Երևան
12 °C
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու պետական հիմնարկներում տեղադրված հերթագրման ու սուրճի սարքերի համար վարձակալության վճար չի վճարվում, և ինչու տեղադրման հարցը չի լուծվել մրցույթով:
«Ես հանձնարարական էի տվել, որ այդ գործառույթներն իրականացվեն մրցույթներով, այսինքն՝ ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն, որպեսզի պետական գերատեսչության համար լավագույն պայմաններով արվի: Բայց ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո կարծես թե դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել եւ ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության: Որքան ես հասկանում եմ, այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Ոչ ոքի վիճակ է, բայց ես կարծում եմ, որ տեխնիկական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել եւ վարձավճար վերցնենք, մի հատ տեսնենք՝ այդ տարբերակով հետաքրքրվող կա, թե չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեց, որ այս թեմայով էլի առանձին-առանձին ուղղություններով հանձնարարականներ է տվել 2018 թվականի հուլիս-օգոստոսից. «Բայց այսօր իմանում եմ, որ այդ հարցերը կարգավորված չեն»։
Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ չի կատարվել հանձնարարականը:
Ի պատասխան՝ Աղաջանյանն ասաց. «Ձեր կողմից նշված խնդիրն արձանագրվել էր մեկ-երկու ուժային մարմնում, եւ նախկինում գոյություն ունեցող կարգավորումներով կառավարության որոշմամբ հնարավորություն է տրվել այդ մարմիններին առանց մրցույթի ձեռք բերել»:
Վարչապետը նշեց՝ եթե ինքը հանձնարարական է տալիս, ի՞նչ կապ ունի, թե կառավարության որոշմամբ ինչ կա. «Կա որոշում՝ բերեք այդ որոշումը փոխեք, չեղյալ համարեք: Պարո՛ն Աղաջանյան, գիտեք, շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարական եմ տալիս եւ դրանից մեկ տարի հետո իմանում եմ, որ լիարժեք եւ ամբողջովին կատարված չէ, սա ի՞նչ է նշանակում: Ես հիմա հրապարակային բոլորի ներկայությամբ ասում եմ, որ բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված է որեւէ սուրճի, վճարումների որեւէ ապարատ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ, եւ դրա համար պետք է պետությանը վճարում կատարեն»,- ասաց Փաշինյանը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ նշեց, որ այդ գործառույթն իրենք են իրականացնում եւ աստիճանաբար փոխում են։
Արձագանքելով նրան՝ վարչապետն ասաց. «Կներեք, աստիճանաբար քանի՞ տարի կարող է տեւել, կարող է տասը տարի տեւի ձեր աստիճանաբարը: Մեկ տարի է՝ հանձնարարականը տվել եմ, ասում եք՝ աստիճանաբար փոխում ենք: Աստիճանաբար մի՛ փոխեք, միանգամից փոխեք»: Նա նշեց, որ այս խնդրի մասին տեղեկացել է քաղաքացու նամակից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT