Երևան
12 °C
Վայոց ձորի Զառիթափ գյուղում «Այո»-ի քարոզչության շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց ՍԴ ներկայիս դատավորների կայացրած հակապետական որոշումների եւ ՍԴ նախագահի ընտրության գործընթացում տեղ գտած մի շարք ենթադրյալ ապօրինությունների մասին:
«ՍԴ գործող նախագահը եւ նրա քաղաքական թիմը՝ հանրապետականները, նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ Ազգային ժողովում կազմակերպեցին ՍԴ նախագահի աբսուրդ ընտրություններ՝ չնայած գիտեին, որ 19 օր հետո ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որով Ազգային ժողովը զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից: Եվ ի՞նչն է տարբերությունը այն ժամանակ ընտրվածի ու ապրիլի 9-ից հետո ընտրվածի միջեւ: Նրանք մեկնաբանում են, որ քանի որ ապրիլի 9-ից առաջ է ընտրվել (ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը), պաշտոնավարման ժամկետը պիտի լինի ցմահ՝ ի հեճուկս գործող Սահմանադրության. թեպետ այսօրվա գործող Սահմանադրությունն ասում է, որ պիտի լինի 6 տարով»:
Փաշինյանի խոսքով՝ սա կազմակերպելու համար թույլ է տրվել կեղծիք: «ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 25 օր առաջ հրաժարական է տվել, այսինքն՝ մարդը 22 տարի դիմացել է ՍԴ նախագահի պաշտոնում, 25 օր չի դիմացել: Ի՞նչ տրամաբանություն կարող է լինել այստեղ, պատկերացրեք: Որպեսզի Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ՍԴ-ը սեփականաշնորհեն, բառիս բուն իմաստով, ո՞նց են բուդկա սեփականաշնորհում, այ բուդկի նման սեփականաշնորհեն»:
Սակայն նույնիսկ դա, ըստ վարչապետի, չեն կարողացել առանց կեղծիքի անել. «Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել մարտի 5-ին. որտեղի՞ց գիտենք՝ Սահմանադրական դատարանի ելքային փաստաթղթերի մատյան կա, որտեղ ամեն օր ինչ փաստաթուղթ դուրս է գալիս, գրանցվում է, օրը փակվում է, այսինքն՝ չեն կարող հետին թվով դնեն: Հիմա քրեական գործ է հարուցված, երեւացել է, որ ամսի 5-ին դուրս է եկել հրաժարականը եւ գնացել ԱԺ: Բայց ո՜վ զարմանք. մարտի 5-ին գրվել է հրաժարականը, բայց ԱԺ հասել է մարտի 2-ին՝ դրանից 3 օր ավելի շուտ: Սա ինչի՞ համար են արել. որովհետեւ երբ գնացել է (հրաժարականը), հաշվել են, որ չեն հասցնում մինչեւ նոր Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելը ԱԺ հերթական նիստում ընտրեն Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ: Եթե նույնիսկ դրանից հետո հասցնեին ընտրել, նա արդեն կընտրվեր ոչ թե 18 տարով, այլ՝ 6 տարով: Ընդ որում հիմա գործող Սահմանադրությամբ ամեն ոք կարող է ընտրվել միայն մեկ անգամ եւ 6 տարվա ժամկետով»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ սա կարեւոր է արձանագրել, քանի որ հեղափոխությունը տեղի է ունեցել ժողովրդի՝ կեղծիք չսիրելու պատճառով: «Այս խաբեությունը տեղի է ունեցել այն ժամանակ (մարտի վերջերին), երբ բոլորիս ուշադրությունը կենտրոնացված էր վարչապետի թեմայի վրա, մյուս հարցերի վրա մեծ ուշադրություն չկար: Ըստ էության, մենք ինչ հարց ենք ուզում լուծել. Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի հերթական խաբեության հարցը: Պետք է մեզ ազատենք այդ խաբեությունից, կեղծիքից: Որովհետեւ եթե չենք հասնում կեղծիքի ակունքը, սկսելու է հակադարձ պրոցես՝ այն ի՛ր կեղծիքն է տարածելու մեր վրա»:
ՍԴ մյուս անդամների խնդրին անդրադառնալով՝ Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում ՍԴ-ն լեգիտիմացրել է բոլոր ընտրակեղծիքները, ժողովրդի դեմ տանկեր հանելը, Հայաստանի քաղաքացիների սպանությունները, Հայաստանի ժողովրդից իշխանությունը խլելը: «Եվ նրանք պիտի հեռանան: Սա պատմաբարոյական խնդիրն է»:
Նրա խոսքով՝ սակայն, առավել կարեւոր է այս գործընթացում լուծվող ինստիտուցիոնալ խնդիրը. «Մեզ պետք է անաչառ դատական համակարգ: Հույս ունեմ, որ «այո»-ն կհաղթի՝ բացառապես ձեր քվեով: Հույս ունեմ, որ մեր այն խոսքը լսել եք՝ մեր երկու ձեռքները կկտրենք՝ ձեր տված կամ չտված որեւէ քվեաթերթիկի կեղծիք թույլ չենք տա: Մենք չենք եկել, որ իշխենք Հայաստանի Հանրապետության վրա, եկել ենք, որ ժողովուրդն իշխի, հայրենիքի տերը լինի: Հույս ունեմ, որ «այո»-ն 800 հազարից մինչեւ 1 միլիոն ձայն կստանա: Ընդ որում, Սահմանադրությամբ բավական բարձր շեմ է դրված: Առնվազն 680 հազար «այո» է պետք: Այսինքն՝ եթե նույնիսկ 650 հազար «այո» լինի, զրո՝ «ոչ», «այո»-ն պարտվելու է:
Փաշինյանը նկարագրեց գործընթացը, որ պիտի տեղի ունենա «այո»-ի հաղթանակից հետո. «Սահմանադրական դատարանի վերաբերյալ Սահմանադրության հոդվածները մտնելու են ուժի մեջ: Նախկինում ի՞նչ խնդիր կար Սահմանադրության հետ կապված. նույն քաղաքական թիմը եւ՛ առաջադրում էր, եւ՛ ընտրում էր: Այսինքն, ԱԺ նախագահը առաջադրում էր թեկնածու ՍԴ նախագահի, ԱԺ-ն էլ ընտրում էր: Պարզ է, որ ոչ մի բանավեճ եւ այլն չկար: Նոր կարգով՝ ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունն են ներկայացնում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ: ԱԺ ժողովը թեկնածու առաջադրելու իրավունք եւ հնարավորություն չունի: Եվ սա մի երաշխիք է, որ նոր ՍԴ-ը կլինի բալանսավորված: Հիմա մենք դատական օրենսգիրք ենք ընդունում, որով ՍԴ դատավորների թեկնածուները բարեվարքության ստուգում են անցնելու: Ստուգվելու է այդ մարդկանց ունեցվածքը, ունեցվածքի ձեռք բերման օրինականությունը, իրենց կապերը եւ այլն: Ստուգվելու է, թե իրենք ինչքանով կարող են լինել անաչառ դատավոր: Մեզ պետք չի խամաճիկային դատարան, պետք է անկախ դատարան, որ բոլորս ազատվենք այս լարվածությունից, ասենք՝ եթե դատարանը որոշել է, ուրեմն այդպես էլ պիտի լինի: Վստահենք այդ դատարանին, մեր երկրին, մեր պետությանը, մեր դրոշին, մեր զինանշանին»:
Այսպիսով, հանրաքվեից հետո երկու ամսվա ընթացքում պիտի ՀՀ նախագահը, կառավարությունը եւ դատավորների ընդհանուր ժողովը ներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներ, որոնք պիտի ստուգվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եւ հետո ԱԺ-ում պետք է տեղի ունենան ընտրություններ, որոնցով էլ ձեւավորվի ՍԴ դատարան. «Եվ մենք այս պատմությունից ազատվենք: Հաջորդ փուլով արդեն մենք մյուս դատարանների խնդիրը պիտի լուծենք: Ընդունել ենք դատական բարեփոխումների ռազմավարությունը եւ Դատական օրենսգրքով դատավորների բարեվարքության ստուգում պիտի տեղի ունենա: Այսօր խոսում են այն մասին, որ Հայաստանում գործող դատավորները պիտի ազատվեն աշխատանքից. չկա նման բան: Ես համոզված եմ, որ այսօր Հայաստանի դատարաններում կան անաչառ, ազնիվ, լավ դատավորներ, որ կարող են իրենց վրա վերցնել պատասխանատվությունը: Բարեվարքության ստուգման արդյունքում ովքեր կանցնեն, կմնան, ովքեր չեն անցնի այդ ստուգումը, կազատվեն դատավորի պաշտոնից, եւ մենք կունենանք իսկապես անաչառ դատավորներ, որ կկայացնեն իսկապես անաչառ վճիռներ, որոնք արդեն մեր կյանքի վրա կունենան իրենց կոնկրետ ազդեցությունը»:
Կոչ անելով, որ ապրիլի 5-ին բոլորը միահամուռ գնան ընտրական տեղամասեր եւ «այո» ասեն ժողովրդի իշխանությանը՝ Փաշինյանը նշեց. «Էս հանրաքվեն մեզ համար չի, ձե՛զ համար է. ոչիստներն ասում են, որ էս հանրաքվեն կառավարությունն անում է, որ իր իշխանությունը երկարաձգի. ո՛չ. էս հանրաքվեն մեր կառավարությունը անում է, որ ձե՛ր իշխանությունը երկարաձգի: Որ դուք իմանաք, որ գյուղապետ, պատգամավոր ընտրելու եք ձեր ազատ կամարտահայտմամբ: Եվ սրանով ամեն քաղաքացու ձայնի կշիռը շատ մեծանում է: Նախկինում ընտրակաշառքը՝ 5 հազար, 10 հազար, որ բաժանում էին, ձայնը գնահատվում էր՝ այդքան՝ 5 հազար: Մենք ուզում ենք ձեր ձայնը դարձնենք անգին. որ հնարավոր չլինի ձեր ձայնը գնել, քանի որ մենք գիտենք, որ ձեր ձայնը անգին է, որովհետեւ քաղաքացու կարգավիճակը անգին է: ՀՀ քաղաքացուն հնարավոր չի գնանշել: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանում այսօր հնարավոր չի ՀՀ քաղաքացուն գնանշել: Դուք պետք է ապրիլի 5-ին գնաք ընտրական տեղամասեր եւ արձանագրեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլեւս չի վաճառվում, այլեւս երբեք չի վաճառվելու: ՀՀ քաղաքացու կամքը այլեւս չի վաճառվում եւ չի վաճառվելու: Պիտի գնաք ընտրական տեղամասեր եւ ասեք, որ մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրը ՀՀ հպարտ, արժանապատիվ եւ հաղթական քաղաքացի է: Ապրիլի 5-ին, մտնելով տեղամաս, ամեն մեկը վերցնում է քվեաթերթիկը, մտնում քվեախուց եւ ասում՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ե՛ս եմ: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT