Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ընդունել է ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, որ տարիներ շարունակ բողոքի ակցիաներով արդար դատավարություն են պահանջում:
Վարչապետը նշել է, որ ցավ է ապրում ամեն անգամ, երբ տեսնում է սեւազգեստ ծնողներին կառավարության կամ մեկ այլ պետական կառույցի մոտ: Նա ասել է, որ ակցիաները պետք է դադարեցվեն եւ ընտրվի արդարության՝ ծնողների համար ընդունելի որեւէ տարբերակ: «Մենք պետք է ունենանք հանգուցալուծում, որովհետեւ դա ինչպես առաջին հերթին ձեզ համար է ցավ, ցավ է նաեւ մեր ժողովրդի համար: Մենք պետք է հասկանանք, որ պետք է գտնել լուծում, սա համարում եմ մեր ընդհանուր խնդիրը. ընդհանուր ասելով՝ նկատի ունեմ մեր ժողովրդի խնդիրը, որովհետեւ մարդկանց մոտ էլ բնական հարց է առաջանում, թե սա ի՞նչ պատմություն է, եւ այս պատմությունը երբ է ավարտ ունենալու»,- ասել է Փաշինյանը:
Խնդրելով այս հանդիպմանը չխոսել գործերի մասնավոր դրվագների մասին եւ համատեղ ձգտել խնդրի համակարգային լուծման ձեւ գտնելուն՝ նա առաջարկել է քրեական գործերը հետաքննելու մի քանի տարբերակ, եւ խնդրել, որ ծնողները նշեն, թե որն է իրենց համար նախընտրելին՝ ընդգծելով, որ ընտրելով փոխադարձաբար ընդունելի տարբերակ եւ դա իրագործելու համար փոխադարձաբար վստահելի մարդկանց՝ մասնագետ-իրավաբանների ու փաստաբանների, ծնողներն այլեւս ակցիաների դուրս չպիտի գան ո՛չ կառավարության դիմաց, ո՛չ էլ այլ որեւէ տեղ:
«Ես խնդիր եմ համարում հետեւյալը. այս ամենի արդյունքում դուք պետք է դադարեցնեք ձեր ակցիաները, ոչ թե նրա համար, որ ուղղակի դադարեցնեք, այլ նրա, որ մենք պետք է համաձայնության գանք ճշմարտության հասնելու եղանակների շուրջ: Եթե, իհարկե, համաձայնության չգանք, բնականաբար դուք կշարունակեք»,- ասել է նա:
Փաշինյանը ներկայացրել է քրեական գործերի քննության մի քանի տարբերակ՝ ըստ էության, այլընտրանքային քննչական խմբի ստեղծման տարբերակներ:
ա. Նշված քրեական գործերը հանձնարարել այլ քննչական մարմնի եւ այնպիսի քննիչների, որոնք նախկինում առնչություն չեն ունեցել այս գործերին:
բ. Քննչական գործերով խորհրդակցություններ հրավիրել վարչապետի մոտ՝ ուղիղ եթերով հեռարձակելով հանդիպման ընթացքը, հարցերն ու պատասխանները, եզրակացությունները:
գ. Ծնողների կողմից ձեւավորել իրենց համար վստահելի իրավաբանների, իրավապաշտպանների կամ խառը խումբ (հնարավոր է նաեւ հենց ծնողների մասնակցությամբ), որ փաստացի կիրականացնի քրեական գործերի քննության ընթացքի ղեկավարումը՝ առկա քրեական գործով ծնողները տան դատավարական կամ օպերատիվ-հետախուզական հանձնարարություններ:
դ. Քննիչները կամ դատախազները ներկայանան Ազգային ժողով, պատասխանեն պատգամավորների հարցերին, որոնց արդյունքում էլի տրվեն նմանատիպ ցուցումներ:
ե. Վարչապետը ձեւավորի վստահելի իրավաբանների խումբ, եւ այդ խմբի միջոցով ղեկավարի քննչական գործողությունները: «Բայց սրան կհամաձայնեմ մի պայմանով. որ արդյունքում այդ խմբի միջոցով ես ինչ եզրակացության գամ, դուք կհամաձայնեք դրա հետ»,- նշել է Փաշինյանը:
Ի վերջո, վարչապետն ու որդեկորույս ծնողները համաձայնության են եկել ծնողների լիազոր ներկայացուցիչների եւ վարչապետի առաջարկած (ծնողների համար վստահելի) իրավաբանների խմբի համատեղ գործունեության տարբերակի շուրջ: Պայմանավորություն է ձեռք բերվել ապրիլի 10-ին գրավոր ներկայացնել փաստաբանների թեկնածուներին (3-ը ծնողների ընտրությամբ, 3-ը՝ վարչապետի), ինչպես նաեւ՝ մինչեւ ապրիլի 10-ը հանդիպել եւս մեկ անգամ՝ հնարավոր խնդիրները քննարկելու համար: Ապրիլի 10-ին ծնողները պետք է ներկայացնեն նաեւ այն սկզբունքը, որով պիտի սահմանվի քրեական գործերի քննության հերթականությունը՝ զոհերի ազգանունների այբբենական կարգով կամ ըստ դեպքի վաղեմության կամ որեւէ այլ կերպ: Վարչապետը հավելել է, որ բոլոր իրավաբանների ծախսերը կհոգա կառավարությունը:
Ծնողների այն դիտարկմանը, որ որոշ պաշտոնյաներ մշտապես արգելակել են քրեական գործերի քննությունը, քանի որ շահագրգռված չեն, որ արդար հետաքննություն լինի՝ վարչապետն արձագանքել է. «Արդեն եթե ես տեսնեմ, որ որեւէ մեկը գործին խոչընդոտում է, կադրային փոփոխություն կլինի»:
Հիշեցնենք, որ գրեթե անդադար՝ ամեն հինգշաբթի, երբ կառավարությունում նիստ կա, մուտքի մոտ իրենց գրեթե 20-ամյա տղաների լուսանկարները ձեռքներին արդարություն են պահանջում սեւազգեստ ծնողները: Մեր շատ քաղաքացիներ մանրամասնորեն գիտեն նրանց՝ ոչ մարտական պայմաններում զոհված որդիների պատմությունները: Երիտասարդ լրագրողներին նրանք որդիների կորստի ու անարդարությունների անվերջանալի շղթայի մասին պատմում են արդեն հոգնած, հուսահատ. իրենց պատմություններն առաջին անգամ ունկնդրողների ահաբեկված հայացքներում կարդում են իրենց չմարող ցավի վերհուշն ու ամփոփում արագ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է
ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան
Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը
Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում
Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը
Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից
Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ
Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները
Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները
ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում
Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները
Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում
Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը
Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին
Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը
Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն
Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան
Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել
Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան
Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ
Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան
Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան
«Չոռնի Անոն» և մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու կասկածանքով
Կարծում էինք՝ դրոշմանիշերի հաշվառումը և որակը կասկածի տեղ չի թողնում, արդեն դա էլ միարժեք չէ. Իոաննիսյան
ՆԳՆ-ն ամփոփել է մինչ 16։00-ն ստացած ահազանգերն ու խախտումների մասին հաղորդումները
Առևանգման վերաբերյալ հաղորդում և նման փաստ չկա. ՆԳՆ-ն մեկնաբանել է «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունը
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել, դիմել ենք իրավապահներին. հանձնաժողովի նախագահ
Պարեկները տուգանել են Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT