, մարդկային արժանապատվության ոգեղեն օրինակ, եւ այլն:

Իրականում ՍԴ յոթ անդամների որոշումն, իհարկե, ոչ թե հերոսություն էր, այ սթափ հաշվարկի արդյունք: Ի՞նչ կարիք կա ինքնակամ գնալ թոշակի, եթե ընդամենը մեկ ամիս անց իրենց մնալ-չմնալը որոշվելու է հանրաքվեի միջոցով: Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի՝ իրենք այսպես թե այնպես ՍԴ-ում չեն մնալու, ամենայն հավանականությամբ տաքուկ պաշտոններ են ստանալու նախկիններին սպասարկող տարբեր կառույցներում ու հաստատ ՍԴ նախկին անդամների թոշակից ավելի վարձատրություն են ստանալու, իսկ եթե  «այո»-ն չանցնի՝ պահպանելու են իրենց պաշտոնները, ու հնարավոր է՝ նույն նախկինների կողմից մի քիչ էլ հավելյալ վարձատրվեն «վերջին բաստիոնի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ հերոսության համար»: Այնպես որ՝ այս հարցում կարծես թե ամեն ինչ հասկանալի է:

Մտահոգիչն այն է, թե նախկինների ագրեսիվ քարոզչության արդյունքում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ինչպես են փոխվել «հերոսության» չափորոշիչները: ՍԴ հարցը դեռ մի կողմ թողնենք. փաստորեն հերոսներ են հռչակվում մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աչք են փակել իշխանությունների ապօրինությունների վրա ու դակել նրանց որոշումները՝ այն պատճառաբանությամբ, որ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է», իսկ  «սկզբունքայնության» ու «անկոտրում կամքի» մասին հիշել են միայն սեփական աթոռը կորցնելու վտանգի պահին: Անդրադառնանք մյուս երկու «հերոսներին»:

Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականների կեսից ավելին դոլարային միլիոնատերեր են, մի քանիսի նկատմամբ քրեական գործեր են հարուցված, մի երկուսը փախած են երկրից, ինքն էլ մեղադրվում է պետությանը մոտ կես միլիարդ դրամի վնաս հասցնելու գործով: Մյուս «հերոսը»՝ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Նա, ի դեպ, նույնպես աղքատ չէ, ընտանիքի բոլոր անդամներն էլ դոլարային միլիոնատերեր են: Ի դեպ՝առանձին քրեական գործեր կան նաեւ մարտի 1-ի ու «Պապլավոկ» սրճարանում տեղի ունեցած հայտնի սպանության գործերով: Համաձայնվեք՝ շատ տիպային «հերոսներ» են: Այնպիսի «հերոսներ», առանց որոնց վտանգված է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ֆիզիկական գոյությունը:

Փաստորեն սրանց թվում է, թե կարելի է լրատվամիջոցներ ֆինանսավորելով ու ագրեսիվ քարոզչությամբ հանրային գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե իսկական հերոսները ոչ թե առաջնագծում կանգնած մեր զինվորներն են, սահմանամերձ գյուղերում իրենց մի կտոր հողը մշակող գյուղացիները կամ իրենց չնչին աշխատավարձերից վճարած հարկերով երկիր պահողները, այլ հենցի իրենք, որ տարիներ շարունակ այդ զինվորների հացն են գողացել, գյուղացիների հասանելիք վառելիքը կամ գիշեր-ցերեկ աշխատողների վճարած հարկերը, ու գողացածը «թղթերով ամեն ինչ կարգին է» սկզբունքով վերածել բիզնեսների, քարոզչամիջոցներ ֆինանսավորել ու մեկ-մեկ էլ վարձատրել ժամավճարով իրենց «հերոս» վանկարկողներին:

Իրականում ամենավտանգավորն իսկապես արժեքների այս դեգրադացիանէ: Մնացած հարցերում ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, այդ թվում՝ նաեւ դատարանների վճիռների տեսքով: Իսկ ահա արժեհամակարգային ձեւախեղումների հասցրած վնասները կարող են ծանր լինել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2836 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ