Երևան
12 °C
Արդեն իսկ ակնհայտ է, որ կորոնավիրուսի համաճարակը հսկայական վնաս է հասցնելու համաշխարհային տնտեսությանը, եւ Հայաստանը չի կարողանալու խուսափել դրանից։ Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանություններն այսօր աշխատում են առավելապես երկու ուղղություններով՝ պայքարում են բուն կորոնավիրուսի դեմ եւ ջանում են հնարավորինս մեղմել տնտեսությանը հասցվելիք անխուսափելի հարվածները։ Ընդորում՝ այս երկրորդ ուղղությունը գուցե նույնիսկ ավելի կարեւոր է, որովհետեւ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի գտնվելուն պես վարակը շատ արագ կնահանջի, իսկ ահա վարակի հարուցած տնտեսական հետեւանքների հաղթահարումը կարող է շատ ավելի երկար տեւել։
Բանն այն է, սակայն, որ համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմումը նույնպես արդյունավետ կարող է լինել միայն պետության եւ հասարակության (տվյալ դեպքում՝ գործարար շրջանակների) համատեղ ջանքերով։ Հիմա այն վիճակը չէ, որ խոշոր գործարարները մի քանի ամսվա ուտելիքի պաշարով փակվեն իրենց դղյակներում ու հայտարարեն, թե որեւէ մեկի համար որեւէ պատասխանատվություն չեն կրում, թող պետությունը ոնց ուզում է՝ հոգա ժողովրդի կարիքները։ Մինչդեռ ԱԺ պատգամավոր, խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանն ըստ էության հենց այդպես էլ ասաց։ Եթե մի կողմ թողնենք ընդհանուր բնույթի վերամբարձ դատողությունները, նրա ասածը մոտավորապես սա էր՝ «բայց ես ինչո՞ւ պիտի վճարեմ իմ աշխատողների աշխատավարձերը, պետությունն է արտակարգ դրություն հայտարարել՝ թող պետությունն էլ վճարի, «Շանգրի Լա»-ի հարկերն էլ հետը»:
Վստահաբար, շատ գործարարներ նույնպես այդպես են մտածում, եւ այդ տրամաբանությունն ինչ-որ տեղ հասկանալի է. իբր՝ մենք հարկերը վճարում ենք, թող պետությունն էլ բարի լինի այդ հարկերով լուծել բոլորի, այդ թվում՝ նաեւ մեր աշխատողների խնդիրները։ Թե օրենսդրական ինչ կարգավորումներ կան այս հարցում՝ այնքան էլ հստակ չէ, բայց ակնհայտ է նաեւ, որ խնդիրը միայն «չոր օրենքը» չէ, ցանկացած հասարակության մեջ նաեւ չգրված նորմեր ու կանոններ կան։ Նույն Գագիկ Ծառուկյանն, օրինակ, կոչ է անում, որ պետությունը բոլորի հոգսն իր վրա վերցնի (առանց այդ կոչի էլ, ի դեպ, պետությունը փորձում է հենց այդպես էլ անել), ու միաժամանակ դժգոհում է, որ «հարկայինը սաղի կաշիները քերթում է»:
Հետաքրքիր է՝ բա եթե հարկեր չհավաքի, ինչո՞վ պիտի հոգա բոլորի կարիքները։ Կամ՝ որքանո՞վ է ճիշտ, որ, օրինակ, ուսուցիչների կամ բժիշկների վճարած հարկերով պետությունը վճարի, ասենք, «Շանգրի Լա» կազինոյի աշխատողների աշխատավարձերը։ Բացի այդ էլ, Հայաստանի տիպի երկրներում, որպես կանոն, խոշոր գործարարները հսկայական հարստություն են կուտակում հազարավոր մարդկանց աշխատանքի դիմաց չնչին կոպեկներ վճարելով, այսինքն՝տարիներ շարունակ այդ մարդկանց վերաբերում են որպես «կթու կովերի»: Բայց գյուղացին որ գյուղացի է՝չի ասում «կովս ցամաքել ա, մի քանի ամիս կաթ չի տալու, ես ինչի՞ պիտի մի քանի ամիս նրան իզուր տեղը խոտ տամ, թող պետությունը տա»:
Իհարկե՝ քանի դեռ օրենսդրական հստակ կարգավորումներ չկան, բիզնեսմենները կարող են իրենք որոշել՝ դժվար պահերին բախտի քմահաճույքի՞ն են թողնում իրենց աշխատողներին, թե՞ համաձայն են մի քիչ էլ իրենք տուժել, բայց կանգնել նրանց կողքին։ Բայց համաձայնվեք՝ ամեն դեպքում այնքան էլ ազնիվ չէ լարված պահերին մարդկանց «պետության դուռն» ուղարկելը, թե «ինչ պահանջում եք՝ գնացեք իրենցից պահանջեք»: Լարված ժամանակները կանցնեն, ամեն ինչ կկարգավորվի, բայց նման պահվածքը առանց նստվածք չի մնա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT