Երևան
12 °C
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն ի հայտ գալուց մի քանի օր անց մարդիկ այնքան ակտիվորեն խանութներից առեւտուր չէին անում, որքան այդ մասին վկայում էին համացանցում տարածվող լուսանկարները: Եվ հենց սկսեց վարակվածների թիվն ավելանալ, ավելացավ նաեւ խուճապը: Արտակարգ դրություն հայտարարվելու այս փուլում եւ նախքան սա, ժամանակ առ ժամանակ, համացանցը ողողվում է մթերային խանութների դատարկ ցուցափեղկերի նկարերով: Ներկայացվում է այնպես կարծես մարաքաղաքում այլեւս սննդի պաշար չի մնացել կա՛մ, ուր որ է՝ չի մնալու: Բայց եթե անգամ ինչ-որ խանութներում կամ ինչ-որ ժամանակահատվածում նման իրավիճակ ստեղծվել է, մեր շրջայցերի ընթացքում խանութներում իրարանցում ու խելակորույս գնումներ անողներ չկային:
Դրա անհրաժեշտությունը չլինելուն, բավարար պաշարներ ունենալուն վերջին օրերին պարբերաբար անդրադառնում են նաեւ երկրի առաջին դեմքերը: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նույնիսկ բարոյական ու փիլիսոփայական տեսանկյունից էր մոտեցել այդ հարցին:
Մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն սահմանելու վերաբերյալ Ազգային ժողովում կայացած հատուկ նիստի ժամանակ Միրզոյանն իր ելույթում շեշտել էր, որ նման ճգնաժամային իրավիճակներում մարդկանց, հանրույթի, խմբերի իրական բնավորության գծերն ու վարքագիծն ավելի լավ են դրսեւորվում:
«Կան մարդիկ, խմբեր, որոնք սահմանային իրավիճակներում սարսափելի վարքագիծ են դրսեւորում: Կան մարդիկ, խմբեր, ովքեր սահմանային իրավիճակներում ցույց են տալիս, թե ինչպիսի սիրալիր, հոգատար, մարդասիրական կարող են լինել: Մեր հայրենիքի համար սա, ինչ խոսք, առաջին փորձությունը չի, որ պիտի կրենք ու անպայմանորեն հաղթահարելու ենք սա եւս: Բայց կարեւոր է ոչ միայն սերը, փոխօգնությունը, կարեկցանքը, հանդուրժողականությունը, կարգապահությունը որովհետեւ այդ ամեն ինչից կախված են մարդկային շատ կոնկրետ կյանքեր: Կարեւորն այն է, որ արտակարգ իրավիճակից հետո բացվելու է լուսաբացը: Այս իրավիճակը հաղթահարվելու է, կարեւորն այն է, թե հաղթահարումից հետո մեզնից յուրաքանչյուրն ինչպես կնայի կողքինի դեմքին: Այդ օրը, երբ հաղթահարված լինի, չպիտի լինի մեկը, ով խանութում վերցրել է 6 հատ հաց ու չի թողել, որ հարեւանը, որի տանը էլի կա երեխա, վերցնի այն մի հացը»,- ասել էր Աժ պատգամավորը եւ բոլորին մաղթել մարդասիրություն ու սեր:
Երեկ կառավարության տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը եւս մեկ անգամ վստահեցրել է՝ Հայաստանում որեւէ ապրանքի դեֆիցիտ չկա, գնումներ կատարելու սահմանափակում՝ եւս: Վերջինս սպառողներին հորդորել է գնումները խելամիտ ծավալներով կատարել: Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ արտակարգ դրությունը չի նշանակում, որ խանութներն ու դեղատները պետք է փակվեն կամ որ Հայաստան այլեւս ապրանք չի ներմուծվելու:
Ալյուր, ձեթ, կարագ, ցորեն, շաքարավազ, պանիր, թթվասեր. առաջին անհրաժեշտության եւ ոչ մի ապրանքի խնդիր Հայաստանում չկա։ «Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութներ գնալ, բայց այդ հերթերն ավելի մեծ խնդիր են։ Գնումներ կատարելիս խնդրում եմ հիշել, որ պարենային ապրանքները ժամկետ ունեն։ Եթե գնում են 4 արկող ձու դա ժամկետ ունի, գոնե ձվի մասով ավելցուկ ունենք»,- նշել է նա։
Իսկ որոշ մեծ խանութների դարակների ժամանակավոր դատարկ լինելը կամ նմանատիպ լուսանկարների առկայությունը Գեւորգյանը հետեւյալ կերպ է բացատրել. «Այս պահին անհանգստացնող երեւույթներ չկան։ Միակ խնդիրը օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է։ Երբեմն ֆիզիկական անձանց կողմից աբսուրդային գնումներ են կատարվում, բնական է, որ այդ ապահին պետք է պահեստներից կարողանան տեղափոխել։ Սուպերմարկետների աշխատակիցները պետք է կարողանան այդ ամենը պահեստներից տեղ հասցնել»:
ՏՄՊՊ հանձնաժողովն առաջիկայում 44 անուն ապրանքի պաշարների մոնիտորինգ է իրականացնելու։ Առայժմ պարզել են, որ ամենաշատը վաճառվել է նպարեղենը։
ՀՀ վարչապետը եւս արդեն որերրորդ դեպքն է անդրադառնում է խուճապ առաջացնող լուսանկարներին եւ առհասարակ մարդկանց առեւտրի ծավալին: Վարչապետը շրջայցեր է կատարում մի շարք խանութներով, որոք լեփ- լեցուն են: Երեկ էլ, երբ շրջում էր երեւանյան սուպերմարկետներում, գնորդները վստահեցնում էին, որ մեծածավալ գնումներ չեն անում, իսկ վաճառողները հավաստիացնում, որ ապրանքները չեն թանկացել:
Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք ուշադրություն են հրավիրում այս կամ այն ապրանքատեսակի գնի բարձրացման վրա: Օրինակ մարտի 17-ի երեկոյան, արդեն ահազնագում էին, որ կաթի գինը մեկ օրում 390 դրամից հասել է 430-ի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը կարող են հենց սպառողներս վարել, երբ որ ի վերջո պայմանավորվեն, որ այսպես խուճապային գնումներ չենք իրականացնում: Այս մասին Ազգային ժողովում՝ արտակարգ դրություն հայտարարելու քննարկման ժամանակ ասել էր վարչապետը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հարցին, թե արդյո՞ք պետությունը որեւէ կերպ վերահսկում է կամ պատրաստվում է միջամտել տնտեսվարողների կողմից վարվող գնային քաղաքականությանը, քանի որ երեկվանից տարբեր խանութներում գնաճ է նկատվում՝ սպիրտի եւ առաջնային սպառման ապրանքների:
Վարչապետը նաեւ նկատեց՝ որ անհրաժեշտություն չկա Խորհրդային Միության ժամանակների պես գնումներ կատարել-ամբարել: Բայց մյուս կողմից էլ նկատեց՝ Մարտի 8-ի համեմատ՝ առեւտրային ցանցերում առեւտուրը 20 տոկոսով աճել է: Այնուամենայնիվ, ըստ նրա, խանութների ցուցափեղկերում դատարկություն չկա:
ՏՄՊՊՀ նախագահը երեկ նկատել է, որ ներկրվող ապրանքների որոշակի թանկացում տեղի է ունեցել արտարժույթի տատանումով պայմանավորված: Նա սակայն չէր հայտնել, թե որ ապրանքատեսակների մասին է խոսքը, միայն շեշտել, որ հսկողության տակ են պահում: «Չենք բացառում, որ կգտնվեն տնտեսվարողներ, որոնք գները մի փոքր կբարձրացնեն, սակայն հիմնականում վերահսկում ենք խոշոր խաղացողներին, որոնք ապահովում են հանրապետության սպառման գերակշիռ մասը»,- նշել է Գեւորգյանը:
Օրվա վերջում ՏՄՊՊՀ-ն նաեւ հաղորդգրություն էր տարածել եւ տնտեսվարողներին հորդորել զերծ մնալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներից:
«Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին»,-ասված էր հաղորդագրության մեջ: Հանձնաժողովը հարկ է համարել տեղեկացնել, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT