Երեկվա ու այսօրվա առեւտուրը նույնը չէ. խանութներում խուճապ չկա, մարդիկ առօրյա առեւտուրն են անում

Կիրակի Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտարարվելուց հետո հանրության շրջանում որոշակի խուճապ է սկսվել: Մայրաքաղաքում սովորականից շատ էր մարդկանց շարժն ու առեւտուրը: Բացի բժշկական դիմակներից ու սպիրտից, մեծացել էր նաեւ պարենային մթերքների պահանջարկը: Շուտով սկսեցին լուրեր շրջանառվել, թե Երեւանում սկսել են հացահատիկի, բուսայուղի եւ անհրաժեշտ նպարեղենի պաշար կուտակել: Օրվա երկրորդ կեսից հետո համացանցում հայտնվեցին խանութների դատարկված դարակների լուսանկարներ:

Սակայն այսօր «Հայկական ժամանակի» շրջայցի ժամանակ պատկերը բոլորովին այլ էր: Երեւանի խանութներում բոլորովին էլ խուճապ չկար: Մարդիկ առօրյա իրենց առեւտրով էին զբաղված: Ընդհանուր մթնոլորտն էլ սովորականից գրեթե չէր տարբերվում, միայն բժշկական դիմակներով շրջողների թիվն էր շատացել: Խանութների աշխատողները «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեցին՝ երեկ իսկապես ակտիվ են եղել հաճախորդները, բավականին շատ առեւտուր են արել: «Այսօր արտառոց բան չենք նկատել, ուտելիքի բաժիններում այս տեմպը միշտ էլ կա: Բայց երեկվա ու այսօրվա առեւտուրը նույնը չէ»,- ասացին նրանք:

Մրգի եւ բանջարեղնի բաժնի աշխատակիցներն էլ վերջին օրերի ակտիվ առեւտուրը բացատրեցին գարնան գալով. «Դե, գարուն է, մարդիկ երեւի ձգտում են թարմ միրգ ու բանջարեղեն շատ ուտել»: Այն մարդիկ, որոնց զամբյուղները սովորականից շատ էին, որպես կանոն, ասացին, որ առեւտուր են արել իրենց գրասենյակի, կոլեկտիվի անդամների կամ ընդհանուր որեւէ աշխատանքային կենտրոնի համար: Նրանց ընտրած տեսականին եւս հուշում էր՝ պարզապես մեծ խմբով ընդմիջում են անելու:  

Օրվա առաջին կեսին խանութներում գերակշռում էին հիմնականում մեծահասակ եւ թոշակառու մարդիկ: Զամբյուղներում իրենց առօրյա առեւտուրն էր՝ ըստ երեւույթին: Անգամ այն մարդիկ, որոնք սովորականից մի փոքր աչքի ընկնող առեւտուր էին արել, մեզ հետ զրույցում նշեցին, որ սա իրենց ամենօրյա գնումների մի մասին է կազմում: Հարցվածներից բոլորը նշեցին, որ չեն պատրաստվում մի քանի օրվա առեւտուր անել: Բոլորը գնել էին առաջին անհրաժեշտության պարագաներ ու մթերքներ:

Մի պապիկ էլ, որը բավականին շատ առեւտուր էր արել, մեր հարցին, թե կորոնավիրուսի պատճառով է ամեն ինչից շատ գնել, մի քիչ զայրացած՝ պատասխանեց. «Ո՛չ: Ինչի՞ մասին է խոսքը, սա իմ ամենօրյա առեւտուրն է, մի ամբողջ ընտանիքի համար է: Ոչ ոք էլ վիրուսից չի վախեցել ու խուճապի չի մատնվել, լրատվամիջոցներդ եք խուճապ առաջացնում, բայց ինչի՞ համար, դրա կարիքը հաստատ չկա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3470 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ