Քարոզչական կորոնավիրուսը մոլեգնում է

14/03/2020 schedule12:10

Նկատե՞լ եք, թե ինչ ոգևորությամբ են նախկինների վճարովի քարոզիչները տարածում կորոնավիրուսի վերաբերյալ ցանկացած լուր՝ անպայմանորեն դա կապելով Հայաստանի «ապաշնորհ իշխանությունների» հետ։ Այնպիսի տպավորություն է, թե սրանք վարակի ամեն դեպքից առնվազն 10 տոկոսանոց բոնուս են ստանում, իսկ եթե հաջողվում է ինչ-որ հնարով դրա համար մեղադրել իշխանություններին՝ ֆինանսական հավելավճարին գումարվում է նաև պիցցայի լրացուցիչ չափաբաժին։ Արդյունքում՝ քարոզչական կորոնավիրուսը սպառնում է ախտահարել հանրային կյանքի բոլոր ոլորտները և ոչնչացնել առողջ բանականության վերջին նշույլները։

Ասվածի մեջ չափազանցություն չկա։ Տեսեք՝ վարչապետ Փաշինյանն ուղիղ եթեր է մտնում և ժողովրդին դիմում ուղերձով, որի հիմնական իմաստը հետևյալն է՝ կորոնավիրուսի դեմ պայքարում պետությունն անում է իրենից կախված ամեն ինչ, բայց քաղաքացիներն էլ իրենց հերթին պետք է պատասխանատվության բարձր ինքնագիտակցություն դրսևորեն և հետևեն որոշակի կանոնների (օրինակ՝ միմյանց բարևելիս չողջագուրվեն, պահպանեն հիգիենայի կանոնները և այլն)։ Ամեն ինչ կարծես թե հասկանալի է։ Ճիշտ նույնպիսի կոչով իրենց քաղաքացիներին են դիմում նաև, ասենք, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի իշխանությունները, և բոլորը դա նորմալ են համարում։ Որևէ մեկը դա չի գնահատում որպես իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու և ամբողջ պատասխանատվությունը «ժողովրդի ուսերին թողնելու» փորձ։ Պատկերացնո՞ւմ եք, ասենք, որևէ քաղաքակիրթ երկրում իշխանությունները մարդկանց կոչ անեն որոշակի վարքականոններով շարժվել, ու ընդդիմադիր ուժերի քարոզչական խոսափողներն իշխանություններին հայհոյեն դրա համար։ Հասարակության արձագանքը, վստահաբար, կլինի միանշանակ՝ «լսեք, դուք հո ապո՞ւշ չեք»։ Իսկ մեզանում «սերժառոբական քարոզչիստները» հենց այդպես էլ վարվում են՝ իշխանություններին մեղադրում են պատասխանատվությունից խուսափելու մեջ։ Այսինքն՝ սրանց տրամաբանությամբ, իշխանությունները պիտի ոչ թե դիմեն քաղաքացիներին, այլ, օրինակ, բոլոր խաչմերուկներում ցիստեռններով ալկոգել դնել, որպեսզի մեր հուզառատ հայրենակիցներն իրար պաչ-պռոշտի անելուց առաջ լավ լվան ձեռներն ու երեսները։

Իհարկե՝ այնպես էլ չէ, որ պետական կառույցներն ամեն ինչ անթերի են արել ու հիմա էլ ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները կորոնավիրուսի դեմ պայքարում։ Բայց հարցը ներկայացնել այնպես, թե իբր Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել բացառապես իշխանությունների մեղքով՝ համաձայնվեք, սա արդեն անբարոյականություն է։ Ոչ թե այն պատճառով, որ հանրությանը սպառնացող վտանգն օգտագործվում է քաղաքական նպատակներով (սրա համար այդ «քարոզչիստներին» վճարում են, ու ինչքան ավելի բացահայտ է անբարոյականությունը՝ այնքան ավելի առատորեն են վճարում), այլ որովհետև այս կարգի քարոզչությունը կարող է նվազեցնել իշխանությունների հանդեպ հանրության վստահության մակարդակը։ Իսկ դա չափազանց վտանգավոր է մի իրավիճակում, երբ, Աստված մի արասցե, ամեն պահի իշխանությունները կարող են ստիպված լինել դիմել կտրուկ միջոցառումների՝ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով։ Հասկանալի է, չէ՞, որ այդ միջոցառումների արդյունավետությունը մեծապես կախված կլինի նրանից, թե որքանով է հասարակությունը վստահում իշխանություններին։ Այսինքն՝ սրանք իրենց անբարո քարոզչությամբ ըստ էության կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն են նվազեցնում։ Գիտակցաբար, թե ոչ՝ էական չէ։

Հ․Գ․ Ի դեպ, սրանք նաև արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին են խոսում ու իշխանություններին մեղադրում են «անլուրջ վերաբերմունքի» մեջ։ Հետաքրքիր է՝ հասկանո՞ւմ են, թե արտակարգ դրության պայմաններում ինչ պատիժներ են սահմանվում խուճապ տարածելու և հակապետական քարոզչության համար։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3566 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ