Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Կորոնավիրուսի տեսանկյունից բարվոք եւ ոչ բարվոք երկրները որոշելիս մենք օգտվելու ենք բացառապես իրե՞նց հայտարարած թվերից, թե՞ այլ աղբյուրներ էլ ենք օգտագործելու։ Պատգամավորի խոսքով, Իտալիան ունի 62 մլն բնակչություն, 20 հազար վարակված, Գերմանիան՝ 83 մլն բնակչություն, 5600 վարակված, Թուրքիան՝ 83 մլն բնակչություն, ու 18 վարակված։ Այստեղ, Գեւորգյանի համոզմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություն է. «Այս թիվը սուտ թիվ է։ Հիմա կան երկրներ, որտեղ նույնպես վարակվածների թիվն անտրամաբանական ցածր է։ Մենք գործ ունենք ոչ թե իսկապես վարակվածների թվի հետ, այլ պաշտոնապես հայտարարված թվի հետ»,- նկատեց պատգամավորը։
Վարչապետը կես-կատակ պատասխանեց, որ Թուրքիայի մասով մենք շատ հիմնավոր պատրաստ ենք այս իրավիճակին, դեռ 1993, թվականից, եւ այդ ուղղությամբ մեզ ոչինչ չի սպառնում, մանավանդ որ Վրաստանի հետ սահմանն էլ փակվել է։ «Իսկ ընդհանուր առմամբ մեր վերաբերմունքը մեր գործընկերների հանդեպ վստահության կանխավարկածն է։ Եթե պետությունը հայտարարում է, մենք պետք է ի գիտություն ընդունենք այդ թիվը, ուրիշ բան, որ մենք այդ տվյալներով կարող ենք մեր քաղաքականությունը որոշել»,- ասաց Փաշինյանը։
Պատգամավորը, շարունակելով հարցը, ասաց, որ տեղեկություն կա, որ Վերին Լարսում մթերքներով կուտակված բեռնատարներ կան, եւ վարչապետից հետաքրքրվեց՝ այդ ուղղությամբ քայլեր ձեռնակվո՞ւմ են։ Փաշինյանն ասաց, որ այդ իրավիճակը բացառապես եղանակի հետ է կապված. «Մենք թե՛ Վրաստանի վարչապետի, թե՛ ՌԴ վարչապետի հետ ունենք պայմանավորվածություն, որ պետք է բեռնափոխադրումները բնականոն իրականացնենք՝ հաշվի առնելով ռիսկերը եւ ռիսկերը կառավարելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես պայմանավորել ենք, որ Վրաստանի հետ սահմանը հատելուց հետո վարորդները կուղեկցվեն մինչեւ Վերին Լարս, ՌԴ վարչապետի հետ էլ խոսել ենք, որ բեռնափոխադրումներն իրականացնելու ենք բնականոն ռեժիմով։ Տեսաք, էնտեղ էլ ձյուն է եկել, պիտի սպասենք»։ Պատգամավորը հստակեցրեց, որ նկատի ունի՝ Վերին Լարսում հնարավոր է լինեն այնպիսի ապրանքներ, որոնց ուշացումը կարող է բերել գների որոշակի բարձրացման՝ մրցակցայնության առումով։ Վարչապետը նկատեց, որ այս դեպքում պետք է միջամտի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Նրա խոսքով՝ հիմա օգտատերերն ու սպառողները իրավունք ունեն որոշակի վերաբերմունք ցուցաբերել այն ընկերությունների նկատմամբ, որոնք այդպիսի վարքով հանդես կգան. «Ի վերջո, ժամանակից աշխարհում ռեպուտացիան ամենակարեւոր բանն է։ Եթե մարդիկ մի քանի հազար դոլարի համապ պետք է իրենց վարկանիշը հարվածի տակ դնեն... էս կորոնավիրուսը ավարտվելու է, չէ՞, նաեւ ընկերությունների համար է լավ ժամանակաշրջան՝ ներդրում անել իրենց իմիջի եւ սպառողի շրջանում իրենց նկատմամբ լավ վերաբերմունք ձեւավորելու առումով։ Այս առումով, կաըօեւմ եմ, մեր բանկերը բավականին ինտենսիվ են աշխատում եւ այս իրավիճակին համարժեք արձագանք են ցույց տալիս։ Իրենք են նախաձեռնություն ցուցաբերում, որ վերակառուցում կիրականացնեն վարկային պատմությունների առումով»,- ասաց Փաշինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան
Ձյուն է ու մառախուղ. Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է
Դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ունենք հնարավորություն, կկարողանա՞նք օգտվել՝ սա է հարցը. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, անընդունելի է. Միրզոյան
Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
Երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում
ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի դեմ գոյություն չունի. Միրզոյան
Չեմ փախչում ոչնչից, տեր եմ ձեր քվեին, պատասխանատվությամբ եմ վերցրել ավագանու պատվաբեր մանդատը. Սարիկ Մինասյան
Սիմոնյան Մարգոյով ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաներով Ռուսաստանը սպառնում է Հայաստանին. Մեհրաբյան. տեսանյութ
Գործընթացը հուսադրող է. Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին
Մեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանք կատարած բանվորին, բախվել բեռնատարին և «Մերսեդես»-ին․ կա վիրավոր
Առաջարկել ենք ստորագրել 2 փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և ՄԽ լուծարման դիմումը. Միրզոյան
Վերադարձվել է մոտ 6 մլն դոլարանոց հողամաս, հեգնողները թող սրան էլ տան «մասնագիտական» գնահատական. Չախոյան
«Շենգավիթ» ԲԿ-ի սուպերհերոսը. 1050 գրամ քաշով ծնված Եվան տուն է գնացել 2100 ցուցանիշով. տեսանյութ
Երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV-ին
Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր. քննարկում ՏԿԵ նախարարությունում
Հայ-թուրքական սահմանում անհետացած թուրք երիտասարդի դին հայտնաբերվել է Արաքս գետում
Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկը Գորիսին կապող ճանապարհը
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ռավանչի. տեսանյութ
ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում. Սյունիքում և Դիլիջանում մառախուղ է
Տիեզերք է արձակվել բացառապես կանանցից բաղկացած անձնակազմով տիեզերանավը. տեսանյութ
Սարգսյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարին. համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր է ստորագրվել
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. լուսանկարներ
Հայաստանը պնդում է՝ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբինյան
Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն
Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է Երևանի Աճառյան 39/6 հասցեում գտնվող հողամասը. գույքը ներկայացվել է աճուրդի. վարչապետ
Ռուբեն Ռուբինյանն ու Լագոդինսկին անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ. ի՞նչ է քննարկվել
Ավտոբուսը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացուն. տուժածը հիվանդանոցում է
Գլխավոր դատախազությունը նախկին դատավորից բռնագանձման պահանջ է ներկայացրել
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենը հետևել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհաշինական աշխատանքներին
Դոլարն էժանացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 14-ին
Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին
Վարչապետն ու Լիտվայի ՆԳ նախարարը քննարկել են ԵՄ համաձայնագրի շրջանակում փոխգործակցության մասին հարցեր
Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի ԱԳ փոխնախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT