Երևան
12 °C
Երեկվանից լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են հանթավիրուսից մահվան դեպքի մասին մի լուր՝ Չինաստանում այժմ էլ գրանցվել է հանթավիրուսից առաջին մահվան դեպքը: Տղամարդը հանկարծամահ է եղել ավտոբուսում։ Նրա հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակված չի եղել, սակայն ախտորոշումը ցույց է տվել հանթավիրուսի առկայություն: Ավտոբուսի մյուս 32 ուղեւորներին եւ վարորդին մեկուսացրել են՝ իրար փոխանցելով ու շարունակելով հայտնում են աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները:
Ինչպես տեղեկանում ենք Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կայքից, հանթավիրուսները վիրուսների ընտանիք են, որ ամբողջ աշխարհում տարածվում են հիմնականում կրծողների միջոցով և կարող են առաջացնել տարբեր հիվանդությունների ախտանիշներ:
ԱՄՆ-ում տարածված հանթավիրուսի տեսակները հայտնի են որպես «Նոր աշխարհ»-ի հանթավիրուսներ և կարող են առաջացնել հանթավիրուսային թոքային համախտանիշ (HPS): Հանթավիրուսի այլ տեսակներ, որ հայտնի են որպես «Հին աշխարհ»-ի հանթավիրուսներ և հիմնականում հանդիպում են Եվրոպայում և Ասիայում, կարող են առաջացնել հեմոռագիկ տենդ՝ երիկամային համախտանիշով (HFRS):
Հանթավիրուսի յուրաքանչյուր տեսակ ունի իր տարածմանը հատուկ կրծողների տիպը և մարդկանց վարակում է տվյալ կրծողի մեզի, արտաթորանքի և թքի հետ գոլորշիանալու, օդի մեջ անցնելու միջոցով, շատ ավելի քիչ՝ կծելու հետևանքով:
Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-2 շաբաթ է: Վարակման առաջին օրերին մարդն ունենում է գլխացավ, հազ, թուլություն, գլխապտույտ: Նշենք, որ հիվանդությունը համարվում է քիչ ուսումնասիրված: Բուժվելու հավանականությունը մեծապես կախված է հիվանդության վաղ շրջանում բուժկենտրոն դիմելուց: Երբեմն ոչ միայն շնչառական ապարատների կիրառման անհրաժեշտություն է լինում, այլև հեմոդիալիզի:
ԱՄՆ-ում կատարված վիճակագրական դիտարկումները ցույց են տվել, որ այս հիվանդությունից մահացության տոկոսը բավական բարձր է՝ HPS-ինը 38 տոկոս է, HFRS-ինը՝ մոտ 15 տոկոս:
Ինչպես և կորոնավիրուսի պարագայում, հանթավիրուսի կանխարգելման առաջին գործոնը հիգիենայի կանոնները պահպանելն է․ տանը, բակում բաց սնունդ չթողնել, տան, ավտոտնակի ու խորդանոցի հնարավոր բոլոր անցքերն ամուր խցել, առավելագույնս խուսափել կրծողների հետ հնարավոր շփումներից: Եթե անհրաժեշտ է մտնել այն փակ տարածքը, որտեղ հնարավոր է՝ բուն են դրել կրծողներ, դուռը բացելուց հետո մի որոշ ժամանակ օդափոխել տարածքը, նոր միայն ներս մտնել, տարածքը մանրէազերծելու համար օգտագործել մաքրող-ախտահանող միջոցներ:
Արդյոք լրջորեն մտահոգվելու առիթ կա՞

Independent-ի դիտարկմամբ՝ այս լուրերն ապակողմնորոշող են: Հանթավիրուսը, իրոք, պատկանում է վիրուսների վտանգավոր ընտանիքի, սակայն այդ վտանգը համեմատելի չէ նոր կորոնավիրուսի հետ: Նախ, հանթավիրուսն ամենևին էլ նոր չէ, դրա մասին հայտնի է արդեն տասնամյակներ, գուցեև ավելի: Այն հեշտությամբ չի անցնում մարդկանց, այլ միայն առնետների կամ մկների «կենսական հեղուկների» հետ հաղորդակցվելու միջոցով:
Նշվում է՝ կեղծ հաղորդագրություններով, որ տարածում են whatsupp-ով ու սոցցանցերով, կարծես փորձում են ահաբեկել և նոր կորոնավիրուսի բռնկման ու տարածման հետնանկարին խուճապ առաջացնել, որպեսզի ոմանք ավելի շատ մտահոգիչ տեղեկություններ տարածեն՝ անհարկի անհանգստություն առաջացնելով համավարակից արդեն իսկ անհանգստացած մարդկանց մոտ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT