Երևան
12 °C
Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն արձանագրել է, որ 2020 թվականը անկումային է լինելու համաշխարհային տնտեսությունների համար: Այսօր ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ որոշ գնահատականների համաձայն այդ անկումն ավելի խորն է լինելու, քան 2008, 2009 թվականների տնտեսական ճգնաժամի ընթացքում է եղել:
«Հայաստանի պարագայում կանխատեսումներ այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019 թվականին: Բայց ինչպես ասել եմ նախկինում՝ այս իրավիճակը մենք ընկալելու ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը ավելի արդյունավետ եւ կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար: Աշխարհում ՀՆԱ-ի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինք համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, եւ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղից առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանն է զբաղեցնելու ու այս խնդիրը պետք է լուծվի առաջիկա 5 տարվա ընթացքում»,- ընդգծեց վարչապետը եւ հավելեց, որ ինքը հավատում է՝ դա հնարավոր է անել:
Խոսելով հայ գործարարների մասին՝ Փաշինյանն ասաց, որ այսօր ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնոհիվ կորոնավիրուսի ճգնաժամային պահին Հայաստանը պարենային եւ լայն սպառման ապրանքների որեւէ դեֆիցիտ չունեցավ եւ չունի:
«Այսպիսի արդյունքով չեն կարող պարծենալ աշխարհի շատ զարգացած երկրներ: Եվ սա մեր գործարարների, աշխատող հայ մարդու տաղանդի շնորհիվ: Ուզում եմ ասել, որ կառավարությունը հստակ քայլեր է մշակել մեր բիզնեսի մրցունակ եւ հեռանկարային հատվածին աջակցելու համար: Առաջին փաթեթները կընդունվեն հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում: Ընդհանուր առմամբ կառավարությունը շուրջ 150 մլրդ դրամ է տրամադրելու իրականում ոչ թե ճգնաժամային այս իրավիճակին դիմակայելու, այլ ետճգնաժամային վիճակում մեր հաղթանակները նախապատրաստելու համար: Կառավարության առաջիկա նիստում կընդունենք նաեւ գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր: Ինչպես եւ խոստացել էի՝ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղվարկերի տոկոսները կզրոյացվեն, ինչպես նաեւ առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող եւ նոր ձեւավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետեւ վարչապետը նկատեց, որ գյուղատնտեսական գործունեությունն այս օրերին չպետք է արգելակվի: Նա կոչ արեց մեր բոլոր գյուղացիներին ակտիվորեն զբաղվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներով:
«Պարետատան որոշմամբ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական: Ասեմ նաեւ, որ կառավարության առաջիկա նիստում հատուկ փաթեթ կընդունվի գործող բիզնեսների լիկվիդայնության, հնարավոր խնդիրները չեզոքացնելու եւ անհրաժեշտ լիկվիդայնությամբ ապահովելու, այդ թվում, աշխատատեղերը պահպանելու եւ աշխատավարձերը վճարելու համար: Կառավարությունը շարունակում է աշխատել սոցիալական աջակցության փաթեթը, որի համար տրամադրելու ենք շուրջ 25 մլրդ դրամ, առավել հասցեական եւ արդյունավետ ծախսելու ուղղությամբ: Եվ այդ բոլոր ուղղություններով մեր աշխատանքները չեն դադարելու: Մենք նորանոր գաղափարներ, փաթեթներ, ծրագրր, հնարավորություններ ենք ներդնելու այս ճգնաժամային իրավիճակում աշխատանքը եւ աշխատող մարդկանց աջակցելու համար: Սա դուրս է եւ վեր է որեւէ կասկածից»,- վստահեցրեց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT