Թռչկանում մոլորված ռուս զինծառայողն ու ընկերուհին հայտնաբերվել են, տեղափոխվել Գյումրի. նրանք պատսպարվել էին գոմերում

Երեկ Թռչկանի ջրվեժ մեկնած եւ մոլորված ՌԴ քաղաքացիներին փրկարարները հայտնաբերել են անասունների համար նախատեսված յայլաներում (անասնագոմերում): Այս մասին ՀԺ-ի հետ զրուցում ասաց Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Վալերի Սիդրովն ու ընկերուհին՝ 21-ամյա Գլադկինա Անաստասիան, Գյումրիից տաքսիով Թռչկան են հասել 15:30-ին, իջել են Ձորաշեն գյուղի հատվածը, որոշել են տեսնել ջրվեժն ու նույն մեքենայով վերադառնալ: 21:30-ին երբ զույգը չի վերադարձել, տաքսիստն անհանգստացել, ահազանգել է փրկարարական վարչություն:

«Դեպքի մասին տեղեկացրել ենք նաև Լոռու մարզի մեր գործընկերներին, որից հետո երկու մարզերի փրկարարական վարչության օպերատիվ խմբերն Աշոցքի ոստիկանական բաժնի օպերատիվ խմբի հետ համատեղ ժամը 21։10-ից մինչև գիշերը 01։10 ընկած ժամանակահատվածում իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արդյունքում տարածքի անասունների համար նախատեսված «յայլաներից» մեկում հայտանբերել ենք զույգին»,- պատմեց Ալեքսան Գյոզալյանը:

Զույգին փրկարարներն անվնաս են հայտնաբերել, բայց՝ վախեցած: Վալերին հետո նրանց պատմել է, որ ցանկացել է Մարտի 8-ի առթիվ սիրելիին հաճելի անակնկալ մատուցել եւ գեղեցիկ ջրվեժը ցույց տալ, ինչն էլ անհաջող ավարտ է ունեցել: ՌԴ քաղաքացիներին չի հաջողվել հասնել ջրվեժ: «Երկուսն էլ նորմալ վիճակում էին, բայց վախեցած էին: Հենց մութն ընկել է, տարածքում արդեն մոլորվել են: Փորձել էին համեմատաբար անվտանգ տարածք գտնել եւ պատսպարվել էին անասնագոմերի տարածքում»,- ասաց ՇՄ փրկարարական վարչության պետը:

Ի դեպ, տարածքում, որտեղ մնացել է ռուս զույգը, սովորաբար գայլեր ու արջեր են պատահում: Նրանք, բարեբախտաբար, չեն հանդիպել վայրի կենդանիների: Իսկ ընդհանուր առմամբ Թռչկանի ջրվեժը Շիրակում բոլորը գիտեն, առանց ուղեկցողի եւ տարածքին ծանոթ մարդու, չեն գնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4036 դիտում

Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը. Ռուբիո

Փակ և դժվարանցանելի հատվածներ, բուք, մերկասառույց, ձյան տեղումներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարություն

Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է