Երևան
12 °C
Հակապետական սանձարձակ քարոզչությունը սկսել է հատել թույլատրելիի բոլոր սահմանները եւ սպառնում է վերաճել ազգային աղետի: Հասկանալի է, որ «Կիկոսի մահը» ամեն դեպքում հայկական հեքիաթ է, բայց որ 21-րդ դարում Հայաստանում այդ տրամաբանությամբ քարոզչական տեռոր կիրականացվեր սեփական ժողովրդի դեմ՝ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել: Լավ, հասկացանք, ներքաղաքական պայքար է, նախկին իշխանությունները փորձում են քաղաքական պայքարի շղարշի տակ խուսափել նախկինում արած «ղալաթների» համար պատասխանատվությունից, առջեւում էլ հանրաքվե կա, բայց լկտիությունն էլ պիտի չափ ու սահման ունենա:
Չնայած՝ նախկիններին սպասարկող քարոզչամիջոցների համար ի՞նչ չափ ու սահման, պատվիրատուն ինչ հանձնարարում է՝ այն էլ անում են: Իսկ հիմա կարծես թե հանձնարարված է հանրության մեջ խուճապ ու իշխանությունների եւ պետական կառույցների նկատմամբ անվստահություն առաջացնել: Մի քանի օր առաջ, օրինակ, բոլոր այդ քարոզչամիջոցները մեծ ոգեւորությամբ մի տեսանյութ հրապարակեցին, որտեղ ադրբեջանցի լրտեսներն իբր անարգել շրջում են Երեւանում ու ծաղրում Հայաստանի հատուկ ծառայություններին: Ֆեյսբուքյան վարձու «քոմենթչիներն» էլ մի քանի օր շարունակ ցեխն էին կոխում իշխանություններին... Ընդամենը մի քանի օր անց պարզվեց, որ տեսանյութը կեղծ էր: Եվ ի՞նչ, որեւէ մեկը ներողություն խնդրե՞ց այդ խայտառակ քարոզչական տեռորի համար: Իհարկե ոչ: Նրանց այդպիսի պատվեր չէին տվել: Փոխարենը նոր թեմա գտան՝ կորոնավիրուսը: Ու քանի որ պատվերը հստակ էր՝ խուճապ առաջացնել, մի-մի սմարթֆոն առած լցվեցին սուպերմարկետներն ու սկսեցին դատարկ վաճառասեղաններ փնտրել ու նկարել (ցանկացած սուպերմարկետում էլ ժամանակ առ ժամանակ ապրանքները վերադասավորում են, ու այդպիսի կադրեր գտնելը բարդ չէ): Ու՝ ահավոր աղմուկ-աղաղակ, թե փախեք-փրկվեք, գլխներիդ ճարը տեսեք, ո՞ւր են նայում ապաշնորհ իշխանությունները, եւ այլն: Իրականում մտնում ես ցանկացած խանութ՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խուճապ չկա, հետեւում ես նախկինների քարոզչամիջոցների հիստերիային՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում աշխարհի վերջն է: Հասկանալի է, չէ՞, որ դիտմամբ են անում՝ արհեստական խուճապ ստեղծելու նպատակով: Ոչ թե հավելյալ դիտումներ ապահովելու համար, այլ որովհետեւ հանձնարարությունն է այդպիսին:
Բայց սրանք երբեմն էլ սեփական նախաձեռնությամբ են հանդես գալիս, ու «անհարմար բան է ստացվում»: Օրինակ՝ այս օրերին մի քանի այդպիսի քարոզչամիջոցներ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե իշխանությունները մտադիր են հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում եւս մի քանի հնչեղ ձերբակալություններ իրականացնել, իսկ քարոզարշավի «պսակը» կդառնա Սերժ Սարգսյանի կալանավորումը: Այս «գաղափարը» շրջանառության մեջ դնողները երեւի չեն էլ հասկացել, թե իրականում իրենց համար ցավալի ինչ իրողություն են բացահայտում: Այսինքն՝ ստացվում է, որ հանրաքվեում «այոն» ապահովելու (ժողովրդի մեծ մասի համակրանքը շահելու) համար իշխանությունները մտադիր են կալանավորել Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ իրենք էլ են ընդունում, որ Սերժ Սարգսյանին ճաղավանդակների ետեւում տեսնելը ժողովրդի մեծամասնության համար դրական լուր է: Սա, կրկնում ենք, հենց նրան սատարող լրատվամիջոցներն են անուղղակիորեն ընդունում: Ու հարց է ծագում՝ լավ, այդ ինչպե՞ս են սրանք տասը-քսան տարի երկիր ղեկավարել, որ հիմա իշխանությունների համար «ժողովրդի համակրանքը շահելու» ամենահուսալի քայլը սրանց կալանավորելն է: Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, որ 2005-ի կամ 2015-ի հանրաքվեներից առաջ իշխանությունները որպես քարոզչական քայլ կալանավորեին ընդդիմության առաջնորդներին: Հասկանալի է, չէ՞, որ դա հակառակ էֆեկտը կունենար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT