Խոսքի ազատության եւ «մի վնասիր» սկզբունքի փխրուն սահմանը

Լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողական կազմակերպությունները մեկը մյուսի ետեւից մտահոգություններ են հնչեցնում, թե օգտվելով արտակարգ դրությունից՝ իշխանությունները փորձում են լռեցնել ազատ խոսքն ու Հայաստանում գրաքննություն հաստատել։ Անգամ տեսակետներ են հնչում, թե արտակարգ դրություն հայտարարելու հիմնական նպատակը հենց դա էր, ու հիմա իրավապահ մարմինները լրատվամիջոցների ու սոցկայքերի օգտատերերի նկատմամբ ոչ իրավաչափ քայլեր են ձեռնարկում՝ ստիպելով հեռացնել անգամ այն հրապարակումները, որոնք անմիջական կապ չունեն կորոնավիրուսի համաճարակի հետ։

Փորձենք հասկանալ, թե որքանով են արդարացված այս մտահոգությունները, եւ ինչ է տեղի ունենում իրականում։

Այո, իսկապես էլ, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ԶԼՄ-ներին առնչվող սահմանափակումների հարցում ավելի հստակ ձեւակերպումների անհրաժեշտություն կա, որովհետեւ անհասկանալի է, օրինակ, թե ինչ չափանիշներով պիտի որոշվի՝ տվյալ հրապարակումը խուճապ առաջացնո՞ւմ է, թե ոչ։ Եվ այս անորոշությունը, այո, տեսականորեն կարող է իշխանությունների մեջ գայթակղություն առաջացնել՝ արգելելու իրենց համար տհաճ ցանկացած հրապարակում։ Առայժմ նման բան չի եղել ու վստահաբար՝ չի էլ լինի, բայց զուտ տեսականորեն նման բան իսկապես հնարավոր է։ Այլ հարց է, որ եթե անգամ այդպիսի բան լինի, դա որեւէ արդյունք չի տա. ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման այսօրվա մակարդակի պայմաններում հասարակությունից որեւէ բան թաքցնելը պարզապես անհնար է, եւ որեւէ «արգելված լուր» հաստատ տասնապատիկ ավելի մեծ արագությամբ կտարածվի։

Բայց նաեւ՝ այնպես չպետք է լինի, որ իշխանությունները պարտավոր են հնարավոր բոլոր միջոցներով պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ, իսկ մյուսներն իրավունք ունեն ցանկացած ձեւով խանգարել նրանց, եւ որեւէ մեկը չի կարող ոտնահարել նրանց այդ իրավունքը։ Նախ՝ այս հարցում «իշխանություններ» եւ «մյուսներ» չկան, սա բոլորիս խնդիրն է, եւ երկրորդ՝ եթե իշխանությունները մեծ պարտավորություններ ունեն, ուրեմն պիտի նաեւ մեծ լիազորություններ ունենան։ Այլ հարց է, որ կոնկրետ ԶԼՄ-ներին վերաբերող սահմանափակումների հարցում այդ լիազորությունները պիտի շատ զգուշորեն եւ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով կիրառվեն, ցանկալի է՝ նաեւ լրագրողական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ։

Իսկ մեծ հաշվով՝ խնդիրն այն է, որ Հայաստանում դասական իմաստով լրատվական դաշտ չկա կամ գրեթե չկա։ Լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունն ըստ էության ոչ թե լրատվամիջոց է, այլ քաղաքական պայքարի «հատուկ ստորաբաժանում», որի նպատակը ոչ թե հանրությանն անաչառ տեղեկատվությամբ ապահովելն է, այլ «հրամանատարի» (սեփականատիրոջ կամ պատվիրատուի) հանձնարարությունները կատարելը։ Եթե դա այդպես չլիներ՝ խնդիրը շատ ավելի հեշտությամբ կկարգավորվեր։ Լրատվամիջոցների ղեկավարներն իրենք համաձայնության կգային, թե ինչ է կարելի, եւ ինչն է անթույլատրելի արտակարգ դրության պայմաններում ու կաշխատեին «մի վնասիր» սկզբունքով»։ Հիմա դա հնարավոր չէ, որովհետեւ շատերի գործունեության նպատակը, ցավոք, հենց «վնասելն» է։ Ինչը գուցեեւ նորմալ կլիներ ցանկացած այլ պարագայում՝ խոսքի ազատության տեսանկյունից, բայց արտակարգ դրության պայմաններում անընդունելի է։ Իրավիճակը կկարգավորվի՝ էլի թող «վնասեն», ինչքան ուզում են (կամ ինչքան պահանջում են պատվիրատուները), բայց հիմա դրա ժամանակը չէ։

Հ.Գ. Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների «խախտումներով» զբաղվողներին էլ խորհուրդ կտայինք ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ հարցին ու չփորձել արջի ծառայություն մատուցել իշխանություններին։ Իշխանությունները, վստահաբար, ոչ դրա կարիքն ունեն, ոչ էլ ցանկություն ունեն մեկ միլիմետրով անգամ նվազեցնել խոսքի ազատության սահմանները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20695 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս