Երևան
12 °C
Արցախի նախագահի թեկնածու, Միացյալ Հայաստան կուսկացության նախագահ Վահան Բադասյանը կարծում է, որ հնարավոր է ինչ-որ մի պահի պահանջեն հետաձգել մարտի 31-ին Արցախում կայանալիք ընտրությունները:
Ինչպես հայտնի է՝ Արցախում կորոնավիրուսով հիվանդացության որեւէ դեպք մինչ այս պահը չկա: Սակայն, ըստ Բադասյանի, կորոնավիրուսի տարածումը միեւնույն է՝ ազդում է Արցախի ընտրությունների վրա:
«Երբ որ Հայաստանում արդեն արտակարգ դրություն է, ի՞նչ տարբերություն Հայաստան կամ Արցախ: Եթե նույնիսկ վարակը չհասնի էլ Արցախ՝ միեւնույն է դիտորդական առաքելություն իրականացնելու խնդիր է լինելու: Եթե Հայաստանի դիտորդները ընտրությունների ժամանակ Արցախում չլինեն՝ դժվար է այստեղ ակնկալել ազատ եւ արդար ընտրություն: Ուստի, եթե այսպես շարունակվի, տրամաբանորեն մենք պահանջելու ենք դադարեցնել քարոզարշավը»,- իր կարծիքն արտահայտեց նախագահի թեկնածուն:
Հարցին, թե այս պահին այդ վիրուսի տարածված լինելն ազդո՞ւմ է քարոզարշավի վրա՝ Բադասյանն ասաց, որ լինում են դեպքեր, երբ ծանոթ մարդիկ զանգում-տեղեկացնում են, որ իր կազմակերպած հանդիպմանը չեն կարող մասնակցել, որովհետեւ վախենում են գնալ մարդաշատ վայրեր:
Անդրադառնալով նախընտրական մթնոլորտին՝ Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավարն ասաց, որ պարզ երեւում է, որ Հայաստանի նոր իշխանությունների անուշադրության պատճառով Արցախում Հայաստանի նախկին իշխանությունները մեծ ռեւանշ են վերցրել, ֆինանսավորում եւ աջակցում են որոշ թեկնածուների:
Որոշ թեկնածուներ ասելով Բադասյանը նկատի ունի Վիտալի Բալասանյանին եւ «Նոր Արցախ» կոչվող ուժին, որն, ինչպես հայտնի է՝ Մասիս Մայիլյանի հետ դաշինք է կազմել:
«Հայաստանի իշխանությունները չե՞ն տեսնում, որ ընդդիմադիր դաշտը գրավելու համար Հայաստանի ռեւանշիստները՝ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը ընդդիմության անվան տակ ում են ֆինանսավորում: Եթե դիտորդները Արցախում ներկա են, շատ լավ տեսնում են, որ «Ադեկվատներ» անունով հայտնի այդ խումբը մեկ Վիտալի Բալասանյանի հետ է շրջում, մեկ՝ Մասիս Մայիլյանի: Հայաստանի ինչքան մերժված երգիչ- երգչուհիներ կան՝ Շուշան Պետրոսյանից սկսած, Վիտալի Բալասանյանի հետ են շրջում ամեն օր, համերգներ, շոուներ կազմակերպում: Եթե գաք Ստեփանակերտ՝ կտեսնեք, թե միլիոնների հասնող թանկարժեք պաստառները ովքեր են դրել»,- ասաց նախագահի թեկնածուն: Ընդգծելով, որ իրենք այդքան գումար չունեն՝ նման մեծ պաստառներ փակցնելու համար, Բադասյանն ասաց, որ երբ որ ցանկանում էլ են՝ ԿԸՀ-ն ու Քաղաքապետարանը չեն հատկացնում՝ ասելով, որ դա մասնավոր տարածք է, չգիտեն ումն է:
Մեր հարցին՝ իր համար ընդունելի չէ՞ ՀՀ իշխանությունների հայտարարությունը, որ չեն խոչընդոտելու Արցախի ժողովրդի ընտրությունը, Բադասյանն ասաց, որ դա ընդունելի է, բայց այստեղ խնդիրն այլ է.
«Երբ տեսնում են՝ ինչ անարդարություններ են կատարվում, ում են ֆինանսավորում նախկինները, ինչեր են կատարվում ու դրա դեմը չեն առնում…Ես գիտեմ, որ դա ընդամենը անտարբերություն է, բայց մարդիկ կարծում են, թե թաքուն աջակցում են: Այդպես է տպավորությունը, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թույլ չեն տալու կեղծիքներ, ընտրությունները լինելու են ազատ, Հայաստանի եւ Արցախի միջեւ սեպ խրողները չեն ստանալու ժողովրդի ձայնը, չեն թույլատրելու, որ հին համակարգից մարդիկ ընտրվեն: Բայց թույլ են տալիս: Արդեն հանրահայտ Ահարոն Ադիբեկյանն է միացել այդ ռեւանշիստներին եւ լուրեր է տարածում, թե ֆավորիտները Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանն ու Վիտալի Բալասանյանն են: Ո՞վ է Արայիկ Հարությունյանը՝ փողատեր, նախկին համակարգի ներկայացուցիչ, ո՞վ է Մասիս Մայիլյանը, հանքի սեփականատեր, թաքնված օլիգարխ, արտգործնախարար, իշխանության մարդ, ո՞վ է Վիտալի Բալասանյանը՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ հայտնի սեպ խրող, Քոչարյանի նկարով Արցախում ման եկող: Հիմա ի՞նչ՝ ՀՀ իշխանությունները մենակ չե՞ն թողել արցախցուն այս նախկին օլիգարխների փողերի դեմ: Հիմա արցախցի ընտրողն ի՞նչ մտածի: Ընտրողը խաբնվում է՝ այս մարդկանց մասամբ հաջողվում է գրավել ընդդիմադիր դաշտը»,-հայտարարեց Վահան Բադասյանը՝ ընդգծելով, որ բացի իրենից ոչ ոք այսպես անուններով չի խոսում, որովհետեւ իրական ընդդիմադիրը ինքն է եւ իրական պայքարն էլ իր դեմ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT