Դատախազությունը դիմել է նախարարությանը՝ «Սևան ազգային պարկ»-ի զավթված հողամասում շինարարության համար դատարան դիմելու

09/03/2020 schedule11:13

Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ: Այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել:

ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2016թ. դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից հիշյալ հողամասի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով անցկացվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի մի բնակիչ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26-ի որոշման հիման վրա այդ անձին 25 տարի ժամկետով վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել է նշված հասցեում գտնվող 1,0526 ՀԱ հողամասը՝ 2 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամ ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար: Ապա 2017թ. մայիսին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը, փաստորեն, այն դեպքում, երբ արդեն իսկ հողամասը զավթված է եղել և դրա վրա ինքնակամ կառուցված են եղել շենքեր և շինություններ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը և նույն մասնաճյուղի տեսուչը հաստատապես իմանալով, որ պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի վրա ապօրինի կառուցվում են ինքնակամ շենք-շինություններ, միջոցներ չեն ձեռնարկել դրանք կասեցնելու ուղղությամբ: Իսկ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի նախկին ղեկավարը, հաստատապես իմանալով նախկին նախարարի կողմից այդ հասցեում առանց համապատասխան թույլտվության ամառանոց կառուցելու մասին, դիտավորությամբ չի կատարել ինքնակամ կառույց իրականացնողի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իր լիազորությունները:

Ավեին, հստակ իմանալով արդեն իսկ կառուցված՝ ամառանոցի առկայության մասին՝ համայնքի ղեկավարը նշված հասցեի հողամասի վերաբերյալ պատրաստել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որում մտցրել է կեղծ տեղեկություններ, առ այն, որ նշված հողամասը չկառուցապատված, կիսով չափ ծառապատված տարածք է: Դրա հիման վրա 12.12.2016թ. միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի մասով անցկացվել է վերոնշյալ մրցույթը, և ՊՈԱԿ-ի ու քաղաքացու միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է Դրախտիկ համայնքի նախկին ղեկավարի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 3152-րդ հոդվածով, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարի և նույն մասնաճյուղի տեսուչի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը: Վերջիններս Սակայն նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ շենք-շինությունները կառուցվել են 2010-2015թթ., այսինքն՝ անցել է հանցանքի կատարման վաղեմության ժամկետը, և այն հանգամանքը, որ նշված բոլոր պաշտոնատար անձինք զղջացել են կատարած արարքի համար և խնդրել իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, վարույթն իրականացնող մարմինը 04.03.2020թ. որոշում է կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համաներման ակտի ընդունման և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով:

ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև 2017թ. մայիսին կնքված պայմանագրով կառուցապատում իրականացնելու ժամկետ չի սահմանվել, իսկ դրանից հետո առ այսօր համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին շինարարության թույլտվություն չի տրամադրվել։ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, եթե կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չի օգտագործվել: 2020թ․ մայիսի 3-ին սպառվում է կառուցապատում իրականացնելու և ավարտելու ժամկետը, իսկ հողի սեփականատիրոջ, տվյալ դեպքում պետության մոտ, ծագում է հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքները դատական կարգով դադարեցնելու իրավունքը։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ քննարկելու վերոնշյալ իրավական հիմքերով կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով դատարան հայց հարուցելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման հարցերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2522 դիտում

Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը. Ռուբիո

Փակ և դժվարանցանելի հատվածներ, բուք, մերկասառույց, ձյան տեղումներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարություն

Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է