Կունենանք այնպիսի վարկատեսակ, որը բիզնեսին հնարավորություն կտա հոգալ բոլոր ծախսերը եւ չունենալ տոկոսային բեռ․ Գրիգորյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչ քայլեր են նախատեսում իրականացնել ճգնաժամի այս փուլում:

«Մենք այս փուլում հստակ արձանագրում ենք, որ մոտավորապես 25 մլրդ դրամ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, եւս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Երրորդը, մոտ 80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք, որը միտված կլինի տնտեսության վերաձեւավորմանը եւ կարգաբերմանը՝ հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան: Չնայած, բոլորս գիտենք, որ այդ պարամետրերը մեծ անորոշություններ ունեն»,- ասաց վարչապետը։

Նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրեց ներկայացնել բիզնեսին տրամադրվելիք 25 մլրդ դրամի վերաբերյալ փաթեթը։

«Մենք որոշեցինք առաջին փաթեթն այսօրվանից դնել հանրային քննարկման, քննարկել գործընկերների ու շահագրգիռ կողմերի հետ։ Տրամաբանությունը հետեւյալն է. իհարկե, կորոնավիրուսով պայմանավորված՝ գլոբալ շուկաներում այսօրվա իրավիճակը նախեւառաջ բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման։ Դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների։ Ըստ այդմ՝ ձեւավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում եւ տոկոսների սուբսիդավորում»,- ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետն ընդգծեց՝ օժանդակության երեք ձեւերով այս երեք խնդիրները լուծվում են. «Մենք կարծում ենք՝ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա ուղղակի բիզնեսին որոշ ժամանակ հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, արժութային ռիսկ, բայց պահպանել թե՛ աշխատակիցներին, թե՛ ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել։ Ես կարծում եմ՝ այս փուլի համար որպես առաջին փաթեթ սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս իրավիճակում ուղղակի հետեւել ու մտածել բիզնեսի զարգացման մասին, այլ ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմալացման մասին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հասկանում են՝ բիզնեսի որոշ ոլորտներ ունեն ու կունենան ֆինանսական, տնտեսական բարդություններ. «Մենք ասում ենք հետեւյալը՝ առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին, որի էությունը հետեւյալն է՝ ֆինանսավորման 50 տոկոսը հատկացնում են առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները, մինչեւ 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը։ Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի ու վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսավարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, թե ինչպես կարող են ֆինանսական միջոցներն օգտագործվել.

Առաջին ուղղությունը՝ աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ կամ դրանց գծով հարկերի վճարում։ Կառավարույթյունն առաջարկում է յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 500 հազար դրամ գումարի չափով եւ ոչ ավելի, քան երեք ամսվա համար։

Երկրորդ ուղղություն՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով։ Սարքերի եւ սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության, ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերապելու կամ ընդլայնելու նպատակով։

Հաջորդը՝ էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դիմաց ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամի չափով եւ ոչ ավելի, քան երեք ամսվա համար։

Նախատեսվում է նաեւ առեւտրով զբաղվող տնտեսվարողների համար սննդի ներմուծման ֆինանսավորում հատկացնել՝ պայմանով, որ ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ում։ Պարարտանյութ, սերմ, տնկի եւ գյուղնշանակության այլ հումքի գնման եւ ներմուծման համար եւս ֆինանսական աջակցություն կցուցաբերվի։

Օժանդակություն համարվող վարկերի նկատմամբ հիմնական պահանջները հետեւյալն են՝ պետք է կառավարության տրամադրած վարկի մասը լինի ՀՀ դրամով, վարկային կազմակերպությունների կամ բանկերի կողմից կարող է տրամադրվել նաեւ արտարժույթով։ Ժամկետը՝ մինչեւ 24 ամիս, վարկի առավելագույն գումարը՝ 500 մլն դրամ, սակայն համաֆինանսավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 250 մլն դրամը։ Վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ եւ բանկային փոխանցումներով։ Առավելագույն տոկոսը՝ 0-6 տոկոս տարեկան՝ կախված ծրագրով սահմանված կանոնից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2429 դիտում

ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները

Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց

Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին

Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում

Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում

«Նիսսան Մարչ»-ը կոտրել է գազատարն ու հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է

Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի «մնացել» եմ նույն դասարանում. Փաշինյան

Նոր Գեղիի ու Բյուրեղավանի քոլեջները կմիավորվեն. սպասվում է օպտիմալացման գործընթաց

Էջմիածնում հիմնանորոգվում են մի շարք շենքերի բակային տարածքներ. տեանյութ

Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք

Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին

Դատախազությունը պահանջում է վառելիք ներկրող ընկերության սեփականատիրոջից բռնագանձել 14 գույք, 59 մլն դրամ

Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձ կստանան

Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայր

Թրամփը հայտարարել է՝ անհրաժեշտ դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ

Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 6 մլրդ դրամ

Լիբանանում ծեծի են ենթարկել հայ արվեստագետի. «Արևելք»

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Շենգավիթի դատարանում նիստի ժամանակ մահացել է 51-ամյա դատական կարգադրիչը. նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրան-Հայաստան զnրավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է. ԻՀՊԿ պաշտոնյա

Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները

Շրջանների մեծ մասում տեղացել են «ցեխային անձրևներ». ի՞նչն է պատճառը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Երևանում գողություն կատարելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել

ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար

Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ

Եզակի առաքելությամբ ուղեծիր դուրս կբերվի Biomass արբանյակը. հայտնի է՝ որ տիեզերակայանից այն կարձակվի

Քոչարյան-Սարգսյան «սիամական զույգը» արցախցիների պրոբլեմների «սոուսի տակ» փորձում է Երևանը Ստեփանակերտ դարձնել

Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

90-օրյա կասեցում. Թրամփը մաքսատուրքերի մասով որոշում է ընդունել

Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ. ի՞նչ են քննարկել կողմերը

Զագրեբում պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Վայքում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

«Արարատ-Արմենիա»-ն՝ Սուպերգավաթակիր

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

Արցախցիների վրանից արդեն իսկ հնչեցին իշխանափոխության հայտարարությունները, արագ մոռացան սոցիալականը. Չախոյան

Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը. ի՞նչ հարցեր են քննարկվել

Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին. ՈւԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին