Երևան
12 °C
Անկախ նրանից, թե երբ կհաղթահարվի կորոնավիրուսային ճգնաժամը՝ ակնհայտ է, որ դրանից հետո բոլորս ապրելու ենք այլ Հայաստանում։ Համաճարակի տնտեսական ու սոցիալական հետեւանքները մեզ պարզապես ստիպելու են վերանայել մեր մոտեցումները բազմաթիվ ոլորտներում։ Գուցե համեմատությունը տեղին չէ, բայց հիշենք՝ 2016 թ. ապրիլյան պատերազմը բացահայտեց պաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ եւ մեզ ստիպեց արագ ու կտրուկ քայլերով շտկել իրավիճակը։ Արդյունքում այսօր ունենք բոլորովին այլ բանակ՝ այլ կարողություններով, ավելի հուսալի ու հագեցած առաջնագիծ եւ ավելի իրատեսական պատկերացումներ հնարավոր պատերազմի դեպքում մեր դաշնակիցների ու ընդհանրապես միջազգային հանրության պահվածքի մասին։ Ճիշտ այդպես էլ կորոնավիրուսի համաճարակն է մեզ հնարավորություն տալիս բացահայտել ճգնաժամային իրավիճակներում պետության լիարժեք ու անցնցում կենսագործունեության հարցում առկա թերություններն ու շտկել դրանք։ Իսկ դա մեզ համար չափազանց կարեւոր է, որովհետեւ ֆորսմաժորային իրավիճակների հավանականությունը մեզանում միշտ էլ բարձր է եղել ու շարունակելու է բարձր մնալ նաեւ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարումից հետո՝ կապված լայնամասշտաբ պատերազմի վերսկսման մշտական վտանգի հետ։
Ի՞նչ հնարավոր փոփոխությունների մասին է խոսքը։ Այս համաճարակն, օրինակ, մեզ կստիպի ավելի լրջորեն մոտենալ պարենային անվտանգության խնդիրներին եւ ավելի գործուն մեխանիզմներ ստեղծել՝ թույլ չտալով, որ խոշոր առեւտրային կետերն օգտվեն առիթից ու գերշահույթներ ստանան։ Ամենայն հավանականությամբ՝ անհրաժեշտ կլինեն նոր կարգավորումներ, որոնցով դեղատնային խոշոր ցանցերի համար պարտադիր կլինի որոշակի դեղերի ու բժշկական պարագաների որոշակի պաշար պահեստավորելը։ Անհրաժեշտ կլինի ստեղծել ու պատրաստ ունենալ առցանց հարթակներ, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն դասապրոցեսներ իրականացնել, այլեւ անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել բազմաթիվ հիմնարկների անխափան աշխատանքը տնից։ Որոշակի տեղաշարժեր կլինեն նաեւ բիզնեսի ոլորտում, որովհետեւ եթե ընդամենը մեկ-երկու շաբաթում ռեստորանատերերը կամ հյուրանոցատերերը կարող են սնանկանալ, իսկ սննդամթերք արտադրողները՝ կտրուկ հարստանալ, դա գործարարներին կստիպի դիվերսիֆիկացնել իրենց բիզնեսները։ Արտակարգ դրության պայմաններում, օրինակ, հասարակական տրանսպորտի գերբեռնվածությունն արգելվում է, բայց ամենայն հավանականությամբ համաճարակի հաղթահարումից հետո էլ դա պարտադիր նորմ կմնա՝ ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, ինչն էլ որակապես կփոխի տրանսպորտի վիճակը։ Զանգվածային լրատվամիջոցներում ու սոցկայքերում իրականացվող «սանիտարահիգիենիկ միջոցառումների» արդյունքում հանրային մթնոլորտը որոշակիորեն կառողջանա, եւ արտակարգ դրության վերացումից հետո, երբ բոլոր սահմանափակումները հանվեն, շատերն արդեն հասկացած կլինեն, թե մինչեւ արտակարգ դրությունը ինչպես էին լվացվում իրենց ուղեղները, ու «թույնի չափաբաժինն» այլեւս նախկին ուժգնությամբ չի ազդի։ Քաղաքական դաշտում նույնպես փոփոխություններ կլինեն, որովհետեւ այս ընթացքում շատերի դիմակները պատռվեցին՝ շատերը չդիմացան գայթակղությանն ու լարված պահին թիկունքից հարվածեցին պետությանը /ձեւացնելով, թե իշխանություններին են հարվածում/, իսկ շատերն էլ, հակառակը, սպասվածից ավելի պատասխանատու եւ գիտակից գտնվեցին, ու մարդիկ անպայման գնահատելու են դա։
Մի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակը, չնայած անխուսափելի տնտեսական ու սոցիալական հետեւանքներին, իսկապես նաեւ զարգացման հնարավորություն է։ Լավ կլիներ, իհարկե, որ պետության կենսունակության մակարդակը բարձրացնելու այլ «առիթ» ունենայինք, բայց՝ ունենք այն, ինչ ունենք։ Ու պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործենք այս «առիթը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT