Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է:
Հետազոտելով գործում առկա գրավոր փաստաթղթերը՝ նախագահող դատավորն ընթերցեց օպերատիվ տվյալներով ձեռք բերված այն ապացույցները, ըստ որոնց՝ ՊՎԾ գնումների գործընթացի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, միջամտել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոններին անհրաժեշտ սարքավորումների գնման գործընթացին: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Սամվել Ադյանի եւ մյուսների կողմից այդ միջամտությունը դրսեւորվել է նրանում, որ փոփոխություններ են արվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոններին անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող ապրանքներին:
Անդրադառնալով նշված հանգամանքներին՝ մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հայտարարեց, որ, ըստ էության, ՊՎԾ աշխատակիցներ են նշանակվել անձինք, որ արդեն իսկ որոշակի մասնակցություն են ունեցել գնման գործընթացներին եւ պետական պաշտոններ զբաղեցնելով՝ փաստացի ղեկավարել են իրենց ընկերությունները. «Իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքը պետական ծառայողներին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,- շեշտեց դատախազը: Արձագանքելով նրան՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ Սամվել Ադյանին աշխատանքի ընդունելիս նրան հարցրել է՝ արդյոք զբաղվում է որեւիցե բիզնես գործունեությամբ, ինչին Ադյանը պատասխանել է, որ իր ընտանիքն ունի բիզնես, բայց ինքը դրանով չի զբաղվում. «Ես որեւէ տեղեկություն չեմ ունեցել, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն պատկանում է նրան, նույն կերպ քրեական գործից եմ տեղեկացել, որ «ՄԵԴ էքսպրեդ» ՍՊԸ-ն էլ պատկանում է Գեւորգ Խաչատրյանին, այլապես նրան աշխատանքի չէի ընդունի»,- հայտարարեց Սանասարյանը:
Շարունակելով փաստաթղթերի հետազոտությունը՝ դատավորն ընթերցեց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գրությունը (խոսքը Ռազմիկ Աբրահամյանից կաշառք վերցնելու համար այժմ մեղադրվող արդեն նախկին փոխնախարարի մասին է)՝ ուղղված ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին: Պատասխանելով դեպարտամենտի հարցմանը՝ փոխնախարարն այդ գրությամբ տեղեկացրել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի կողմից 2019 թվականի հունվարին հայտարարված գնման ընթացակարգերով հեմոդիալիզի պարագաների բնութագրերը բխել են բժշկական կենտրոնի կարիքներից եւ համապատասխանել են դրանց բավարարմանը: Ըստ Դավթյանի գրության՝ Սամվել Ադյանի կողմից տեխնիկական բնութագրերում առաջարկվող փոփոխությունն առաջին հայացքից միտված է եղել ավելի ցածր գներով ապրանքների ձեռքբերմանը, քանի որ համեմատությունը նախկին մատակարարի՝ նույն գնման ընթացակարգում առաջարկած գների հետ, ցույց է տվել խնայողություն: Հաջորդիվ նախկին փոխնախարարն ընդգծել է, որ տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխությունների արդյունքում բժշկական կենտրոնը պետք է ձեռք բերի նաեւ հեմոդիալեզի 40 սարքավորման սպասարկման եւ նորոգման ծառայություն, որի արժեքը կազմելու է ամսական շուրջ 3 միլիոն դրամ, եւ եթե հաշվի առնենք, որ գնման այդ ընթացակարգը հայտարարվել է բժշկական կենտրոնի 4 ամսվա կարիքները հոգալու համար, ընդհանուր առմամբ դրա ծախսը կազմել է 12 միլիոն դրամ: Համեմատելով նախորդ ցուցանիշների հետ՝ նախարարությունը եկել է այն եզրահանգման, որ բժշկական կենտրոնը, փաստորեն, խնայողության փոխարեն կրում է ֆինանսական վնաս, եւ ի սկզբանե պետական միջոցների արդյունավետ կիրառման նպատակը չի իրացվել: Արսեն Դավթյանը տեղեկացրել է նաեւ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ին «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից առաջարկված դիալիզատորները համապատասխան սարքավորումների հետ թեստավորում չեն անցել, դրանց համատեղելիությունը չի երաշխավորվել նաեւ սարքավորումների արտադրողների կողմից, ուստի դրանց օգտագործումը կարող է վնասել տվյալ ծառայություններից օգտվող քաղաքացիների առողջությանն ու կյանքին: Այլ կերպ ասած՝ բ/կ-ին առաջարկվող պարագաները պատկանել են մի ընկերության, մինչդեռ սարքավորումները, որոնց համար դրանք ձեռք էին բերվում, մեկ այլ ընկերության, եւ դրանց համատեղ կիրառելիության հնարավորությունը եղել է ոչ միայն չհիմնավորված, այլեւ ռիսկային:
Անդրադառնալով Նախարարության այս գրությանը՝ մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հայտարարեց, որ սա շատ կարեւոր փաստաթուղթ է, որովհետեւ սրանով արձանագրվում է, որ եթե չփոխվեին գնման գործընթացի տեխնիկական բնութագրերը, «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող արտադրանքը չէր կարողանա մասնակցել մրցույթին. «Այսինքն՝ կատարվել է ավելի ցածր գնով, սակայն միաժամանակ անհամեմատ ավելի ցածր որակով արտադրանքի ձեռքբերման փորձ, տեխնիկական բնութագրերի փոփոխությամբ հենց դա է խրախուսվել՝ ցածր գին, ցածր որակ»: Դատախազն ընդգծեց՝ եթե անգամ այդ փոփոխությունները կատարվում էին հակամոնոպոլ տեսանկյունից, ինչպես պնդում է պաշտպանական կողմը, չպետք է համապատասխանեցվեին կոնկրետ ընկերությունների, տվյալ դեպքում՝ «Զորաշեն» պահանջներին. «Այսպիսով, ակնհայտ է, որ գնման գործընթացի տեխնիկական բնութագրերը փոփոխվել են մեկ ընկերությանը համապատասխանեցնելու համար, իսկ դրամական օգուտ պետությունն այս պարագայում չի ստացել»: Դատախազի գնահատմամբ՝ այն կեղծ օրակարգը, թե այդ փոփոխությունները կատարվում են պետական միջոցները խնայելու նպատակով, հերքվում է հենց նախարարության կողմից ստացված գրությամբ:
Դատախազի հայտարարություններին առարկեց պաշտպանական կողմը: Նախ, Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց, որ դատախազը միակողմանի է մեկնաբանում հիշյալ գրությունը եւ պնդեց, որ առաջին հերթին պետք է պարզել, թե որքանով է նախարարության կողմից տրված գրությունը թույլատրելի ապացուցողական փաստաթուղթ: Պաշտպանը շեշտեց, որ միայն փորձաքննությամբ կարող էր պարզվել, թե որ դիալիզատորն է ավելի որակյալ, որը՝ պակաս որակյալ: Որպես Դավիթ Սանասարյանի պաշտպան՝ Սարդարյանը չցանկացավ անդրադառնալ այն հայտարարությանը, թե կոնկրետ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահ է հետապնդվել, բայց առաջարկեց խնդրին նայել ՊՎԾ պետի տեսանկյունից. «ՊՎԾ պետին զեկուցում են տեղեկություններ, որ այս ոլորտում կա մենաշնորհ, որ «Ֆրեզեն» ընկերությունը 2.5 անգամ թանկ է պարագաները մատակարարում, եւ այս պայմաններում ՊՎԾ ղեկավարն օբյեկտիվորեն արել է այն, ինչ պիտի աներ»: Սարդարյանը շեշտեց, որ Գլխավոր դատախազությունում անգամ այդ տեղեկությունները քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել. «Ամեն դեպքում, մենք գտնում ենք, որ այս գրությունը չի կարող նման հանգամանքների համար ապացուցողական նշանակություն ունենալ, եւ մնում ենք մեր այն դիրքորոշմանը, որ «Ֆրեզեն» ընկերությունը մոնոպոլ դիրք է գրավել պետական որոշ կառույցների ներքո, եւ չենք կարող բացառել, որ այս գրությունը դրա մի մասը չի կազմում»: Արսեն Սարդարյանը միջնորդեց Դատախազության այն հաղորդագրությունը, որում հանգամանալից ներկայացված է հիշյալ երկու բժշկական կենտրոններում արձանագրված խախտումների դեպքերի առթիվ քրեական գործերի հարուցման փաստը, որպես փաստաթուղթ կցել այս քրեական գործի նյութերին: Կողմերը առարկություն չներկայացրին, եւ դատավորը որոշեց այն կցել գործի նյութերին՝ միաժամանակ այն որպես «այլ փաստաթուղթ» չճանաչելով, այսինքն՝ դրան, ըստ էության, ապացուցողական գնահատական չտվեց՝ ասելով, որ դա, ամեն դեպքում, վարույթն իրականացնող մարմնի լիազորությունն է:
Դատախազի հայտարարություններին անդրադարձավ նաեւ ամբաստանյալ Դավիթ Սանասարյանը՝ այն որակելով մանիպուլատիվ եւ հնչեցնելով մեկ հռետորական հարց. «Եթե ՊՎԾ-ի կողմից ներկայացված տիպային բնութագրերը պետությանը վնասող էին, ապա ինչո՞ւ են մյուս բժշկական կենտրոններում գնումները մինչ օրս իրականացվում հենց դրանց հիման վրա»:
Ամբաստանյալ Սամվել Ադյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իրենց կողմից ներկայացված տեխբնութագիրը հենց Առողջապահության նախարարությունն է ճանաչել որպես օրինակելի ձեւ:
Կարճ հայտարարություն արեց նաեւ ամբաստանյալ Գեւորգ Խաչատրյանը՝ անդրադառնալով դատախազի այդ պնդմանը, որ եթե չփոխվեին բնութագրերը, «Զորաշեն» ՍՊԸ-ն չէր կարողանա մասնակցել գնման ընթացակարգին: Խաչատրյանը պնդեց, որ դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ այդ դեպքում ոչ միայն «Զորաշեն»-ը, այլեւ առհասարակ ոչ մի ընկերություն չէր կարողանա մասնակցել դրան, քանի որ առկա սարքավորումներին (խոսքը, ըստ ամենայնի, «Ֆրեզեն» ընկերության սարքավորումների մասին է, քանի որ տարիներ շարունակ այն է եղել մատակարարը,- խմբ.) այլ ընկերությունների պարագաները հարմարեցված չէին:
Այսօրվա դատական նիստն այսպիսով ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT