Կորոնավիրուսի ներհայաստանյան «ֆան-ակումբը»

21/03/2020 schedule16:27

Հայաստանն, իհարկե, ավելի լարված ժամանակներ է տեսել՝ եւ՛ երկրաշարժ ու լիակատար շրջափակում, եւ՛արտակարգ դրություն ու պարետային ժամ, եւ՛պատերազմ, եւ՛ «խոզի գրիպի» համաճարակ,ու հաջողությամբ հաղթահարել է այդ ամենը։ Վստահաբար կորոնավիրուսը նույնպես կհաղթահարենք առանց մեծ կորուստների, առավելեւս, որ դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները. Առողջապահական համակարգը գործում է բավականին արդյունավետ, պարենային անվտանգությունը բարձր մակարդակի վրա է, ֆինանսական համակարգն ամրության զգալի պաշար ունի, եւ այլն։ Այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա։ Պետք է պարզապես հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, կենցաղը համապատասխանեցնել կառավարության կողմից սահմանված ժամանակավոր կարգավորումներին, եւ ամեն ինչ լավ կլինի։

Բայց պետք է արձանագրել նաեւ, որ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված այն իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Հայաստանում, ինչ-որ իմաստով աննախադեպ է։ Այո, պատերազմ, շրջափակում ու համաճարակներ էլ ենք տեսել, բայց երբեւէ չի եղել, որ «մերձքաղաքական շրջանակների» ու քարոզչական դաշտի զգալի հատվածն այսքան բացահայտ ու լկտի հակապետական գործունեություն ծավալի։ Ընդորում՝դրանում քաղաքական որեւէ նպատակահարմարություն չկա, որովհետեւ ամեն առիթով իշխանությունների հասցեին հնչեցվող քննադատությունների անհեթեթությունն այնքան ակնհայտ է, որ հակառակ էֆեկտն է ունենում եւ ավելի է մեծացնում հասարակության նողկանքը դրա պատվիրատուների նկատմամբ։ Կորոնավիրուսից «առիթավորված» այդ քաղաքական ու մերձքաղաքական հիստերիկների «երեք մանեթանոց լացի» տոնայնությունը, սակայն, ավելի ու ավելի չարացած է դառնում։ Սրանց երեւի կատաղեցնում է այն, որ իրենց ջանքերն ապարդյուն են անցնում՝ ոչ իշխանությունների նկատմամբ հանրության վերաբերմունքն է փոխվում, ոչ նախկինների նկատմամբ ատելությունն է թուլանում, ոչ հասարակությունն է մի կարգին խուճապի մեջ ընկնում, ոչ էլ բացահայտ կեղծ լուրերով խուճապ տարածողներին են պատասխանատվության ենթարկում, որ գոնե աշխարհով մեկ աղմուկ-աղաղակ բարձրացնեին, թե հասեք-փրկեք, Հայաստանում ոտնահարում են ազատ խոսքն ու բռնապետություն հաստատում։

Մի խոսքով՝ իշխանությունները հանգիստ իրենց գործն են անում, ու շատ կարեւոր է, որ քաղաքացիներն իրենցից կախված ամեն ինչ անեն իշխանություններին աջակցելու համար։ Պարզապես ցավալի է, որ այս իրավիճակում շատերը չեն կարողանում թաքցնել իշխանությունների նկատմամբ իրենց կույր ատելությունն ու պարզապես անհասկանալիորեն բութ համառությամբ փորձում են ինչ-որ ձեւով վնաս տալ իշխանություններին: Վստահ էլ չենք, թե դրա համար վարձատրվում են։ Հենց այնպես, անիմաստ վնաս են տալիս, եւ վերջ։

Մեկը հեղափոխության արդյունքում պաշտոն է կորցրել, մյուսը ստիպված է հարկեր վճարել, երրորդը հույս ուներ հեղափոխությունից հետո պաշտոն ստանալ՝ չի ստացել, չորրորդը կատաղած է, որ նոր իշխանություններին «հաճախորդներ» պետք չեն, հինգերորդին գործատուներն են դրսից կարգադրում հայհոյել իշխանություններին, ոմանք պարզապես ընկել են նախկինների քարոզչամիջոցների ազդեցության տակ եւ անկեղծորեն հավատացած են, որ «այս իշխանությունները կործանում են երկիրը», եւ այլն։ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք։ Իշխանություններն ու հանրության մեծամասնությունը ստիպված են պայքարել ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ դրա ներհայաստանյան «ֆան-ակումբի» դեմ։ Ու սա ամենացավալին է։ Մնացածն անցողիկ է։ «Օրերեն, կմթնեն, անցկկենան»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3549 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ