Երևան
12 °C
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակին, առաձին դեպքերում մարդկանց անհանդուրժողականությանը, անձնական կյանքը թիրախավորելուն ու բռնության կոչերին: Ինչպես գիտենք, Էջմիածնի հայտնի պատմությունից հետո կինը, որը թաքցրել էր հիվանդության փաստը, մասնակցել որդու նշանադրության արարողությանը եւ մեծ թվով մարդկանց վարակել, հատկապես սոցիալական ցանցերում բուռն քննադատությունների է արժանանում՝ հաճախ անվայելուչ արտահայտություններով ու մեկնաբաննություններով: ՄԻՊ-ը մանրամասնել է նաեւ գործատու աշխատող հարաբերությունների որոշակի նրբություններ եւ հանդես եկել կոչով:
- Պարոն Թաթոյան, նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում արդեն տեւական ժամանակ է քննադատում ու վիրավորական արտահայտություններ են հնչեցնում էջմիածինցի կնոջ հասցեին: Բացի ավելի վաղ արված հայտարարությունից, որ ՄԻՊ-ը դատապարտում է ու կոչ անում հանդուրժողականություն դրսեւորել, որեւէ այլ միջոցառում իրականացնելու իրավասություն ունե՞ք: Վարույթ իրականացվե՞լ է կամ ոստիկանություն փոխանցվե՞լ է:
- Մեր երկիրը գտնվում է շատ պատասխանատու ժամանակահատվածում եւ գործ ունենք այնպիսի երեւույթի հետ, որը պահանջում է բոլորիս համախմբվածությունն ու համերաշության մթնոլորտում բոլոր պրոցեսների ապահովումը: Եվ այս պայմաններում՝ արժանապատվության հաշվին, անձնական ու ընտանեկան կյանքի հանգամանքները թիրախավորելն ու վիրավորանքի առարկա դարձնելը մեզ ոչինչ չի տա:
Էջմիածնի կնոջ դեպքին ես նաեւ այդ տեսանկյունից էի անդրադարձել: Հատկապես անձնական կյանքի այն հանգամանքները, այն ձեւը, որով քննարկվում է նրա հետ կապված դեպքը, իհարկե՝ ընդունելի չէ. բացի այն, որ մենք մարդուն, նրա հարազատներին ենք վիրավորում, բացասաբար ենք ազդում նաեւ ստեղծված իրավիճակի վրա: Հիմա դեպքը ստացվել է, ցավոք սրտի այդպես է եղել եւ եթե դա թողնենք ու կանխարգելման աշխատանքների փոխարեն ընկնենք իրար վիրավորելու ու վիճակն էլ ավելի սրելու հետեւից, միայն կտուժենք: Մեր մոնիթորինգի արդյունքում հասկացանք, որ թիրախավորվում է կոնկրետ մարդ, ինչը կարծես թե լայն տարածում էր ստանում, անմիջապես պարզ էր, որ պետք է քայլեր ձեռնարկել, այսինքն՝ կոչով հանդես գալ: Մեզ մոտ ուսումնասիրություններ են կատարվում եւ ես իմ նախաձեռնությամբ եմ զանգել Էջմիածնի քաղաքապետին, քննարկել այդ հարցը, փորձել հասկանալ այնտեղի իրավիճակը: Լսելով քաղաքապետի մոտեցումներն ու դիտարկումները, ապա հայտարարություն եմ տարածել: Մեր նպատակն է կանխել այս դեպքը, որպեսզի սա նաեւ ազդեցություն ունենա հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու: Պետք է նշեմ, որ այդ կինը կամ իր ընտանիքի անդամները մեզ չեն դիմել, բայց եթե դիմում լինի, կամ կոնկրետ մտահոգություններ, մենք բնականաբար դա էլ կդիտարենք եւ ոստիկանությանը կփոխանցենք: Այստեղ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հարց էլ կա, եթե մենք տեսնենք, որ օրինակ դիմել են իրավապահ մարմնին եւ նա ոչինչ չի անում՝ կմիջամտենք: Բայց այս փուլում ես իմ սեփական նախաձեռնությամբ եմ գործընթացի մեջ մտել, դեռ մոնիթորինգ ենք իրականացնում:
- Մոնիթորինգն ինչ նպատակ է հետապնդում:
- Դե մենք ընդհանուր սոցիալական ցանցի մոնիթորինգ ենք իրականացնում, որը հիմա ավելի ինտենսիվ ձեւով է արվում: Նպատակն է հասկանալ, թե այդ վիրավորանքի աստիճանը կամ կոնկրետ մարդու թիրախավորումն ինչ ծավալների է հասնում: Օրինակ, եթե նկատենք, որ կա մարդու կյանքին կամ առողջությանն ուղղված սպառնալիք, մենք համապատասխան գործողություն իրականացնենք, եթե պարզապես անհանդուրժողականության աստիճանն է բարձր, ապա այս դեպքում կոչով հանդես գանք: Այս դեպքում հատկապես հետեւում ենք արժանապատվութունը վիրավորող արտահայտություններին եւ աշխատում կանխարգելել հենց դրանք:
- Վերջերս պատգամավորներից մեկն անդրադարձել էր կորոնավիրուսի հետեւանքով մեկուսացված անձանցից մեկին, որին գործատուն ազատել էր աշխատանքից բացակայությունների պատճառով: Խոսքը առաջին վարակակիր եւ հոսպիտալացված քաղաքացու կնոջ մասին է։ Զբաղվելո՞ւ եք այդ կնոջ դեպքով: Ձեզ նմանատիպ իրավիճակում հայտնված անձինք դիմե՞լ են այս ընթացքում: Եվ ՄԻՊ-ն ընդանուր առմամաբ ի՞նչ գործառույթ ունի նման պարագայում:
- Այս նոր վարակը սկսեց տարածվել եւ առողջապահության միջազգային կազմակերպությունների կոչերից մեկը սա էր՝ մարդիկ սոցիալական միջավայրերում հնարավորինս քիչ հայտնվեն: Այն մարդիկ, ովքեր մանկահասակ երեխաներ ունեն, դպրոցների եւ պանկապարտեզների փակման պատճառով ստիպված են աշխատել տնից: Մենք պետք է հասկանանք, որ այդ երեխաներին պետք է խնամել, ծնողներին հո չե՞նք ասելու՝ ձեր երեխաների խնամքով մի՛ զբաղվեք, այլապես ձեզ աշխատանքից ազատում ենք: Նման դեպքերում անհատական մոտեցումներ են պետք: Ինչ վերաբրում է կոնկրետ դեպքին, այո, ես այդ դեպքի մասին գիտեմ, բայց ուզում եմ շեշտել, որ ՄԻՊ-ն այս դեպքում ունի կոնկրետ իրավասություն, որը տարածվում է պետական մարմինների վրա: Եթե ուենենանք պետական ապարատից աշխատանքից ազատելու կամ նմանատիպ դեպք, մենք իհարկե պարզաբանումներ կպահանջենք:
- Իսկ այս դեպքը, փաստորեն, մասնավորում է:
-Այո: Եվ հետո մենք որեւէ դիմում էլ չենք ստացել, բայց եթե դիմեր մենք կփորձեինք խորհրդատվություն տալ:
- Արտակարգ իրավիճակների դեպքում գործատու աշխատող հարաբերությունները ինչպես են կարգավորվում եւ ՄԻՊ-ն այս պարագայում ինչ-որ առաջարկներ ունի՞։
- Գործատուն պարտավոր է աշխատակիցների անվտանգության համար պայմաններ ապահովել: Բայց մեր օրինակով կարող եմ ասել, որ աշխատակիցների համար ապահովել ենք դիմակներ, ախտահանիչ նյութեր, ձեռնոցներ: Ամեն առավոտ եւ երեկո ախտահանում ենք իրականացնում: Դա մենք մեր կողմից ենք արել, եւ բազաթիվ պետական մարմիններ հիմնականում արել են եւ կարծում եմ՝ ճիշտ մոտեցումը սա է: Անընդհատ խոսում են սոցիալական պատախանատվության մասին, բայց բիզնեսն էլ պիտի ունենա դա: Լինելով պետական հիմնարկի ղեկավար կամ գործատու ոչ թե հույսներս դնելու ենք աշխատողի վրա, որ ինքը հոգա իրեն անհրաժեշտ միջոցները (թեպետ իրենք էլ գիտակից մարդիկ են, եթե չտրամադրեինք՝ կառնեին), այլ լիարժեք ապահովագրումից ելնելով ապահովում ենք առաջին անհրաժեշտ միջոցներով, հենց սա է համախմբումը:
Եվ վերջում կցանկանայի անպայման մի բան շեշտել. արտակարգ դրության ժամանակ պետությունը հիմա մեխանիզմներ է ներդրել, բոլորս համատեղ պետք է աշխատենք, որովհետեւ սա համազգային հարց է: Անհանդուրժողական վերաբերմունքն ու խուճապային տրամադրությունները պարարտ հող են ստեղծում եւ խանգարում կանխարգելման պրոցեսին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս հարցում լրագրողների դերը եւս շատ մեծ է: Ուշադիր եղեք եւ պատասխաատվություն կրեք ձեր ցանկացած տողի ու բառի համար, դա շատ կարեւոր է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT