Երևան
12 °C
Մարտի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղ է գտել հաղորդագրություն այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով։
Այս կապակցությամբ պարզաբանումներ է ներկայացրել քաղաքապետը:
Աբովյան համայնքի ֆեյսբուքյան էջում ասվում է.
«Այս պահին չեմ անդրադառնում մեղադրանքի առաջադրման ընթացակարգային ու բովանդակային խնդիրներին, որոնք, «մեղմ ասած», խիստ վիճահարույց են իրավունքի, տրամաբանության ու բանականության տեսանկյունից, միայն հարկ եմ համարում տեղեկացնել իմ սիրելի աբովյանցիներին, որ որպես Աբովյան համայնքի ղեկավար՝ ես երբևէ որևէ հանցանք չեմ գործել, երբեք համայնքի շահերին հակառակ չեմ գործել, իսկ առաջադրված մեղադրանքում էլ ինձ մեղավոր չեմ ճանաչել։ Ցանկանում եմ նշել նաև, որ որպես «դարի հանցագործություն» ներկայացված դեպքն իրականում վերաբերում է Աբովյան համայնքում անկախությունից հետո առաջին անգամ կատարվող բազմաբնակարանային բնակելի շենքերի շինարարության հետ կապված աննշան մի դրվագի։ Ընդ որում, այդ շինարարությունը կատարվում է բացառապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ դրա ավարտին նախատեսվում է լուծել Աբովյանի շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիրները։
Ես դեռևս հակված եմ՝ կարծելու, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է, և գործի քննությունը դատախազական նույն պատշաճ հսկողության ներքո մինչ դատական վարույթում կհանգի իր տրամաբանական ու վերջնական ավարտին։ Սակայն եթե պարզվի, որ տեղի ունեցածը որևէ մեկի դիտավորության կամ դառը կյանքի հետևանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած «նեղվածության» փարատման միջոց է, ապա խոստանում եմ մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի այդ անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ դա կարող է ինձանից պահանջել։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց՝ ընկերներիս, բարեկամներիս, ընտրողներիս, աբովյանցիներիս, ովքեր հավատում են իմ անմեղությանը և շարունակում են վստահել ու աջակցել ինձ։ Վստահեցնում եմ ձեզ, որ ես պատրաստակամ եմ՝ մինչև վերջ պայքարելու մեր համատեղ նպատակների համար ու արդարացնելու այն վստահությունը, որն ինձ տվել են իմ համաքաղաքացիները»:
Հիշեցնենք՝ ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 հողամասերի հետ:
Բացի դրանից, Ընկերությունը բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներն իրականացրել է նաև համայնքապատկան, ինչպես նաև մի քանի քաղաքացիների (վերջիններիս համաձայնությամբ) պատկանող հողամասերում։ Աբովյան համայնքի ղեկավարի՝ 2019թ. մայիսի 23-ի որոշումով ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, որը վճարվել է, բայց շինարարությունը չի կասեցվել:
Հետաքննության մարմինը, նյութերի նախապատրաստման արդյունքում հիմնավորված համարելով, որ ընկերությունը համայքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու, դրա հետևանքները չվերացնելու և այդ տարածքների վրա շենք-շինություններ կառուցելու համար ենթակրկվել է վարչական տույժի, կայացրել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
ՀԺ-ի տեղեկություններով՝ Վահագն Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին
Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. տեսանյութ
Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին
Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին
Իրանն ու Իսրայելը արդյոք կգնա՞ն լայնածավալ պատերազմի ճանապարհով. ինչպե՞ս կանդրադառնա տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Իսրայելի ագրեսիային անպայման կհաջորդի համարժեք պատասխան. Իրանի նախագահ
Ինչ է կատարվում «Զվարթնոց»-ում. բազմաթիվ օտարերկրացիներ չեն կարողանում գնալ իրենց երկրներ. տեսանյութ
Հույս ունեմ՝ 2026 թվականին Հայաստանը կունենա նոր կաթողիկոս. Արմեն Փամբուխչյան. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ
Մեքենայի դռները ներսից փակել, դանակով սպառնացել, ծեծել, թալանել են զբոսաշրջիկին. տեսանյութ
Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանության հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ԱԳՆ
Գարեգին Բ-ն որ հեռանա, կարո՞ղ է ավելի վատ սցենար լինի, օրինակ՝ «Մարտի 1» անեն, գցեն Փաշինյանի վրա. տեսանյութ
Իրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր. Fars News
Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում
300 հզր ժամկետանց ձուն ոչնչացված լինելու՝ կաշառքով կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան դատապարտվել է ազատազրկման
Ալեն Սիմոնյանն ու Գունարս Կուտրիսը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների վերաբերող հարցեր են քննարկել
Իրանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորել է զգոնություն պահպանել. հայտարարություն
2 տարում ոչինչ չեն պարզել. Արծվիկ Մինասյանի գլխավորած հանձնաժողովը ձախողել է աշխատանքները
Ջերմ ու ապահով․ մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Արարատի մարզի գյուղերից մեկում երեխա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
Հարկադրված վայրէջքների պատճառով հայերը հայտնվել են Բաքվում, Ադրբեջանի քաղաքացիները՝ «Զվարթնոց»-ում. ԱԱԾ
Նոր տեխնիկայի ձեռքբերումը միտված է պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Գրիգորյան
Օրենքով կարգելվի մեքենայում լրացուցիչ ուժեղացուցիչ, բարձրախոս, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչ տեղադրելը
Ֆրանսիան բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում՝ վերահաստատելով ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը. Մակրոն
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին. տարածաշրջանային և այլ հարցեր են քննարկվել
Սերտ համագործակցություն կա ԵՄ-ի հետ, մյուս կողմից խնդիր չունենք խզելու հարաբերությունները ՌԴ-ի հետ. վարչապետ
«GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը պանելային քննարկման է մասնակցել. տեսանյութ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Իրանցի 20 բարձրաստիճան զինվորական է զոհվել, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 13-ին
Իրանի Բուշեր նավահանգիստը ևս հարձակման է ենթարկվել. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 18-ի հանդիպման հրավիրված բանախոսը Վիգեն Ավետիսն է. ինչպես մասնակցել
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT