Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդները բուհի զարգացման տարբեր ծրագրեր ունեն, բայց նպատակը մեկն է՝ Մայր բուհը դարձնել Հայաստանում լավագույնը, որը կմրցի աշխարհի տարբեր համալսարանների հետ:
Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ Արցախի պետական համալսարանի նախկին ռեկտոր Պավել Գեւորգյանը, որը եղել է նաեւ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը:
«Հայկական ժամանակը» զրուցել է թեկնածուներից չորսի հետ: Պավել Գեւորգյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
«Կարեւոր է այն միջավայրի ստեղծումը, որտեղից դուրս կգա համալսարանական մտավորական՝ իր ուրույն աշխարհայացքով». Ռուբեն Մելքոնյան
Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի կարծիքով՝ այսօր բուհում առկա են տարբեր խնդիրներ, սակայն իր առաջարկելիք զարգացման ծրագրում առանձնացրած կետերն առաջին հերթին վերաբերում են կրթական ծրագրերին՝ աշխատաշուկա-բուհ հարաբերություններին, հակակոռուպցիոն գործուն մեխանիզմների ներդրմանը, արդի կրթական գործընթացներին համահունչ լինելուն, ենթակառուցվածքներից մինչեւ դասավանդման մեթոդների թարմացման գործընթացներին:
Մեզ հետ զրույցում Ռուբեն Մելքոնյանը կարեւորեց ուսանողների դերի բարձրացումը, նրանց համար առավել հեշտ կրթական միջավայր ստեղծելը, ճկուն զեղչերի համակարգի ներդրումը: Լավ օրինակ համարեց այն ծրագիրը, երբ ուսանողը վարձը կարող է վճարել բուհում որոշակի աշխատանք կատարելով:
Նա անհրաժեշտ համարեց բարելավել բարոյահոգեբանական մթնոլորտը, որը ենթադրում է ազատ խոսք, մտքի առողջ բանավեճ, այն միջավայրը, որտեղից դուրս կգա համալսարանական մտավորական՝ իր ուրույն աշխարհայացքով:
Մելքոնյանի կարծիքով՝ մրցույթը կանցնի նորմալ, առողջ մրցակցությամբ:
«Համալսարանի կենտրոնում պետք է լինեն կրթական ծրագրերը». Վահե Հովհաննիսյան
Նույն բուհի Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը մրցույթին ներկայացվելիք իր ծրագիրն անվանում է 10 տեսլական, 40 խնդիր եւ 202 գործողությունների ծրագիր:
Ինչպես մանրամասնեց, այն հիմնված է համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վրա: Հիմքում ընկած են 10 չափանիշներ, դրանց ապահովման 10 տեսլականներ, իրականացման 40 խնդիրներ ու դրանց լուծման 202 գործողություններ, որոնց կատարման արդյունքում, ըստ նրա, կարող ենք ունենալ դասական հետազոտական, առաջադեմ, պահանջարկ ունեցող կրթական ծրագրերով բուհ:
Վահե Հովհաննիսյանը, խոսելով առկա խնդիրների մասին, նշեց, որ չի կարելի դրանք առանձնացնել, քանի որ գտնվում են օրգանական կապի մեջ, եւ լուծումը պետք է լինի համակարգային:
Նա կարծիքով՝ կենտրոնում պետք է լինեն կրթական ծրագրերը, իսկ ներկայիս կառուցվածքը մրցունակ չէ՝ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար: Ըստ այդմ՝ կրթական ծրագրերի, գործատու-շուկա կապի տեսանկյունից ամբողջ տրամաբանությունը պետք է փոխել: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ մրցույթում կգնահատվի ծրագիրը, նաեւ ուշադրություն կդարձվի՝ արդյոք տվյալ սուբյեկտը կարո՞ղ է այն իրականացնել:
«Համալսարանը պետք է լինի Մայր բուհ ոչ միայն բառերով, այլեւ ամեն ինչով». Վահրամ Դումանյան
Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն իրեն ԵՊՀ-ի հնաբնակներից է համարում ու նշում, որ այնտեղ տեւական ժամանակ մթնոլորտը, մեղմ ասած, լավագույնը չէ, լարում կա, ինչի արդյունքում բուհն է հյուծվում, պետք է այն առողջացնել: Մեզ հետ զրույցում նա խոսեց նախկին բացասական երեւույթների, սխալներին գնահատական տալու անհրաժեշտության մասին, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն:
Դումանյանի կարծիքով՝ Համալսարանը պետք է լինի անկաշկանդ եւ շատ հարցերում իր տեսակետն արտահայտի, այլ կերպ ասած՝ այնտեղ երբեք չպետք է ճնշվի ազատ խոսքը:
«Համալսարանը պետք է լինի Մայր բուհ ոչ միայն բառերով, այլեւ ամենի ինչով»,- նշեց նա՝ հավելելով, որ այն կտրուկ պետք է տարբերվի այլ բուհերից, լինի առաջատար: Այդ պատճառով պետք է նման խնդիր դնել եւ այնպես անել, որ միջազգային հանրության մեջ հաստատությունը նույնպես լինի ճանաչված:
Դեկանը կարեւորեց նուրբ ռեֆորմների միջոցով մտածողություն փոխվելը: Նա նաեւ հարկ է համարում, որ ձեւավորվի նոր որակի կառավարման համակարգ, քանի որ այսօրվանը ժառանգել ենք Խորհրդային Միությունից, եւ այն չի համապատասխանում ժամանակակից ստանդարտներին: Դումանյանի խոսքով՝ հին մոդելով՝ ադմինիստրատիվ, հրամայական ավելին հնարավոր չէ անել, ինչ այսօր առկա է:
Դումանյանը չցանկացավ գնահատել, թե որքանով մրցակցային կլինի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը, միայն նշեց, որ գնում է իր ճանապարհով՝ դեռ տարիներ առաջ ձեւավորած ծրագրերով ու պատկերացումներով:
«Պետք է ամրապնդվի կապը ԳԱԱ-ի եւ մյուս գիտահետազոտական ինստիտուտների միջեւ, դրա արդյունքում պարզ կլինի՝ որ ինստիտուտը որ ֆակուլտետի հետ ինչ մակարդակով կհամագործակցի». Աշոտ Սաղյան
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանի ցանկությունը ԵՊՀ-ն այնպիսի բարձրակարգ բուհ դարձնելն է, որ ժողովուրդը տեսնելիս հիացմունք ապրի, ինչպես նախկինում: Երբ այս ամենն իրեն չհաջողվի, պատրաստ է դուրս գալ, պաշտոնի ձգտում չունի:
Ակադեմիկոսի կարծիքով՝ բուհում պետք է առաջին հերթին ապահովել որակյալ կրթությունը, կատարելագործել ծրագրերը, կատարել օպտիմալացում, տարբեր ֆակուլտետների հիմքի վրա պետք է ստեղծվեն ավելի խոշոր կառուցվածքներ, կիրառվի Եվրոպական մոդելը, այսինքն՝ ֆակուլտետների հիմքի վրա ստեղծվեն ինստիտուտներ՝ գիտակրթական, գիտահետազոտական, ինչ-որ մասնագիտությունների դեպքում՝ նաեւ ինովացիոն:
Նա կարեւորեց նաեւ ԳԱԱ-ի եւ մյուս գիտահետազոտական ինստիտուտների հետ կապի ամրապնդումը, ինչի արդյունքում պարզ կլինի՝ որ ինստիտուտը, որ ֆակուլտետի հետ ինչ մակարդակով կհամագործակցի:
Ակադեմիկոսը հավելեց, որ կարեւոր է աջակցել բուհի հեղինակության բարձրացմանը՝ ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, արտասահմանյան բուհերի հետ կնքել ուսանողների փոխանակման պայմաններ, որը ե՛ւ հեղինակության բարձրացում կլինի, ե՛ւ ֆինանսական հոսքերի աղբյուր:
Հիշեցնենք, որ Մայր բուհի ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT