Մենք ունենք 290 ախտորոշված դեպք, 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է․ վարչապետ

Մենք ունենք 290 ախտորոշված դեպք: 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, այսինքն՝ ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 2 պացիենտներն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում են։

«Այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, 100-ին մոտ քաղաքացի մեկուսացումից դուրս է եկել։ Մենք այսօր էլ սպասում ենք առողջացման եւ ապամեկուսացման դեպքերի։ Այսօրվա ընթացիկ խնդիրը, որ ունենք այս ոլորտում, հետեւյալն է՝ մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք։ Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որեւէ բուժում չեն ստանում, այսինքն՝ ախտորոշված է դրական, բայց թեթեւ դեպքեր են»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ զուտ գործառնական իմաստով նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ։

«Այսօր առավոտյան մենք պարոն Ավինյանի եւ պարոն Թորոսյանի հետ խոսեցինք եւ որոշեցինք թեթեւ դեպքերին տեղավորել հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը եւ մյուս կարիքները։ Ես կարծում եմ, որ պետք է այս քաղաքականությունը շարունակենք։ Սա կարծում եմ՝ օգտակար է տնտեսության առումով հիվանդանոցների համար, որոնք, ըստ էության, դատարկ են այս իրավիճակով։ Այստեղ, իհարկե, բարդություն էլ կլինի, որ հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված»,- ասաց Փաշինյանը։

Նա հետաքրքրվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից, թե արդյոք ճիշտ է հասկանում, որ հյուրանոցները ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները, եւ հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, երբ տարբեր հիվանդություններով մարդիկ այդ հիվանդանոցներում են լինում, եւ կորոնավիրուսից հետո էլ այդ հյուրանոցների սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել եւս, եթե ախտահանվի հետո, ի պատասխան՝ նախարարն ասաց. «Այո՛, պարո՛ն վարչապետ։ Հավելեմ նաեւ, որ մեր կողմից ցուցումները հստակ կտրվեն։ Հենց հիմա էլ արվում է այդ ամեն ինչն այն 7 մեկուսացված վայրերում։ Ես էլ եմ կարծում, որ ձեր առաջարկը շատ տեղին է: Իսրայելում արդեն 1000 թեթեւ պացիենտի պահում են իրենց հյուրանոցներում»։   

Վարչապետը նաեւ նշեց, որ պետք է հյուրանոցների հետ բանակցություններ լինեն։ Նա ասաց, որ այս պահին գինը չի կարող շուկայական լինել․ «Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այս պահին կորոնավիրուսի տարածման սցենարը վատագույնը չէ Հայաստանում, այլ տեղի է ունենում լավագույն սցենարներին մոտիկ սցենարներով, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ։ Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերը աճում են երկրաչափական պրոգրեսիայով, մեզ մոտ, փառք Աստծո, այս պահին այդպիսի վիճակ չկա։ Բայց իրավիճակը հսկողության տակ պահելու համար շատ կարեւոր է, որ այս 1-շաբաթյա խստագույն սահմանափակումները պահպանենք»։

Նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում ռեժիմի պահպանման մակարդակը հանրապետությունում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ձեռքի տակ ունի ընդհանուր ուղեւորահոսքի թվերը, որոնք եղել են 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին. «Օրական միջինում Երեւան քաղաքում մենք ունեցել ենք մոտավորապես 550 հազար ուղեւոր, որոնք տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով։ Երեկվա դրությամբ մենք ունեինք 18 հազար ուղեւոր, ինչը նշանակում է, որ ընդհանուր ուղեւորահոսքը մոտավորապես 30 անգամ կրճատվել է։ Նույն պատկերն է նաեւ մարզերում։ Մեր քաղաքացիները կարծում եմ՝ բավականին գիտակցաբար են մոտենում այս իրավիճակին։ Իհարկե, լինում են խախտումներ ազատ տեղաշարժի սահմանափակումների։ Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ ոստիկանությունը երեկ 158 վարչական իրավախախտման դեպք է արձանագրել։ Հուսով եմ՝ եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, մենք մեր մատնանշած 7-օրյա ժամկետում կփորձենք տեղավորվել եւ ավելի օրեր չխնդրել քաղաքացիներից, որ չտեղաշարժվեն»։

Փոխվարչապետն ասաց, որ տուրիստական հոսքն ամբողջ աշխարհում 0-ի է հասնում. «Հետեւապես խնդրում եմ բոլոր հյուրանոցների տերերին կապ հաստատել Զբոսաշրջության կոմիտեի հետ, եթե պատրաստակամ են օգնելու, գնային առաջարկներ ներկայացնեն»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2532 դիտում

Հրապարակվել են Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը

Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է

ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը

ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը

Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում

Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը

Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից

Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ

Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները

Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում

Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները

Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում

Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը

Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները

Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին

Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը

Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն

Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան

Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել

Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան

Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը

ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ

Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան

Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան

«Չոռնի Անոն» և մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու կասկածանքով

Կարծում էինք՝ դրոշմանիշերի հաշվառումը և որակը կասկածի տեղ չի թողնում, արդեն դա էլ միարժեք չէ. Իոաննիսյան

ՆԳՆ-ն ամփոփել է մինչ 16։00-ն ստացած ահազանգերն ու խախտումների մասին հաղորդումները

Առևանգման վերաբերյալ հաղորդում և նման փաստ չկա. ՆԳՆ-ն մեկնաբանել է «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունը

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն