Երևան
12 °C
Հայաստանի լրատվական դաշտը ծանր վիճակում է հայտնվել։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝արգելվել է կորոնավիրուսի վերաբերյալ ակնհայտ կեղծ կամ խուճապ տարածող տեղեկությունների հրապարակումը, եւ արդյունքում լրատվամիջոցների մեծ մասը պարապուրդի է մատնվել։ Չէ, ժամանակի ընթացքում նրանք, իհարկե, կհարմարվեն նոր իրավիճակին ու սահմանափակումները շրջանցելու ձեւերը կգտնեն, իսկ առայժմ այդ «բացը» լրացնում են հետին թվով «խելացիները»՝ նրանք, ովքեր ամեն ինչում մեղադրում են իշխանություններին ու առավոտից իրիկուն ստատուսներ գրում այն մասին, թե այ, եթե իշխանությունները ժամանակին իրենց լսեին, հիմա այս վիճակում չէինք հայտնվի...
Ընդհանրապես՝ լարված իրավիճակներում, լինի դա պատերազմ, բնական աղետ կամ համաճարակ, մարդիկ համախմբվում են եւ փորձում միասնական ուժերով հաղթահարել դժվարությունները։ Այդ իրավիճակներում, որպես կանոն, մարդիկ ձգտում են միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինել, մոռանալ մանր-մունր տարաձայնությունները, օգնել իրար կամ գոնե չվնասել, եւ այլն։ Սա, ի դեպ, բոլորին է վերաբերում, այդ թվում՝ նաեւ իշխանություններին։ Օրինակ՝ հասկանալի է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նաեւ թերացումներ ու բացթողումներ են եղել, եւ համաճարակի հաղթահարումից հետո այդ ամենը կվերլուծվի, ու համապատասխան եզրակացություններ կարվեն։ Ամեն դեպքում՝ իշխանությունները, վստահաբար, բաց ճակատով կկանգնեն հասարակության առաջ ու հստակ հաշվետվություն կտան. այս-այս-այս հարցերը կարգավորել ենք, այս-այս-այս հարցերում թերացել ենք, պատճառները սրանք են, այս-այս-այս հետեւություններն ենք արել։ Հարց է ծագում՝ իսկ այսօր իշխանությունների վրա ցեխ շպրտողները, կեղծիքներ տարածողներն ու քարոզչական մանիպուլյացիայով զբաղվողներն ինչպե՞ս են նայելու մարդկանց աչքերին։ Հատկապես մանիպուլյացիաներով զբաղվողները, որովհետեւ կեղծիք ու խուճապ տարածողների գործը դժվարացել է, իշխանությունների վրա ցեխ շպրտելն էլ մեզանում քաղաքական պայքարի «նորմալ» ձեւ է համարվում։
Ի՞նչ մանիպուլյացիաների մասին է խոսքը։ Օրինակ՝ ինքն իրեն տնտեսագիտական մտքի գիգանտ համարող մեկը հայտարարում է, թե բա չեք ասի ՝Հայաստանը 100 հազար բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսակիրների թվով ԵԱՏՄ-ում առաջինն է, ու դա խոսում է ՀՀ իշխանությունների բացառիկ ապաշնորհության մասին։ Թվում է՝ մարդը թվաբանորեն ամեն ինչ ճիշտ է ասում, առարկելու բան չկա։ Բայց այդ մարդը չի ասում, չէ՞, որ օրինակ՝Գերմանիան 100 հազար բնակչին բաժին ընկնող վարակվածների թվով Հայաստանին գերազանցում է մոտ 10 անգամ, հետեւաբար՝ ՀՀ իշխանությունները Գերմանիայի իշխանություններից 10 անգամ ավելի կազմակերպված ու կոմպետենտ են։ Կամ, ասենք, ինչ-որ «հանրային դեմքեր» սուպերմարկետներից լուսանկարներ են հրապարակում՝ «էս ի՞նչա կատարվում Հայաստանում, աշխարհի վերջնա» տիպի վերնագրերով։ Թվում է՝ ամեն ինչ ճիշտ է, «ֆոտոշոփ» չի, որոշ սուպերմարկետներում իսկապես կուտակումներ են լինում։ Բայց այդ նույն «հանրայինդեմքերը» չգիտես ինչու, լուսանկարներ չեն հրապարակում այն սուպերմարկետներից ու սովորական խանութներից, որոնց վաճառասեղանները պայթում են առատությունից, գնորդներ էլ առանձնապես չկան։ Մինչդեռ այդպիսի խանութներն ու սուպերմարկետները տասնապատիկ ավելի շատ են։ Այ սրանք են քարոզչական մանիպուլյացիաները, այ սա է ատելության կորոնավիրուսը, որ մտել է այդ մարդկանց ուղեղներն ու ստիպում է աշխատել սեփական պետության ու ժողովրդի դեմ։
Ու սա ալկոգելով չի անցնելու։ Իսկ ահա պաշտպանիչ դիմակները գուցեեւ օգնեն։ Որովհետեւ այդ մարդիկ կորոնավիրուսի հաղթահարումից հետո էլ գուցե ստիպված լինեն փողոց դուրս գալ դիմակներով, որպեսզի մարդիկ չճանաչեն իրենց ու չհիշեցնեն այս օրերի իրենց խայտառակ պահվածքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT